Նորություններ

Երևանում շարունակվում են ԲՏՃՄ առարկաների ուսուցիչների վերապատրաստումները

26.10.2026

Ժամանակակից լաբորատորիաներ, գործնական ուսուցում և նոր մեթոդական մոտեցումներ․ Երևանում շարունակվում են ԲՏՃՄ առարկաների ուսուցիչների վերապատրաստումները՝ նպատակ ունենալով ապահովել դպրոցներում ներդրվող լաբորատոր սարքավորումների արդյունավետ կիրառումը և նպաստել ուսուցման որակի բարձրացմանը։
ՀՀ հանրակրթական ուսումնական հաստատություններում շարունակվում է ԲՏՃՄ և ՏՀՏ ուղղություններով ժամանակակից ինժեներական լաբորատորիաների ներդրման գործընթացը։ Դպրոցներում ստեղծվող նոր հնարավորությունները լիարժեք օգտագործելու և դրանք ուսումնական գործընթացին արդյունավետորեն ինտեգրելու նպատակով Երևանում և ՀՀ մարզերում կազմակերպվում են ուսուցիչների վերապատրաստումներ։
Երևանում դասընթացները մեկնարկել են հոկտեմբերի 26-ին՝ Երևանի թիվ 174 հիմնական դպրոցում և Հակոբ Կոջոյանի անվան կրթահամալիրում։ Դասընթացների հիմնական նպատակն է զարգացնել մանկավարժների մասնագիտական կարողությունները, ամրապնդել լաբորատոր սարքավորումների կիրառման գործնական հմտությունները և աջակցել դրանց նպատակային օգտագործմանը դասապրոցեսում։ Վերապատրաստումներն իրականացնում են մրցութային կարգով ընտրված փորձագետները՝ համադրելով տեսական նյութը գործնական աշխատանքների և մեթոդական ցուցումների հետ։
Ուսուցիչների մասնագիտական զարգացմանն աջակցելու նպատակով մշակվել են հատուկ վերապատրաստման մոդուլներ, որոնք հասանելի են նաև առցանց հարթակում։ Մեթոդական նյութերի փաթեթը ներառում է լաբորատոր սարքավորումների շահագործման, ընթացիկ սպասարկման և դասավանդման ընթացքում դրանց արդյունավետ կիրառման վերաբերյալ ուղեցույցներ։ Ուսուցիչներին տրամադրվում են նաև ցուցադրական տեսանյութեր, որոնք օգնում են առավել հստակ պատկերացնել սարքավորումների կիրառման առանձնահատկությունները և դրանք համապատասխանեցնել ուսումնական նպատակներին։
Առանձնահատուկ ուշադրություն է դարձվում լաբորատոր հնարավորությունների համադրմանը դասավանդման ժամանակակից մեթոդների և թվային ուսումնաօժանդակ նյութերի հետ։ Այս մոտեցումը հնարավորություն է տալիս ուսումնական գործընթացում ընդլայնել գործնական աշխատանքների շրջանակը, խթանել սովորողների ակտիվ մասնակցությունը և ուսումնառությունը համապատասխանեցնել առարկայական նոր չափորոշիչների ու ծրագրերի պահանջներին։
Ժամանակակից սարքավորումներով հագեցած լաբորատորիաները նոր հնարավորություններ են ստեղծում բնագիտական և տեխնոլոգիական առարկաների առավել կիրառական դասավանդման համար։ Դրանց նպատակային օգտագործումը կարող է նպաստել սովորողների հետազոտական մտածողության, խնդիրներ լուծելու կարողությունների և տեսական գիտելիքները գործնականում կիրառելու հմտությունների զարգացմանը։
Երևանում վերապատրաստումներն իրականացվում են 10 խմբով՝ 5 առարկայական ուղղություններով։ Դասընթացները կամփոփվեն հոկտեմբերի 30-ին։
«Կրթության որակի ապահովում» ծրագրի շրջանակում իրականացվող վերապատրաստումները կարևոր քայլ են դպրոցական կրթության արդիականացման ճանապարհին։ Դրանք միտված են ոչ միայն ուսուցիչների մասնագիտական կարողությունների զարգացմանը, այլև դպրոցներում ստեղծված ժամանակակից լաբորատոր միջավայրի լիարժեք օգտագործմանը՝ ի նպաստ առավել արդյունավետ, գործնական և սովորողակենտրոն կրթության։

 

Նորություններ

28.10.2026 Տավուշի մարզում շարունակվում են ԲՏՃՄ առարկաների ուսուցիչների մասնագիտական վերապատրաստումները Ժամանակակից լաբորատոր սարքավորումների արդյունավետ կիրառումը, գործնական ուսուցման զարգացումը և հետազոտահեն մեթոդների ներդրումը դպրոցական կրթության արդիականացման կարևոր նախապայմաններից են։ Այս ուղղությամբ իրականացվող աշխատանքների շրջանակում Տավուշի մարզում կազմակերպվել են ԲՏՃՄ առարկաների ուսուցիչների մասնագիտական վերապատրաստումներ՝ նպատակ ունենալով զարգացնել մանկավարժների մասնագիտական կարողությունները և աջակցել ժամանակակից կրթական գործիքների արդյունավետ կիրառմանը դասավանդման գործընթացում:... 26.10.2026 Երևանում շարունակվում են ԲՏՃՄ առարկաների ուսուցիչների վերապատրաստումները Ժամանակակից լաբորատորիաներ, գործնական ուսուցում և նոր մեթոդական մոտեցումներ․ Երևանում շարունակվում են ԲՏՃՄ առարկաների ուսուցիչների վերապատրաստումները՝ նպատակ ունենալով ապահովել դպրոցներում ներդրվող լաբորատոր սարքավորումների արդյունավետ կիրառումը և նպաստել ուսուցման որակի բարձրացմանը։ ՀՀ հանրակրթական ուսումնական հաստատություններում շարունակվում է ԲՏՃՄ և ՏՀՏ ուղղություններով ժամանակակից ինժեներական լաբորատորիաների ներդրման գործընթացը։ Դպրոցներում ստեղծվող նոր հնարավորությունները լիարժեք... 23.10.2026 Երևանում շարունակվում են ԲՏՃՄ առարկաների ուսուցիչների մասնագիտական վերապատրաստումները Գործնական հմտությունների զարգացում, հետազոտահեն ուսուցում և ժամանակակից կրթական մեթոդներ․ Երևանում շարունակվում է ԲՏՃՄ առարկաների դասավանդման արդիականացմանն ուղղված վերապատրաստումների հերթական փուլը: Հոկտեմբերի 19-ին Երևանում մեկնարկել է բնագիտական, տեխնոլոգիական, ճարտարագիտական և մաթեմատիկական (ԲՏՃՄ) առարկաներ դասավանդող ուսուցիչների վերապատրաստումների հերթական փուլը։ Դասընթացներն անցկացվում են Երևանի թիվ 122 հիմնական և Երևանի Արտաշես Շահինյանի անվան ֆիզիկամաթեմատիկական մասնագիտացված...