Ակնարկ

Արդի հասարակության հիմքն ու կրթական ոլորտի զարգացումը և գիտելիքահեն տնտեսության ստեղծումը միտված է կրթության որակի բարձրացմանը: <<Կրթական ծրագրերի կենտրոն>> ծրագրերի իրականացման գրասենյակի (ԾԻԳ) հիմնական նպատակը ՀՀ կրթության ոլորտում որակի, համապատասխանության, հասանելիության և արդյունավետության բարելավման ուղղված ծրագրերի իրականացումն է: Կրթության ոլորտում իրականացվող բարեփոխումները միտված են այնպիսի կրթական համակարգի ստեղծմանը, որը կլինի արդյունավետ և կբավարարի հասարակական և տնտեսական զարգացման ակնկալիքներն ու պահանջները: ԾԻԳ-ի գործունեությունը համահունչ լինելով ՀՀ կառավարության տնտեսական զարգացման ռազմավարությանը , ամրագրել է այնպիսի գերակա ուղղություններ, որոնք հնարավորություն կստեղծեն մատչելի և որակյալ կրթական ծառայությունների մատուցման համար, ընդգրկելով կրթական բոլոր մակարդակները` նախադպրոցականից մինչև բարձրագույն: Ներկայումս իրականացվում կամ նախատեսվում են կրթական ոլորտի գործառնության բարելավմանն ուղղված տարբեր աջակցության ծրագրեր` (նախադպրոցական կրթության համակարգի զարգացում , հանրակրթական դպրոցների ուսումնամեթոդական հենքի արդիականացում, ուսուցիչների վերապատրաստում, կրթակարգի, չափորոշիչների մշակման ապահովում, բարձրագույն կրթության ֆինանսական կառավարման համակարգի բարեփոխում` Նորարարությունների մրցակցային հիմնադրամի ձևավորում և այլն), որոնք միտված են միջազգային լավագույն չափանիշներին համապատասխան ծառայություններ մատուցող կրթական համակարգի ձևավորմանը , բնակչության բոլոր սոցիալական խմբերի համար ուսման հավասար պայմաների ստեղծմանը գիտական և հետազոտական աշխատանքների խրախուսմանը:Այսպիսով ԾԻԳ-ի գործունեությունը ներառում է ոչ միայն հանրակրթության ոլորտը, այլ նաև նախադպրոցական կրթության և բարձրագույն կրթության որոշակի բաղադրիչներ: Կրթության և գիտության ոլորտում բարեփոխումների արդյունավետության բարձրացումը կարևորագույն գործիք է պետական, հանրային և անհատական ապահովության և հասարակության կայուն զարգացման երաշխավորման համար:

 

Նորություններ

22.09.2026 Նոր կրթօջախ Շատջրեքում․ բացվել է համայնքի նորակառույց դպրոցը Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է եղել Գեղարքունիքի մարզի Շատջրեք բնակավայրի նորակառույց միջնակարգ դպրոցի բացման արարողությանը: Վարչապետին ուղեկցել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։ Ծրագրի իրականացման համար Կառավարությունը հատկացրել է ավելի քան 820 մլն դրամ։ Արդյունքում՝ կառուցվել է 144 տեղ հզորությամբ տիպային (մոդուլային) դպրոցի նոր շենք: Քանդվել է դպրոցի հին շենքը, բարեկարգվել բակը, տեղադրվել է 67 կվտ հզորությամբ ֆոտովոլտային կայան: Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել ելույթով և... 17.09.2026 Հանդիպում Համաշխարհային բանկի ներկայացուցիչների հետ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալներ Աննա Բաբաջանյանն ու Քրիստինա Թաթարյանն այսօր հանդիպել են Համաշխարհային բանկի կրթական ծրագրերի պատասխանատու Ինգա Աֆանասևայի հետ: Նախարարի տեղակալները ողջունել են հյուրերին՝ կարևորելով Համաշխարհային բանկի գործընկերային աջակցությունը ՀՀ կրթության ոլորտի բարեփոխումներում։ Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀՀ կառավարության նոր ծրագրի առաջնահերթություններն ու տեսլականը՝ կրթության ոլորտում շարունակվող բարեփոխումների համատեքստում,... 04.09.2026 Շրջայց Կարեն Դեմիրճյանի անվան թիվ 139 ավագ նորակառույց դպրոցում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շրջայց է կատարել Երևանի Նոր Նորք վարչական շրջանի Կարեն Դեմիրճյանի անվան թիվ 139 ավագ նորակառույց դպրոցում ծանոթացել կատարված աշխատանքներին և ստեղծված պայմաններին: Դպրոցը կառուցվել է Կառավարության <<Մինչև 2026 թվականը կառուցվող, հիմնանորոգվող կամ վերակառուցվող 300 դպրոցներ>> ծրագրի շրջանակում։ Վարչապետին ուղեկցել են փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը, Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը,...