Նորություններ

Նոր կրթօջախ Շատջրեքում․ բացվել է համայնքի նորակառույց դպրոցը

22.09.2026

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է եղել Գեղարքունիքի մարզի Շատջրեք բնակավայրի նորակառույց միջնակարգ դպրոցի բացման արարողությանը: Վարչապետին ուղեկցել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։ Ծրագրի իրականացման համար Կառավարությունը հատկացրել է ավելի քան 820 մլն դրամ։ Արդյունքում՝ կառուցվել է 144 տեղ հզորությամբ տիպային (մոդուլային) դպրոցի նոր շենք: Քանդվել է դպրոցի հին շենքը, բարեկարգվել բակը, տեղադրվել է 67 կվտ հզորությամբ ֆոտովոլտային կայան:

Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել ելույթով և շնորհավորել ներկաներին դպրոցի շահագործման հանձնելու առիթով։ Վարչապետն ընդգծել է, որ նորակառույց դպրոց կարող են այցելել նաև մոտակա գյուղերի աշակերտները նույնպես: «Շատ կարևոր է ունենալ դպրոց, որը ներշնչում է աշակերտներին սովորել, և այո՛, մենք հիմա ունենք այդպիսի դպրոց, որտեղ երեխաները կարող են սովորել, ստեղծագործել, զբաղվել սպորտով, մրցակցել և որտեղ ուղղակի կարող են ապրել: Մեր ընկալումն այն է, որ դասերից հետո երեխաները չպետք է պարզապես տուն գնան, այլ պետք է ժամանակ անցկացնեն դպրոցում»,-ասել է երկրի ղեկավարը:

Վարչապետը հավելել է՝ այս ենթակառուցվածքը նաև բնակավայրի համար է շատ կարևոր, քանի որ մշակվում են տարբեր ծրագրեր, որպեսզի մեծահասակները նույնպես այս տարածքներն օգտագործեն իրենց կյանքի որակը բարելավելու, սոցիալական շփման նոր ձևեր և նոր բովանդակություն ստանալու համար:

Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ ՀՀ Կառավարությունն անում է հնարավորը երկրում կրթություն ստանալու լավ պայմաններ և հնարավորություններ ստեղծելու համար: Վարչապետը որակյալ կրթություն ապահովելու կարևոր պայմաններից է համարել ուսուցիչների կամավոր ատեստավորման ծրագիրը և ԲՏՃՄ լաբորատորիաների ստեղծումը դպրոցներում:Ավելին` https://www.youtube.com/watch?v=na2XcqtmqlA
 

Նորություններ

22.09.2026 Նոր կրթօջախ Շատջրեքում․ բացվել է համայնքի նորակառույց դպրոցը Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է եղել Գեղարքունիքի մարզի Շատջրեք բնակավայրի նորակառույց միջնակարգ դպրոցի բացման արարողությանը: Վարչապետին ուղեկցել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։ Ծրագրի իրականացման համար Կառավարությունը հատկացրել է ավելի քան 820 մլն դրամ։ Արդյունքում՝ կառուցվել է 144 տեղ հզորությամբ տիպային (մոդուլային) դպրոցի նոր շենք: Քանդվել է դպրոցի հին շենքը, բարեկարգվել բակը, տեղադրվել է 67 կվտ հզորությամբ ֆոտովոլտային կայան: Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել ելույթով և... 17.09.2026 Հանդիպում Համաշխարհային բանկի ներկայացուցիչների հետ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալներ Աննա Բաբաջանյանն ու Քրիստինա Թաթարյանն այսօր հանդիպել են Համաշխարհային բանկի կրթական ծրագրերի պատասխանատու Ինգա Աֆանասևայի հետ: Նախարարի տեղակալները ողջունել են հյուրերին՝ կարևորելով Համաշխարհային բանկի գործընկերային աջակցությունը ՀՀ կրթության ոլորտի բարեփոխումներում։ Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀՀ կառավարության նոր ծրագրի առաջնահերթություններն ու տեսլականը՝ կրթության ոլորտում շարունակվող բարեփոխումների համատեքստում,... 04.09.2026 Շրջայց Կարեն Դեմիրճյանի անվան թիվ 139 ավագ նորակառույց դպրոցում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շրջայց է կատարել Երևանի Նոր Նորք վարչական շրջանի Կարեն Դեմիրճյանի անվան թիվ 139 ավագ նորակառույց դպրոցում ծանոթացել կատարված աշխատանքներին և ստեղծված պայմաններին: Դպրոցը կառուցվել է Կառավարության <<Մինչև 2026 թվականը կառուցվող, հիմնանորոգվող կամ վերակառուցվող 300 դպրոցներ>> ծրագրի շրջանակում։ Վարչապետին ուղեկցել են փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը, Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը,...