Նորություններ

«Կրթության որակի ապահովում» ծրագրի շրջանակում վերապատրաստվում են «Քիմիա», «Ֆիզիկա», «Կենսաբանություն», «Աշխարհագրություն» և «Տեղեկատվական տեխնոլոգիաներ» առարկաների ուսուցիչներ

10.07.2026

Կրթության որակի բարձրացման կարևորագույն միջոցներից մեկը ուսուցիչների մասնագիտական զարգացումն է, որը խթանում է ուսուցման գործընթացի արդյունավետությունը։ Ըստ պետական բյուջեի մասին օրենքի հավելվածի՝ ըստ ծրագրերի և միջոցառումների «Կրթության որակի ապահովում» ծրագիրը ներառում է ուսուցիչների վերապատրաստմանն ուղղված մի շարք միջոցառումներ, որոնք նպատակ ունեն ապահովել հանրակրթական հաստատություններում աշխատող մանկավարժների մասնագիտական աճը։ Վերապատրաստման ծրագրերից մեկը ուղղված է «ՀՀ պետական դպրոցների ԲՏՃՄ առարկաներ դասավանդող ուսուցիչների վերապատրաստում` նոր ստանդարտներին համապատասխան» միջոցառմանը։ Միջոցառումը ներդրվել է 2024թ․-ին, նպատակն է՝ ԲՏՃՄ առարկաներ դասավանդող ուսուցիչների վերապատրաստումը՝ նոր ստանդարտներին համապատասխանելը։
«Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ի կողմից իրականացվող 5-օրյա դասընթացի ընթացքում ուսուցիչները ծանոթանում են բնագիտական նոր լաբորատորիաներում առկա սարքավորումների գործարկման և տեխնիկական սպասարկման կանոններին՝ դրանց արդյունավետ օգտագործման նպատակով:
Ծրագրի շրջանակում վերապատրաստվում են «Քիմիա», «Ֆիզիկա», «Կենսաբանություն», «Աշխարհագրություն» և «Տեղեկատվական տեխնոլոգիաներ» առարկաների ուսուցիչներ:
Վերոնշյալ ծրագրի շրջանակում հունիս- հուլիս ամիսներին վերապատրաստումներ են իրականացվել ՀՀ Կոտայքի և Արարատի մարզերում ,վերապատրաստվել ենք շուրջ 553 ԲՏՃՄ առարկաներ դասավանդող ուսուցիչներ:
«Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ի աշխատակիցները մշտապես հետևում են վերապատրաստումների ընթացքին:Նշենք, որ բնագիտական և տեխնոլոգիական առարկաների դասավանդման որակի բարելավումը ՀՀ կառավարության ծրագրի կարևոր ուղղություններից է: Այս համատեքստում կարևոր է դպրոցներում անհրաժեշտ ենթակառուցվածքների ապահովումը, որը իրականացվում է ՝
«Լաբորատորիաների հագեցվածությունը հնարավորություն է տալիս իրականացնել գործնական աշխատանքներ՝ առարկայական նոր չափորոշիչներին և ծրագրերին համապատասխան: Վստահ ենք՝ այս վերապատրաստումները կօգնեն հնարավորինս մանրամասն ու մանրակրկիտ ծանոթանալ լաբորատորիաների կառուցվածքին, ինչպես նաև ստանալ անհրաժեշտ գիտելիքներ ու հմտություններ, որոնք թույլ կտան լաբորատոր աշխատանքներն իրականացնել ավելի արդյունավետ, - ընդգծել է ծրագրի համակարգող Հարություն Ղարիբջանյանը : Նա վստահություն է հայտնել՝ համատեղ աշխատանքի արդյունքում կրթության որակի էական բարելավում է արձանագրվելու: Հավելենք , որ ԲՏՃՄ առարկաներ դասավանդող ուսուցիչների վերապատրաստումները շարունակական բնույթ են կրելու :

 

Նորություններ

22.09.2026 Նոր կրթօջախ Շատջրեքում․ բացվել է համայնքի նորակառույց դպրոցը Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է եղել Գեղարքունիքի մարզի Շատջրեք բնակավայրի նորակառույց միջնակարգ դպրոցի բացման արարողությանը: Վարչապետին ուղեկցել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։ Ծրագրի իրականացման համար Կառավարությունը հատկացրել է ավելի քան 820 մլն դրամ։ Արդյունքում՝ կառուցվել է 144 տեղ հզորությամբ տիպային (մոդուլային) դպրոցի նոր շենք: Քանդվել է դպրոցի հին շենքը, բարեկարգվել բակը, տեղադրվել է 67 կվտ հզորությամբ ֆոտովոլտային կայան: Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել ելույթով և... 17.09.2026 Հանդիպում Համաշխարհային բանկի ներկայացուցիչների հետ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալներ Աննա Բաբաջանյանն ու Քրիստինա Թաթարյանն այսօր հանդիպել են Համաշխարհային բանկի կրթական ծրագրերի պատասխանատու Ինգա Աֆանասևայի հետ: Նախարարի տեղակալները ողջունել են հյուրերին՝ կարևորելով Համաշխարհային բանկի գործընկերային աջակցությունը ՀՀ կրթության ոլորտի բարեփոխումներում։ Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀՀ կառավարության նոր ծրագրի առաջնահերթություններն ու տեսլականը՝ կրթության ոլորտում շարունակվող բարեփոխումների համատեքստում,... 04.09.2026 Շրջայց Կարեն Դեմիրճյանի անվան թիվ 139 ավագ նորակառույց դպրոցում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շրջայց է կատարել Երևանի Նոր Նորք վարչական շրջանի Կարեն Դեմիրճյանի անվան թիվ 139 ավագ նորակառույց դպրոցում ծանոթացել կատարված աշխատանքներին և ստեղծված պայմաններին: Դպրոցը կառուցվել է Կառավարության <<Մինչև 2026 թվականը կառուցվող, հիմնանորոգվող կամ վերակառուցվող 300 դպրոցներ>> ծրագրի շրջանակում։ Վարչապետին ուղեկցել են փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը, Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը,...