Նորություններ

Շրջայց Կարեն Դեմիրճյանի անվան թիվ 139 ավագ նորակառույց դպրոցում

04.09.2026

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շրջայց է կատարել Երևանի Նոր Նորք վարչական շրջանի Կարեն Դեմիրճյանի անվան թիվ 139 ավագ նորակառույց դպրոցում ծանոթացել կատարված աշխատանքներին և ստեղծված պայմաններին: Դպրոցը կառուցվել է Կառավարության <<Մինչև 2026 թվականը կառուցվող, հիմնանորոգվող կամ վերակառուցվող 300 դպրոցներ>> ծրագրի շրջանակում։
Վարչապետին ուղեկցել են փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը, Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, համապատասխան մարզերի և համայնքների ղեկավարները:
Կարեն Դեմիրճյանի անվան թիվ 139 ավագ դպրոցը կառուցվել է <<Կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում>> վարկային ծրագրի շրջանակում՝ Համաշխարհային բանկի և ՀՀ Կառավարության ֆինանսավորմամբ։ Ընդհանուր արժեքը կազմել է ավելի քան 2,8 մլրդ դրամ։ Արդյունքում՝ Երևան քաղաքի Նոր Նորքի վարչական շրջանն ունի նորակառույց ավագ դպրոց, որը համալրված է անհրաժեշտ լաբորատորիաներով, սարքավորումներով և նախատեսված է 600 աշակերտի համար։
Վարչապետը շնորհավորել է ներկաներին դպրոցի կառուցման, բացման առիթով և այն համարել մեծ իրադարձություն՝ կրթության ոլորտի, Կառավարության, Երևանի համար։ Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ դպրոցաշինության ծրագիրը կրթական ծրագիր է նաև պետության և Կառավարության համար, որովհետև սովորում են 21-րդ դարում դպրոց կառուցել։ <<Դպրոցի կառուցումը խնդրի առաջին մասն է, դպրոցի հետագա կյանքը և ընթացքը՝ երկրորդ, որովհետև հիմա հատկապես շատ ընդգծվում է հարցը, թե ի՞նչ պետք է երեխաները դպրոցում սովորեն և ի՞նչ հմտություններով պետք է դպրոցից դուրս գան։ Սա թերևս ամենակարևոր հարցն է։ Մեր ընկալումն այն է, որ դպրոցում երեխաները պետք է ձեռք բերեն բարեկեցիկ կյանքով ապրելու համար անհրաժեշտ հմտություններ, բայց սրանով էլ խնդիրը չի լուծվում, որովհետև ժամանակակից աշխարհը շատ է փոխվում>>,- ասել է երկրի ղեկավարը՝ հավելելով, որ պետք է ճկուն լինել և ճիշտ աշխատանքով արձագանքել իրավիճակին։
Վարչապետի դիտարկմամբ՝ կրթական համակարգի բարեփոխման արդյունքում պետք է երեխաների համար կյանքի փոփոխություններին ադապտացվելու հնարավորություններ ստեղծվեն։
Դիմելով աշակերտներին՝ երկրի ղեկավարը նշել է․ <<Մենք ուզում ենք, որ այս տարածքները լցվեն բովանդակությամբ՝ սկսած մտքերից, որովհետև ստեղծագործելու, աշխատելու, կյանքը հասկանալու, քննարկելու և զարգանալու հարթակ է տրամադրված ձեզ։ Համոզված եմ, որ այդ հարթակը կօգտագործեք>>։
Ամփոփելով խոսքը՝ Նիկոլ Փաշինյանը կրկին շնորհակալություն է հայտնել դպրոցաշինության ծրագրի մասնակիցներին և հաջողություն մաղթել բոլորին:

 

Նորություններ

22.09.2026 Նոր կրթօջախ Շատջրեքում․ բացվել է համայնքի նորակառույց դպրոցը Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է եղել Գեղարքունիքի մարզի Շատջրեք բնակավայրի նորակառույց միջնակարգ դպրոցի բացման արարողությանը: Վարչապետին ուղեկցել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։ Ծրագրի իրականացման համար Կառավարությունը հատկացրել է ավելի քան 820 մլն դրամ։ Արդյունքում՝ կառուցվել է 144 տեղ հզորությամբ տիպային (մոդուլային) դպրոցի նոր շենք: Քանդվել է դպրոցի հին շենքը, բարեկարգվել բակը, տեղադրվել է 67 կվտ հզորությամբ ֆոտովոլտային կայան: Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել ելույթով և... 17.09.2026 Հանդիպում Համաշխարհային բանկի ներկայացուցիչների հետ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալներ Աննա Բաբաջանյանն ու Քրիստինա Թաթարյանն այսօր հանդիպել են Համաշխարհային բանկի կրթական ծրագրերի պատասխանատու Ինգա Աֆանասևայի հետ: Նախարարի տեղակալները ողջունել են հյուրերին՝ կարևորելով Համաշխարհային բանկի գործընկերային աջակցությունը ՀՀ կրթության ոլորտի բարեփոխումներում։ Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀՀ կառավարության նոր ծրագրի առաջնահերթություններն ու տեսլականը՝ կրթության ոլորտում շարունակվող բարեփոխումների համատեքստում,... 04.09.2026 Շրջայց Կարեն Դեմիրճյանի անվան թիվ 139 ավագ նորակառույց դպրոցում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շրջայց է կատարել Երևանի Նոր Նորք վարչական շրջանի Կարեն Դեմիրճյանի անվան թիվ 139 ավագ նորակառույց դպրոցում ծանոթացել կատարված աշխատանքներին և ստեղծված պայմաններին: Դպրոցը կառուցվել է Կառավարության <<Մինչև 2026 թվականը կառուցվող, հիմնանորոգվող կամ վերակառուցվող 300 դպրոցներ>> ծրագրի շրջանակում։ Վարչապետին ուղեկցել են փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը, Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը,...