Նորություններ

ՀԲ պատվիրակության այցերը նորաստեղծ նախակրթարաններ

23.04.2026

Ապրիլի 21-22-ին Համաշխարհային բանկի թիմը Կրթական ծրագրերի կենտրոն ԾԻԳ-ի աշխատակիցների ուղեկցությամբ այցելել է Երևանի և ՀՀ Արագածոտնի մարզի Բյուրականի, Օհանավանի միջնակարգ դպրոցներ, եղել ՀՀ Արմավիրի մարզի Փարաքարի միջնակարգ և Վաղարշապատի թիվ 12 հիմնական դպրոցներում : Այցերի համատեքստում ՀԲ-ի կողմից ֆինանսավորվող «Կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագրի շրջանակներում իրականացված և ընթացիկ աշխատանքների դիտարկումն էր: Այցերի նպատակն էր նաև հանդիպել դպրոցների տնօրենների, ուսուցիչների և նախակրթարանների սաների հետ՝ ծանոթանալու իրականացված աշխատանքների արդյունքներին:
Առաքելության կազմում էին Առաջադրանքի թիմի համաղեկավար, Շիզուկա Կոնիմոտոն, Կրթական ծրագրերի կենտրոն ԾԻԳ-ի ծրագրի ղեկավար Արմինե Խաչատրյանը, 1.1 ենթաբաղադրիչի ղեկավար Ռուզաննա Խաչատրյանը և 1.3 ենթաբաղադրիչի ղեկավար Մհեր-Մելիք-Բախշյանը: Համաշխարհային բանկի պատվիրակությունն աշխատանքային այցը մեկնարկել է Բյուրականի միջնակարգ դպրոցում, որտեղ 2026 թվականին հիմնվել է նոր նախակրթարան։
Համաշխարհային բանկի պատվիրակությունը ԿԾԿ ԾԻԳ ներկայացուցիչների և դպրոցի աշխատակիցների ուղեկցությամբ շրջել է նախակրթարանում, ծանոթացել կատարված աշխատանքներին, զրուցել ուսուցիչների հետ։ Նախադպրոցական տարիքի երեխաներն իրենց օրերն անցկացնում էին հարմարավետ գեղեցիկ ու գունեղ սենյակներում՝ լի ուսումնական նյութերով ու խաղալիքներով։ Համաշխարհային բանկի պատվիրակության հաջորդ կանգառը Օհանավանի միջնակարգ դպրոցում էր, որտեղ ստեղծվել էր նոր նախակրթարան: Հյուրերը նախակրթարանի տնօրենի ուղեկցությամբ շրջեցին խմբասենյակներով, եղան նախակրթարանի բակում: Տնօրենը ներկայացրեց նախակրթարանի ստեղծման ընթացքը, խոսեց հաղթահարված դժվարությունների ու առաջիկա անելիքների մասին: Նշենք, որ 20 երեխայի համար նախատեսված նախակրթարանը ծրագրի իրականացման արդյունքում կահավորվել է համապատասխան ժամանակակից գույքով, սարքավորումներով, ապահովվել է մանկական գրականությամբ, ուսումնական նյութերով ու խաղալիքներով: Իրականացվել է նաև դաստիարակների վերապատրաստում: Նախակրթարանն ունի հարմարեցված միջավայր:
Նախակրթարանում շրջայցն ամփոփելուց հետո ՀԲ ներկաները շարունակեցին այցը ՀՀ Արմավիրի մարզի Վաղարշապատի թիվ 12 հիմնական դպրոցում, որտեղ մարտից իր գործունեությունն էր մեկնարկել նորաստեղծ նախակրթարանը:Հյուրերն այցն ամփոփեցին Փարաքարի միջնակարգ դպրոցում, որտեղ ևս բնականոն գործում է նոր նախակրթարանը: Հյուրերը տպավորված էին վերջնական արդյունքներով և ստեղծված պայմաններով։


 

Նորություններ

22.09.2026 Նոր կրթօջախ Շատջրեքում․ բացվել է համայնքի նորակառույց դպրոցը Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է եղել Գեղարքունիքի մարզի Շատջրեք բնակավայրի նորակառույց միջնակարգ դպրոցի բացման արարողությանը: Վարչապետին ուղեկցել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։ Ծրագրի իրականացման համար Կառավարությունը հատկացրել է ավելի քան 820 մլն դրամ։ Արդյունքում՝ կառուցվել է 144 տեղ հզորությամբ տիպային (մոդուլային) դպրոցի նոր շենք: Քանդվել է դպրոցի հին շենքը, բարեկարգվել բակը, տեղադրվել է 67 կվտ հզորությամբ ֆոտովոլտային կայան: Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել ելույթով և... 17.09.2026 Հանդիպում Համաշխարհային բանկի ներկայացուցիչների հետ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալներ Աննա Բաբաջանյանն ու Քրիստինա Թաթարյանն այսօր հանդիպել են Համաշխարհային բանկի կրթական ծրագրերի պատասխանատու Ինգա Աֆանասևայի հետ: Նախարարի տեղակալները ողջունել են հյուրերին՝ կարևորելով Համաշխարհային բանկի գործընկերային աջակցությունը ՀՀ կրթության ոլորտի բարեփոխումներում։ Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀՀ կառավարության նոր ծրագրի առաջնահերթություններն ու տեսլականը՝ կրթության ոլորտում շարունակվող բարեփոխումների համատեքստում,... 04.09.2026 Շրջայց Կարեն Դեմիրճյանի անվան թիվ 139 ավագ նորակառույց դպրոցում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շրջայց է կատարել Երևանի Նոր Նորք վարչական շրջանի Կարեն Դեմիրճյանի անվան թիվ 139 ավագ նորակառույց դպրոցում ծանոթացել կատարված աշխատանքներին և ստեղծված պայմաններին: Դպրոցը կառուցվել է Կառավարության <<Մինչև 2026 թվականը կառուցվող, հիմնանորոգվող կամ վերակառուցվող 300 դպրոցներ>> ծրագրի շրջանակում։ Վարչապետին ուղեկցել են փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը, Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը,...