Նորություններ
Շնորհավո՛ ր Գիտելիքի և դպրության օր
01.09.2026
Սիրելի՛ աշակերտներ, ուսուցիչներ, մանկավարժներ, կրթության ոլորտի ներկայացուցիչներ,
ՀՀ ԿԳՄՍՆ կրթական ծրագրերի կենտրոն ԾԻԳ-ը շնորհավորում է Գիտելիքի և դպրության օրվա առթիվ՝ մաղթելով նոր ուսումնական տարվա արդյունավետ, ստեղծագործ և հաջողություններով լի մեկնարկ։
Սեպտեմբերի 1-ը կրթության կարևորությունն արժևորելու, նոր նպատակներ սահմանելու և ապագայի նկատմամբ մեր պատասխանատվությունը վերահաստատելու խորհրդանշական օրն է։ Կրթության զարգացումը մեր երկրի կայուն և երկարաժամկետ առաջընթացի կարևորագույն նախապայմաններից է, իսկ որակյալ կրթության հիմքում գիտելիքի հետ մեկտեղ նաև ժամանակակից, անվտանգ և հասանելի կրթական միջավայրն է։
Այս տեսլականով ՀՀ ԿԳՄՍՆ կրթական ծրագրերի կենտրոն ԾԻԳ-ի գործունեության կարևոր ուղղություններից է կրթական ենթակառուցվածքների շարունակական զարգացումը և արդիականացումը։ Դպրոցների հիմնանորոգումն ու նոր դպրոցների կառուցումը, նախակրթարանների ստեղծումն ու նախադպրոցական կրթության հասանելիության ընդլայնումը, ինչպես նաև բուհերում ժամանակակից կրթական և հետազոտական ենթակառուցվածքների ձևավորումը: Ժամանակակից դպրոցը պարզապես կրթություն ստանալու վայր չէ։ Այն միջավայր է, որտեղ երեխան պետք է իրեն զգա անվտանգ, ներգրավված և ոգեշնչված, որտեղ կրթական տարածքը նպաստում է սովորելու, ստեղծագործելու, համագործակցելու և սեփական ներուժը բացահայտելու հնարավորությանը։ Այդ իսկ պատճառով կրթական ենթակառուցվածքների զարգացումը դիտարկվում է ոչ միայն որպես շենքերի վերանորոգման կամ կառուցման գործընթաց, այլև որպես ժամանակակից կրթական միջավայրի ձևավորման կարևոր բաղադրիչ։ Նույնքան կարևոր է նախադպրոցական կրթության զարգացումը։ Նախակրթարանների ստեղծումն ու դրանց հասանելիության ընդլայնումը հնարավորություն են տալիս վաղ տարիքից ապահովել երեխայի կրթական, սոցիալական և ստեղծագործական կարողությունների զարգացման համար անհրաժեշտ պայմաններ՝ ամուր հիմք ստեղծելով հետագա ուսումնառության համար։ Մեր նպատակն է ստեղծել այնպիսի կրթական միջավայր, որտեղ նորարարությունը համադրվում է գիտելիքի, արժեքների և պատասխանատու քաղաքացիության ձևավորման հետ։ Կրթությունը սկսվում է դպրոցից, շարունակվում ամբողջ կյանքի ընթացքում և նոր հնարավորություններ է ստեղծում յուրաքանչյուր մարդու և ամբողջ հասարակության համար։ Թող յուրաքանչյուր հիմնանորոգված կրթական հաստատություն, յուրաքանչյուր նոր նախակրթարան և բուհական նոր ենթակառուցվածք իր հերթին դառնա գիտելիքի, զարգացման և նոր հնարավորությունների տարածք։
Թող նոր ուսումնական տարին լինի ժամանակակից կրթության, նորարարության, գիտելիքի և հաջողությունների տարի
Շնորհավոր Գիտելիքի և դպրության օրը։
ՀՀ ԿԳՄՍՆ կրթական ծրագրերի կենտրոն ԾԻԳ