Նորություններ

ՀԲ պատվիրակության այցերը բնագիտական և ինժեներական ուղղության առարկաների լաբորատորիաներ

21.04.2026

Ապրիլի 21-22-ին Համաշխարհային բանկի թիմը Կրթական ծրագրերի կենտրոն ԾԻԳ-ի աշխատակիցների ուղեկցությամբ այցելել է Երևանի և ՀՀ Արագածոտնի մարզի Բյուրականի, Օհանավանի միջնակարգ դպրոցներ, եղել ՀՀ Արմավիրի մարզի Փարաքարի միջնակարգ և Վաղարշապատի թիվ 12 հիմնական դպրոցներում : Այցերի համատեքստում ՀԲ-ի կողմից ֆինանսավորվող «Կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագրի շրջանակներում իրականացված և ընթացիկ աշխատանքների դիտարկումն էր: Այցերի նպատակն էր նաև հանդիպել դպրոցների տնօրենների, ուսուցիչների հետ՝ ծանոթանալու իրականացված աշխատանքների արդյունքներին:
Առաքելության կազմում էին Առաջադրանքի թիմի համաղեկավար, Շիզուկա Կոնիմոտոն, ՀԲ ավագ տնտեսագետ Դանիել Արտուրո Ռոդրիգես Սեգուրան, Կրթական ծրագրերի կենտրոն ԾԻԳ-ի ծրագրի ղեկավար Արմինե Խաչատրյանը, 1.1 ենթաբաղադրիչի ղեկավար Ռուզաննա Խաչատրյանը և 1.5 ենթաբաղադրիչի ղեկավար Մհեր-Մելիք-Բախշյանը։ Համաշխարհային բանկի պատվիրակությունն աշխատանքային այցը մեկնարկել է ՀՀ Արագածոտնի մարզի Բյուրականի միջնակարգ դպրոցից, որտեղ ՀԲ պատվիրակության անդամները շրջեցին դասասենյակներով: Ծրագրի արդյունքում դպրոցում հիմնվել է 4 բնագիտական լաբորատորիա «Ֆիզիկա», «Քիմիա», «Կենսաբանություն», «Աշխարհագրություն» առարկաներից։ Հյուրերը տպավորված էին վերջնական արդյունքներով և ստեղծված պայմաններով։ Շիզուկա Կունիմոտոն բարձր է գնահատել ԲՏՃՄ ոլորտի հետ կապված կրթական բարեփոխումները. «Հայաստանի ջանքերը կրթական բարեփոխումների ոլորտում շատ արժեքավոր են և տվել են տպավորիչ արդյունքներ», նշել է ՀԲ Թիմի համաղեկավարը: Պատվիրակությունը եղավ նաև Արագածոտն մարզի Օհանավանի միջնակարգ դպրոցում և ՀՀ Արմավիրի մարզի Փարաքար համայնքի միջնակարգ դպրոցում, ինչպես նաև Վաղարշապատի թիվ 12 հիմական դպրոցում : Հյուրերը շրջել են դպրոցներում, ծանոթացել են իրականացված աշխատանքներին և ուսուցման գործընթացի կազմակերպման համար ստեղծված պայմաններին: ՀԲ ներկայացուցիչը նաև զրուցել է սովորողների և ուսուցիչների հետ ու հետաքրքրվել, թե որքանով են նոր լաբորատորիաները նպաստել սովորողների մոտիվացմանը և բնագիտական և ինժեներական ուղղության առարկաների հանդեպ հետաքրքրության ավելացմանը: Ուսուցիչները նշել են, որ ժամանակակից լաբորատորիաների ստեղծումը էապես կխթանի բնագիտական առարկաների արդյունավետ ուսուցումը և հնարավորություն կտա որոշել սովորողի կարողունակությունների աստիճանը՝ ըստ ուսումնական առարկաների և չափորոշիչներով սահմանված վերջնարդյունքների:

ՀԲ թիմը բարձր է գնահատել Կրթական ծրագրերի կենտրոն ԾԻԳ-ի ջանքերը կրթական ոլորտի բարեփոխումների համատեքստում՝ ընդգծելով, որ արդյունքները բավականին տպավորիչ են:

 

Նորություններ

01.09.2026 Շնորհավո՛ ր Գիտելիքի և դպրության օր   Սիրելի՛ աշակերտներ, ուսուցիչներ, մանկավարժներ, կրթության ոլորտի ներկայացուցիչներ, ՀՀ ԿԳՄՍՆ կրթական ծրագրերի կենտրոն ԾԻԳ-ը շնորհավորում է Գիտելիքի և դպրության օրվա առթիվ՝ մաղթելով նոր ուսումնական տարվա արդյունավետ, ստեղծագործ և հաջողություններով լի մեկնարկ։ Սեպտեմբերի 1-ը կրթության կարևորությունն արժևորելու, նոր նպատակներ սահմանելու և ապագայի նկատմամբ մեր պատասխանատվությունը վերահաստատելու խորհրդանշական օրն է։ Կրթության զարգացումը մեր երկրի կայուն և երկարաժամկետ առաջընթացի... 28.08.2026 Տավուշի մարզում շարունակվում են ԲՏՃՄ առարկաներ դասավանդող ուսուցիչների վերապատրաստումները ԲՏՃՄ առարկաների դասավանդման որակի բարելավման և ուսումնական գործընթացում ժամանակակից լաբորատոր հնարավորությունների առավել արդյունավետ կիրառման նպատակով վերապատրաստումները շարունակվում են նաև ՀՀ Տավուշի մարզում։ Վերապատրաստումների հերթական փուլն անցկացվում է մարզի հանրակրթական դպրոցներում՝ ուսուցիչներին հնարավորություն տալով գործնական միջավայրում ծանոթանալ լաբորատոր սարքավորումներին և դրանց կիրառման առանձնահատկություններին։ Օգոստոսի 17-24-ը վերապատրաստումներ են իրականացվել Իջևանի թիվ 5 և... 26.08.2026 ԲՏՃՄ առարկաների դասավանդման արդիականացման և ուսումնառության արդյունավետության բարձրացմանն ուղղված վերապատրաստումների հերթական փուլն անցկացվում է Երևանում։ Օգոստոսի 24-ին վերապատրաստումները մեկնարկել են Երևանի, թիվ 51, թիվ 93 և թիվ 6 հիմնական դպրոցներում։ Դասընթացների ընթացքում ուսուցիչներին հնարավորություն է ընձեռվում խորացնելու մասնագիտական գիտելիքները և զարգացնելու գործնական հմտությունները՝ դրանք հետագայում ուսումնական գործընթացում առավել արդյունավետ կիրառելու նպատակով։ Վերապատրաստման կարևոր բաղադրիչներից է գործնական աշխատանքների կազմակերպումը։ Մասնակիցներն ընդգծում են, որ դասընթացի ընթացքում ձեռք են բերել նոր գիտելիքներ և գործնական...