Նորություններ

«Կրթության բարելավման լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագրի շրջանակներում շրջանակում բուհերում ստեղծվել են թվով 5 նորարական գերազանցության կենտրոններ և լաբորատորիաներ

29.06.2026

Հայաստանի Հանրապետությունը Համաշխարհային բանկի աջակցությամբ և վերջինիս հետ կնքված համաձայնագրերով իրականացնում է Կրթության բարելավման լրացուցիչ ֆինանսավորման վարկային ծրագիրը, որի երկրորդ բաղադրիչն է Աջակցություն Նորարարությունների մրցակցային հիմնադրամի (ՆՄՀ) զարգացմանը: ՆՄՀ-ի դրամաշնորհները մրցակցային հիմունքներով ուղղվում են բուհերում նորարարական ու
զարգացման ծրագրերի իրականացմանը, նրանց ընդհանուր կարողությունների հզորացմանը: Նշված դրամաշնորհների տրամադրումը միաժամանակ ուղղված է նպաստելու բարձրագույն ուսումնական հաստատությունների կրթական գործունեության որակի և արդյունավետության բարձրացմանը, կառավարման համակարգի զարգացմանը, մասնագիտական կրթական ծրագրերի և դասավանդման
մեթոդների արդիականացմանը, կրթական գործընթացում գիտահետազոտական աշխատանքների ներդրմանը, ինչպես նաև աշխատաշուկայի հետ կապերի զարգացմանը։ ՆՄՀ-ն աջակցում է բուհերի այն ծրագրերին, որոնք ուղղված են կրթության արդիականության, համապատասխանության, արդյունավետության և հասանելիության բարձրացմանը: Հաշվի առնելով ժամանակի մարտահրավերները «Կրթության բարելավման լրացուցիչ ֆինանսավորում»վարկային ծրագրի շրջանակներում ՆՄՀ-ի շրջափուլն համահունչ է եղել ՀՀ Կառավարության 2021-2026թթ. ծրագրին և ուղղված է եղել բնագիտական ուղղություններով (ԲՏՃՄ/STEM) բարձրագույն կրթության որակի զարգացմանը: «Կրթության բարելավման լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագրի շրջանակներում իրականացվել են թվով 5 դրամաշնորհային ծրագրեր` Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանում, Երևանի պետական համալսարանում, Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանում, Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանում և Հայաստանի ազգային ագրարային համալսարանում:
Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանում ժամանակակից և հզոր ուղեղի վիզուալիզացիայի լաբորատորիա է ստեղծվել, որը միավորելով գերժամանակակից մանրադիտարկման, բջջային հաշվարկի, լրացված ու վիրտուալ իրականության առանձնահատկությունները, հնարավորություն է ընձեռնում համակողմանիորեն պատկերավորել գլխուղեղի բջջային ճարտարագիտությունը՝ համալրելով այն զգայական ներգրավվածությամբ: «Ուղեղի վիզուալիզացիայի լաբորատորիան» հնարավորություն է տալիս աշխարհի համար ընկալելի և ճանաչելի ձևաչափով իրականացնել գիտական աշխատանքներ և ներդնել նոր գիտակրթական ծրագրեր, լինել մրցունակ՝ եվրոպական նմանատիպ լավագույն լաբորատորիաների հետ, մասնավորապես որոշելով և ամրապնդելով Հայաստանի տեղը աշխարհի գիտական քարտեզի վրա:
Մյուս ենթակառուցվածքը, որը ստեղծվել է վերոնշյալ ծրագրի շրջանակում Երևանի պետական համալսարանի ֆիզիկայի ինստիտուտի օպտիկայի և ֆոտոնիկայի նորաստեղծ կենտրոնն է, որը նպատակ ունի դառնալու գիտական հետազոտությունների և տեխնոլոգիական նորարարությունների խոշոր հարթակ՝ միավորելով ժամանակակից լաբորատոր պայմանները, առաջատար գիտնականներին և ուսանողներին։ Այն արտացոլում է պետական մակարդակով գիտության զարգացմանը տրվող առաջնահերթությունը և համալսարանական միջավայրի հնարավորությունների շարունակական ընդլայնումը։ Կենտրոնում առկա իր տեսակով եզակի Կոնֆոկալ ֆլուորեսցենտային մանրադիտակի միջոցով արդեն կատարվում են միջազգային չափորոշիչներին համապատասխան նոր հետազոտություններ: Օպտիկական միկրոհամակարգերի մշակման և հետազոտման գիտակրթական կենտրոնում նորագույն սարքավորումների միջոցով մշակվում են միջազգային չափորոշիչներին համապատասխան օպտիկական միկրոհամակարգեր, որոնց հիման վրա կատարվում են նոր հետազոտություններ: Կենտոնի հենքի վրա գործում է «Օպտիկա և ֆոտոնիկա» մագիստրոսական ծրագիրը:
Թվով երրորդ ենթակառուցվածքը, որտ ստեղծվել է Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանում ԲՏՃՄ ոլորտում սովորող ապագա մանկավարժների և գործող ուսուցիչների ուսուցչամեթոդական, հետազոտական և ստեղծագործական հմտությունների զարգացմանը միտված նյութատեխնիկապես վերազինված ժամանակակից գերազանցության կենտրոնն է, որը ներառում է ֆիզիկայի, կենսաբանության, քիմիայի, աշխարհագրության, տեխնոլոգիայի (ճարտարագիտություն և մաթեմատիկաներառյալ), ինֆորմատիկայի լաբորատորիաները, գիտական միջոցառումների և վերապատրաստման ժամանակակից սրահը, մասնագիտական կողմնորոշման և նախնական փորձառության ձևավորման լսարանը: Կենտրոնը դարձել է ռեսուրս կենտրոն ոչ միայն ուսանողների կրթության, այլև ուսուցիչների վերապատրաստման համար:
Իսկ ‹‹Ինժեներական համակարգերի մոդելավորման, նախագծման և կառավարման խելացի լուծումների ապահովումը և կրթական ծրագրերի արդյունավետության բարձրացումը՝ լաբորատոր փորձասարքերի համալրմամբ» դրամաշնորհային ծրագրի շրջանակում Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանում ստեղծվել է ‹‹ՍՄԱՐԹԼԱԲ» կենտրոնը:Ծրագրի արդյունքում իրականացվել է Սարքերի ինտերնետ (IoT) լաբորատորիայի հիմնում, համակարգչային լսարանի հիմնում՝ անհրաժեշտ ծրագրային փաթեթների ապահովմամբ, Շինությունների տեղեկատվական մոդելավորման (ՇՏՄ-BIM. Building Information Modeling) մոտեցումների ներդրում համալսարանի կրթական ծրագրերում:
Նշենք, նաև , որ ‹‹Կրթության բարելավման լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագրի շրջանակում , ՀԱԱՀ-ի դրամաշնորհային ծրագրի իրականացման արդյունքում Հայաստանի ազգային ագրարային համալսարանում ստեղծվել է Գյուղատնտեսական ռոբոտաշինության և մեխատրոնիկայի ագրարային ճարտարագիտության գերազանցության կենտրոնը (ԳՌՄԱՃԳԿՍ), որը համապատասխանելով արդի պահանջներին, նպաստում է ոչ միայն ոլորտի մրցունակ մասնագետների պատրաստմանն ու բուհ-աշխատաշուկա կապի ամրապնդմանը, այլ՝ ապագա ճարտարագետների կարողությունների ձևավորմանը միտված հետազոտահենք կրթության իրականացմանը:
Հավելենք, որ ստեղծված ենթակառուցվածքները փաստում են իրականացված ծրագրի հաջողված լինելու և արդյունավետության մասին:
 

Նորություններ

01.09.2026 Շնորհավո՛ ր Գիտելիքի և դպրության օր   Սիրելի՛ աշակերտներ, ուսուցիչներ, մանկավարժներ, կրթության ոլորտի ներկայացուցիչներ, ՀՀ ԿԳՄՍՆ կրթական ծրագրերի կենտրոն ԾԻԳ-ը շնորհավորում է Գիտելիքի և դպրության օրվա առթիվ՝ մաղթելով նոր ուսումնական տարվա արդյունավետ, ստեղծագործ և հաջողություններով լի մեկնարկ։ Սեպտեմբերի 1-ը կրթության կարևորությունն արժևորելու, նոր նպատակներ սահմանելու և ապագայի նկատմամբ մեր պատասխանատվությունը վերահաստատելու խորհրդանշական օրն է։ Կրթության զարգացումը մեր երկրի կայուն և երկարաժամկետ առաջընթացի... 28.08.2026 Տավուշի մարզում շարունակվում են ԲՏՃՄ առարկաներ դասավանդող ուսուցիչների վերապատրաստումները ԲՏՃՄ առարկաների դասավանդման որակի բարելավման և ուսումնական գործընթացում ժամանակակից լաբորատոր հնարավորությունների առավել արդյունավետ կիրառման նպատակով վերապատրաստումները շարունակվում են նաև ՀՀ Տավուշի մարզում։ Վերապատրաստումների հերթական փուլն անցկացվում է մարզի հանրակրթական դպրոցներում՝ ուսուցիչներին հնարավորություն տալով գործնական միջավայրում ծանոթանալ լաբորատոր սարքավորումներին և դրանց կիրառման առանձնահատկություններին։ Օգոստոսի 17-24-ը վերապատրաստումներ են իրականացվել Իջևանի թիվ 5 և... 26.08.2026 ԲՏՃՄ առարկաների դասավանդման արդիականացման և ուսումնառության արդյունավետության բարձրացմանն ուղղված վերապատրաստումների հերթական փուլն անցկացվում է Երևանում։ Օգոստոսի 24-ին վերապատրաստումները մեկնարկել են Երևանի, թիվ 51, թիվ 93 և թիվ 6 հիմնական դպրոցներում։ Դասընթացների ընթացքում ուսուցիչներին հնարավորություն է ընձեռվում խորացնելու մասնագիտական գիտելիքները և զարգացնելու գործնական հմտությունները՝ դրանք հետագայում ուսումնական գործընթացում առավել արդյունավետ կիրառելու նպատակով։ Վերապատրաստման կարևոր բաղադրիչներից է գործնական աշխատանքների կազմակերպումը։ Մասնակիցներն ընդգծում են, որ դասընթացի ընթացքում ձեռք են բերել նոր գիտելիքներ և գործնական...