Նորություններ

Հանդիպում Համաշխարհային բանկի ներկայացուցիչների հետ

17.09.2026

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալներ Աննա Բաբաջանյանն ու Քրիստինա Թաթարյանն այսօր հանդիպել են Համաշխարհային բանկի կրթական ծրագրերի պատասխանատու Ինգա Աֆանասևայի հետ:
Նախարարի տեղակալները ողջունել են հյուրերին՝ կարևորելով Համաշխարհային բանկի գործընկերային աջակցությունը ՀՀ կրթության ոլորտի բարեփոխումներում։
Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀՀ կառավարության նոր ծրագրի առաջնահերթություններն ու տեսլականը՝ կրթության ոլորտում շարունակվող բարեփոխումների համատեքստում, ոլորտի հիմնական մարտահրավերներն ու հնարավորությունները, ինչպես նաև Համաշխարհային բանկի հետ համագործակցության ուղղությունները։
Ներկայացնելով հանրակրթության ոլորտում ՀՀ կառավարության առաջնահերթությունները՝ նախարարի տեղակալ Աննա Բաբաջանյանը տեղեկացրել է՝ 300 դպրոցների և 500 նախադպրոցական ուսումնական հաստատությունների կառուցման, վերակառուցման և հիմնանորոգման ծրագրի ընթացիկ փուլը մինչև տարեվերջ կավարտվի։ Զուգահեռաբար Կառավարության նոր ծրագրով նախատեսվում է աշխատանքների նոր փուլի մեկնարկ, որտեղ ևս ՀԲ-ն կարող է ունենալ գործընկերային աջակցություն։
Նշվել է, որ Կառավարության նոր ծրագրով նախատեսվող կարևոր քայլերից է «Ուսուցչի կարգավիճակի մասին» առանձին օրենքի մշակումը, որով նախատեսվում է առավել հստակ ամրագրել ինչպես ուսուցչի դերն ու կարգավիճակը, այնպես էլ սոցիալական պաշտպանության երաշխիքները:
Անդրադարձ է եղել ուսուցիչների ատեստավորման և մասնագիտական շարունակական զարգացման համակարգերի կատարելագործմանը, PISA միջազգային գնահատման արդյունքների վերլուծությանը, ոլորտի բարեփոխումներում տվյալների խորքային ուսումնասիրության և հետագա քաղաքականությունների մշակման արդյունավետությանը։
Անդրադարձ է կատարվել նաև դպրոցներում բնագիտական և ինժեներական սարքավորումներով հագեցած ժամանակակից լաբորատորիաների հիմնմանը, Համաշխարհային բանկի աջակցությամբ նախակրթարանների ստեղծմանն ու նախադպրոցական կրթական ծրագրերի բարելավմանը։
Համաշխարհային բանկի ներկայացուցիչները պատրաստակամություն են հայտնել շարունակելու աջակցությունը ՀՀ կրթության ոլորտում իրականացվող բարեփոխումներին։ Կողմերը պայմանավորվել են շարունակել մասնագիտական երկխոսությունը՝ ՀՀ կառավարության կրթական առաջնահերթությունների ուղղությամբ համագործակցությունը շարունակելու նպատակով:
 

Նորություններ

22.09.2026 Նոր կրթօջախ Շատջրեքում․ բացվել է համայնքի նորակառույց դպրոցը Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է եղել Գեղարքունիքի մարզի Շատջրեք բնակավայրի նորակառույց միջնակարգ դպրոցի բացման արարողությանը: Վարչապետին ուղեկցել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։ Ծրագրի իրականացման համար Կառավարությունը հատկացրել է ավելի քան 820 մլն դրամ։ Արդյունքում՝ կառուցվել է 144 տեղ հզորությամբ տիպային (մոդուլային) դպրոցի նոր շենք: Քանդվել է դպրոցի հին շենքը, բարեկարգվել բակը, տեղադրվել է 67 կվտ հզորությամբ ֆոտովոլտային կայան: Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել ելույթով և... 17.09.2026 Հանդիպում Համաշխարհային բանկի ներկայացուցիչների հետ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալներ Աննա Բաբաջանյանն ու Քրիստինա Թաթարյանն այսօր հանդիպել են Համաշխարհային բանկի կրթական ծրագրերի պատասխանատու Ինգա Աֆանասևայի հետ: Նախարարի տեղակալները ողջունել են հյուրերին՝ կարևորելով Համաշխարհային բանկի գործընկերային աջակցությունը ՀՀ կրթության ոլորտի բարեփոխումներում։ Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀՀ կառավարության նոր ծրագրի առաջնահերթություններն ու տեսլականը՝ կրթության ոլորտում շարունակվող բարեփոխումների համատեքստում,... 04.09.2026 Շրջայց Կարեն Դեմիրճյանի անվան թիվ 139 ավագ նորակառույց դպրոցում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շրջայց է կատարել Երևանի Նոր Նորք վարչական շրջանի Կարեն Դեմիրճյանի անվան թիվ 139 ավագ նորակառույց դպրոցում ծանոթացել կատարված աշխատանքներին և ստեղծված պայմաններին: Դպրոցը կառուցվել է Կառավարության <<Մինչև 2026 թվականը կառուցվող, հիմնանորոգվող կամ վերակառուցվող 300 դպրոցներ>> ծրագրի շրջանակում։ Վարչապետին ուղեկցել են փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը, Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը,...