Նորություններ
Դրամաշնորհային պայմանագրի կնքում՝ նախակրթարանի հիմնման նպատակով
25.03.2026
«Կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագրի շրջանակներում շարունակվում է դրամաշնորհների տրամադրում նախակրթարանների հիմնման նպատակով: Մարտի 25-ին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ‹‹Կրթական ծրագրերի կենտրոն›› ԾԻԳ-ում տեղի ունեցավ դրամաշնորհային պայմանագրի կնքում ՀՀ Շիրակի մարզի Տուֆաշենի միջնակարգ դպրոցի, հետ: Արդյունավետ համատեղ աշխատանք մաղթելով մասնակիցներին՝ «Դպրոցին երեխաների պատրաստվածության մակարդակի բարձրացում և կրթության հավասար մեկնարկային հնարավորությունների ապահովում» ենթաբաղադրիչի ղեկավար Ռուզաննա Խաչատրյանը ներկայացրեց ծրագրի նպատակն ու խնդիրները, անդրադարձավ գնումների ընթացակարգերին, մասնավորապես` գնանշման փաթեթի կազմման առանձնահատկություններին: Նա մանրամասն ներկայացրեց և պարզաբանեց ֆինանսական հաշվետվության լրացման ենթակա բոլոր ձևաչափերի կազմման առանձնահատկությունները: Տնօրեն Ժան Ոսկանյանի հավաստամամբ Նախակրթարանը ապահովված է լինելու նորոգված եւ կահավորված սենյակներով, հարմարավետ պահարաններով, անհրաժեշտ ուսումնամեթոդական նյութերով, խաղալիքների անկյուններով: Դրամաշնորհային պայմանագրի կնքմանը հաջորդելու է վերանորոգման աշխատանքների մեկնարկը:



