Նորություններ

ՀՀ վարչապետն այցելել է մարզերի նորակառույց դպրոցներ

02.09.2026

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շրջայց է կատարել հանրապետությունում նոր կառուցված դպրոցներում, ծանոթացել կատարված աշխատանքներին և ստեղծված պայմաններին: Դպրոցները կառուցվել են Կառավարության «Մինչև 2026 թվականը կառուցվող, հիմնանորոգվող կամ վերակառուցվող 300 դպրոցներ» ծրագրի շրջանակում։
Վարչապետին ուղեկցել են փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը, Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, համապատասխան մարզերի և համայնքների ղեկավարները:
Այցի համատեքստում ՀՀ Արմավիրի մարզում վարչապետը ներկա է եղել Մեծամոր համայնքի Երասխահուն բնակավայրի կրթահամալիրի և Նոր Կեսարիա բնակավայրի միջնակարգ դպրոցի բացման արարողություններին։ Կրթահամալիրի կառուցման համար պետբյուջեից հատկացվել է ավելի քան 1,7 մլրդ դրամ։ Ծրագրի իրականացման արդյունքում՝ Մեծամոր համայնքի Երասխահուն բնակավայրը կունենա նոր կրթահամալիր՝ նախատեսված 200 աշակերտի համար և նախակրթարան՝ նախատեսված 80 երեխայի համար։ Նոր Կեսարիա բնակավայրի՝ 432 աշակերտի համար նախատեսված միջնակարգ դպրոցի կառուցման ընդհանուր արժեքը կազմել է ավելի քան 2,6 մլրդ դրամ։ Շնորհավորելով կրթահամալիրի բացման առիթով՝ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ Երասխահուն բնակավայրը մանկապարտեզ երբեք չի ունեցել։ Նա գոհունակությամբ նկատել է, որ նման դպրոցներ ունենալն արդեն դառնում է սովորական մի երևույթ։
Երկրի ղեկավարի հաջորդ կանգառը եղել է Թալին համայնքը, որտեղ նա ծանոթացել է Գառնահովիտ բնակավայրի նորակառույց միջնակարգ դպրոցի պայմաններին։ Շինարարական աշխատանքների համար պետբյուջեից հատկացվել է ավելի քան 1,2 մլրդ դրամ։ Ծրագրի իրականացման արդյունքում կառուցվել է երկհարկանի 1621 քմ ընդհանուր մակերեսով 144 տեղ հզորությամբ դպրոցի նոր շենք, բարեկարգվել բակը, տեղադրվել է 67 կվտ հզորությամբ ֆոտովոլտային կայան։ Այստեղ ևս վարչապետը շնորհավորել է բոլորին դպրոցի շինարարության ավարտի և աշխատանքների մեկնարկի առթիվ և ընդգծել, որ հերթական անգամ կարելի է ասել, որ գյուղում իր պատմության ամենամեծ ներդրումն է տեղի ունեցել:
Ավելին` https://shorturl.at/WEmd1
 

Նորություններ

22.09.2026 Նոր կրթօջախ Շատջրեքում․ բացվել է համայնքի նորակառույց դպրոցը Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է եղել Գեղարքունիքի մարզի Շատջրեք բնակավայրի նորակառույց միջնակարգ դպրոցի բացման արարողությանը: Վարչապետին ուղեկցել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։ Ծրագրի իրականացման համար Կառավարությունը հատկացրել է ավելի քան 820 մլն դրամ։ Արդյունքում՝ կառուցվել է 144 տեղ հզորությամբ տիպային (մոդուլային) դպրոցի նոր շենք: Քանդվել է դպրոցի հին շենքը, բարեկարգվել բակը, տեղադրվել է 67 կվտ հզորությամբ ֆոտովոլտային կայան: Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել ելույթով և... 17.09.2026 Հանդիպում Համաշխարհային բանկի ներկայացուցիչների հետ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալներ Աննա Բաբաջանյանն ու Քրիստինա Թաթարյանն այսօր հանդիպել են Համաշխարհային բանկի կրթական ծրագրերի պատասխանատու Ինգա Աֆանասևայի հետ: Նախարարի տեղակալները ողջունել են հյուրերին՝ կարևորելով Համաշխարհային բանկի գործընկերային աջակցությունը ՀՀ կրթության ոլորտի բարեփոխումներում։ Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀՀ կառավարության նոր ծրագրի առաջնահերթություններն ու տեսլականը՝ կրթության ոլորտում շարունակվող բարեփոխումների համատեքստում,... 04.09.2026 Շրջայց Կարեն Դեմիրճյանի անվան թիվ 139 ավագ նորակառույց դպրոցում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շրջայց է կատարել Երևանի Նոր Նորք վարչական շրջանի Կարեն Դեմիրճյանի անվան թիվ 139 ավագ նորակառույց դպրոցում ծանոթացել կատարված աշխատանքներին և ստեղծված պայմաններին: Դպրոցը կառուցվել է Կառավարության <<Մինչև 2026 թվականը կառուցվող, հիմնանորոգվող կամ վերակառուցվող 300 դպրոցներ>> ծրագրի շրջանակում։ Վարչապետին ուղեկցել են փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը, Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը,...