Նորություններ

ՀՀ Արարատի մարզում ընթանում է ուսումնական գործընթացում լաբորատոր սարքավորումների կիրառման արդյունավետությունը բարձացնելու նպատակով ուսուցիչների վերապատրաստումը

15.07.2026

ՀՀ հանրակրթական ուսումնական հաստատությունները շարունակում են համալրվել ԲՏՃՄ և ՏՀՏ ինժեներական ժամանակակից լաբորատորիաներով.ինչպես նաև ընթանում է ուսումնական գործընթացում լաբորատոր սարքավորումների կիրառման արդյունավետությունը բարձացնելու նպատակով ուսուցիչների վերապատրաստումը:Նշենք, որ հունիս հուլիս ամիսներին վերապատրաստումներ են իրականացվել ՀՀ Արարատի մարզի Արտաշատի թիվ 2 ավագ դպրոցում, Բաղրամյանի միջնակարգ դպրոցում, Մասիսի ավագ դպրոցում և Ավշարի միջնակարգ դպրոցում: Նշենք , որ ծրագրի շրջանակում մշակվել են ուսուցիչների վերապատրաստման մոդուլները, որոնք հասանելի են նաև առցանց հարթակում: Վերապատրաստումներն իրականացնում են մրցութային կարգով ընտրված փորձագետները: Ուսուցիչներին մեթոդական աջակցություն ապահովելու նպատակով պատրաստվել են նաև ցուցադրական տեսանյութեր, որոնցից ուսուցիչները կարող են օգտվել սարքավորումներն օգտագործելիս: Վերապատրաստման նյութերն ու ցուցադրական տեսանյութերը վերաբերում են լաբորատոր սարքավորումների շահագործմանը և ընթացիկ սպասարկմանը, ինչպես նաև դասապրոցեսում սարքավորումների օգտագործմանը՝ դասավանդման ժամանակակից մեթոդաբանության և թվային ուսումնաօժանդակ նյութերի կիրառմամբ: ՀՀ ԿԳՄՍ փոխնախարար Արաքսիա Սվաջյանը հավաստիացնում է , որ մինչև 2026 թվականի ավարտը բոլոր հանրակրթական դպրոցները ապահովված կլինեն ԲՏՃՄ լաբորատորիաներով:
Վերապատրաստման մասնակիցները նշում են, որ դպրոցները ստանում են աջակցող նյութեր և միջոցներ, որոնք օգնում են ավելի արդյունավետ կազմակերպել լաբորատոր աշխատանքները։ Դրանք ներառում են տեսադասեր տարբեր փորձերի անցկացման վերաբերյալ, ինչպես նաև հատուկ մշակված ուղեցույցներ՝ նշելով, թե որ դասարանում ինչ փորձ պետք է իրականացվի, ինչ նյութեր և սարքեր են անհրաժեշտ և ինչպես է պետք կազմակերպել փորձի կատարումը։

«Հուսով ենք, որ վերապատրաստումներից հետո այս աջակցող նյութերն էապես կբարձրացնեն ԲՏՃՄ առարկաների դասավանդման որակը և ուսուցիչներին կտան ավելի լայն հնարավորություն դասերն արդյունավետ կազմակերպելու համար»,- նշում են վերապատրաստող փորձագետները

 

Նորություններ

22.09.2026 Նոր կրթօջախ Շատջրեքում․ բացվել է համայնքի նորակառույց դպրոցը Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է եղել Գեղարքունիքի մարզի Շատջրեք բնակավայրի նորակառույց միջնակարգ դպրոցի բացման արարողությանը: Վարչապետին ուղեկցել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։ Ծրագրի իրականացման համար Կառավարությունը հատկացրել է ավելի քան 820 մլն դրամ։ Արդյունքում՝ կառուցվել է 144 տեղ հզորությամբ տիպային (մոդուլային) դպրոցի նոր շենք: Քանդվել է դպրոցի հին շենքը, բարեկարգվել բակը, տեղադրվել է 67 կվտ հզորությամբ ֆոտովոլտային կայան: Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել ելույթով և... 17.09.2026 Հանդիպում Համաշխարհային բանկի ներկայացուցիչների հետ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալներ Աննա Բաբաջանյանն ու Քրիստինա Թաթարյանն այսօր հանդիպել են Համաշխարհային բանկի կրթական ծրագրերի պատասխանատու Ինգա Աֆանասևայի հետ: Նախարարի տեղակալները ողջունել են հյուրերին՝ կարևորելով Համաշխարհային բանկի գործընկերային աջակցությունը ՀՀ կրթության ոլորտի բարեփոխումներում։ Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀՀ կառավարության նոր ծրագրի առաջնահերթություններն ու տեսլականը՝ կրթության ոլորտում շարունակվող բարեփոխումների համատեքստում,... 04.09.2026 Շրջայց Կարեն Դեմիրճյանի անվան թիվ 139 ավագ նորակառույց դպրոցում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շրջայց է կատարել Երևանի Նոր Նորք վարչական շրջանի Կարեն Դեմիրճյանի անվան թիվ 139 ավագ նորակառույց դպրոցում ծանոթացել կատարված աշխատանքներին և ստեղծված պայմաններին: Դպրոցը կառուցվել է Կառավարության <<Մինչև 2026 թվականը կառուցվող, հիմնանորոգվող կամ վերակառուցվող 300 դպրոցներ>> ծրագրի շրջանակում։ Վարչապետին ուղեկցել են փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը, Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը,...