Նորություններ
Տավուշի մարզում շարունակվում են ԲՏՃՄ առարկաների ուսուցիչների մասնագիտական վերապատրաստումները
28.10.2026
Ժամանակակից լաբորատոր սարքավորումների արդյունավետ կիրառումը, գործնական ուսուցման զարգացումը և հետազոտահեն մեթոդների ներդրումը դպրոցական կրթության արդիականացման կարևոր նախապայմաններից են։ Այս ուղղությամբ իրականացվող աշխատանքների շրջանակում Տավուշի մարզում կազմակերպվել են ԲՏՃՄ առարկաների ուսուցիչների մասնագիտական վերապատրաստումներ՝ նպատակ ունենալով զարգացնել մանկավարժների մասնագիտական կարողությունները և աջակցել ժամանակակից կրթական գործիքների արդյունավետ կիրառմանը դասավանդման գործընթացում:
Հոկտեմբերի 23-27-ը վերապատրաստումներն անցկացվել են Տավուշի մարզի Բերդի թիվ 3 դպրոցում, իսկ հոկտեմբերի 28- ին դրանք մեկնարկել են Դիլիջանի թիվ 4 հիմնական դպրոցում և Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանում:Դասընթացները կամփոփվեն հոկտեմբերի 31-ին:
Վերապատրաստումների ընթացքում կարևորվել է տեսական գիտելիքների և գործնական աշխատանքի համադրումը։ Ուսուցիչները հնարավորություն են ունեցել խորացնելու իրենց մասնագիտական գիտելիքները, զարգացնելու լաբորատոր սարքավորումների և ուսումնական գործիքների կիրառման հմտությունները, ինչպես նաև ծանոթանալու դրանց՝ դասապրոցեսում նպատակային օգտագործման մեթոդական մոտեցումներին:
Դասընթացների կարևոր բաղադրիչներից է հետազոտահեն և նախագծային ուսուցման կազմակերպումը։ Այս մեթոդները նպաստում են սովորողների ինքնուրույն աշխատանքի, վերլուծական և հետազոտական մտածողության զարգացմանը՝ հնարավորություն տալով տեսական գիտելիքները կիրառել գործնական իրավիճակներում։ Դրանց արդյունավետ կիրառումը կարևոր նշանակություն ունի նաև սովորողակենտրոն կրթական միջավայրի ձևավորման և ուսումնական գործընթացում աշակերտների ակտիվ ներգրավվածության ապահովման տեսանկյունից:
Վերապատրաստումների շրջանակում ուշադրություն է դարձվում նաև ժամանակակից կրթական մեթոդների, թվային ուսումնաօժանդակ նյութերի և լաբորատոր հնարավորությունների համադրմանը։ Այս մոտեցումը հնարավորություն է տալիս ուսուցիչներին առավել արդյունավետ կազմակերպելու ուսուցումը, ուսումնական նյութը ներկայացնելու գործնական օրինակների միջոցով և նպաստելու սովորողների կիրառական կարողությունների զարգացմանը:
Ուսուցիչների մասնագիտական շարունակական զարգացումը կարևոր նշանակություն ունի կրթության որակի բարելավման և դպրոցներում առկա կրթական հնարավորությունների լիարժեք օգտագործման համար։ Նման վերապատրաստումները նպաստում են դասավանդման մեթոդների արդիականացմանը, տեսական գիտելիքների գործնական կիրառման ընդլայնմանը և ժամանակակից պահանջներին համապատասխան կրթական միջավայրի ձևավորմանը:
Տավուշի մարզում իրականացվող վերապատրաստումները կրթական գործընթացի արդիականացմանն ուղղված շարունակական աշխատանքների կարևոր բաղադրիչ են՝ միտված ուսուցիչների մասնագիտական ներուժի զարգացմանը և դպրոցական կրթության արդյունավետության բարձրացմանը:







