Պատմություն

ՀՀ Կրթական ծրագրերի կենտրոն ԾԻԳ-ը հիմնադրվել է 1996 թվականի հոկտեմբերի 11-ին, ՀՀ կրթության և գիտության նախարարի թիվ 298-Մ հրամանով: Այս ընթացքում ԾԻԳ-ն իրականացրել է 2 վարկային ծրագիր: Ներկայումս ընթացքում է <<Կրթության բարելավում>> ծրագիրը:
1. <<Կրթության ֆինանսավորման և կառավարման բարեփոխումների ծրագիր>>, 1998-2002 թթ., այս ծրագրով խնդիր էր դրված ապահովել հանրակրթության համակարգի ֆինանսավորման և ուսուցչի աշխատավարձի աճը, միջոցների օգտագործման արդյունավետության բարձրացումը, համակարգի գործունեության ժողովրդավարացումը, ինչպես նաև ներդպրոցական կառավարման բարելավումը` նպաստելով կրթության որակի բարելավմանը: Այն բաղկացած էր երկու ենթածրագրից.
• Դասագրքերի արտադրություն և բաշխում;
• Կրթության բարեփոխման նյութատեխնիկական բազայի ստեղծում, որն իր հերթին ընդգրկում էր կրթության բարեփոխումների ռազմավարության մշակման և դպրոցների ղեկավար կադրերի վերապատրաստման և դպրոցների բարելավման ծրագրի իրականացման բաղադրիչները:
2. <<Կրթության որակ և համապատասխանություն>> առաջին ծրագիր, 2003-2009 թթ., որի նպատակն էր` ուղղորդել Հայաստանի կրթական համակարգի զարգացումը դեպի գիտելիքահեն տնտեսության պահանջները: Ծրագիրը բաղկացած էր չորս ենթածրագրերից.
• Հանրակրթության կրթակարգի, առարկայական ուսումնական ծրագրերի և գնահատման նոր համակարգի ստեղծում,
• Տեղեկատվական և հաղորդակցման տեխնոլոգիաների ներդրում հանրակրթության համակարգում,
• Ուսուցիչների մասնագիտական զարգացում,
• Հանրակրթության համակարգի կառավարման բարելավում և արդյունավետության բարձրացում:

<<Կրթության որակ և համապատասխանություն>> վարկային երկրորդ ծրագիր,2009-2014 թթ., որի նպատակն էր` Հայաստանի կրթական համակարգի զարգացումն ուղղորդել դեպի գիտելիքահեն տնտեսության պահանջները` ապահովելով հասարակության սոցիալ-տնտեսական պահանջներին համապատասխան հանրակրթության և բարձրագույն մասնագիտական կրթության որակի աճ: Այն բաղկացած է երկու ենթածրագրից.
• Հանրակրթության որակի բարելավում,
• Բոլոնիայի գործընթացի համատեքստում աջակցություն բարձրագույն կրթության բարեփոխումներին:
Ներկայումս ընթացքում է <<Կրթության բարելավում>> ծրագիրը, 2014-2019 թթ., որը հետապնդում է երկու նպատակ՝ հանրակրթության հետագա բարելավում, ապահովելով տարրական դպրոց մուտք գործող երեխաների պատրաստվածությունը և բարելավելով ավագ դպրոցներում ֆիզիկական պայմաններն ու կրթական ռեսուրսների առկայությունը և աջակցություն բարձրագույն կրթական հաստատություններին` ապահովելով կրթության որակն ու համապատասխանությունը: Այս ծրագրի հիմքում ընկած են <<Կրթության որակ և համապատասխանություն>> առաջին և երկրորդ ծրագրերի արդյունքները:

Նորություններ

22.09.2026 Նոր կրթօջախ Շատջրեքում․ բացվել է համայնքի նորակառույց դպրոցը Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է եղել Գեղարքունիքի մարզի Շատջրեք բնակավայրի նորակառույց միջնակարգ դպրոցի բացման արարողությանը: Վարչապետին ուղեկցել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։ Ծրագրի իրականացման համար Կառավարությունը հատկացրել է ավելի քան 820 մլն դրամ։ Արդյունքում՝ կառուցվել է 144 տեղ հզորությամբ տիպային (մոդուլային) դպրոցի նոր շենք: Քանդվել է դպրոցի հին շենքը, բարեկարգվել բակը, տեղադրվել է 67 կվտ հզորությամբ ֆոտովոլտային կայան: Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել ելույթով և... 17.09.2026 Հանդիպում Համաշխարհային բանկի ներկայացուցիչների հետ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալներ Աննա Բաբաջանյանն ու Քրիստինա Թաթարյանն այսօր հանդիպել են Համաշխարհային բանկի կրթական ծրագրերի պատասխանատու Ինգա Աֆանասևայի հետ: Նախարարի տեղակալները ողջունել են հյուրերին՝ կարևորելով Համաշխարհային բանկի գործընկերային աջակցությունը ՀՀ կրթության ոլորտի բարեփոխումներում։ Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀՀ կառավարության նոր ծրագրի առաջնահերթություններն ու տեսլականը՝ կրթության ոլորտում շարունակվող բարեփոխումների համատեքստում,... 04.09.2026 Շրջայց Կարեն Դեմիրճյանի անվան թիվ 139 ավագ նորակառույց դպրոցում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շրջայց է կատարել Երևանի Նոր Նորք վարչական շրջանի Կարեն Դեմիրճյանի անվան թիվ 139 ավագ նորակառույց դպրոցում ծանոթացել կատարված աշխատանքներին և ստեղծված պայմաններին: Դպրոցը կառուցվել է Կառավարության <<Մինչև 2026 թվականը կառուցվող, հիմնանորոգվող կամ վերակառուցվող 300 դպրոցներ>> ծրագրի շրջանակում։ Վարչապետին ուղեկցել են փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը, Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը,...