Նորություններ

ՀՀ Արարատի մարզի Արտաշատի ավագ դպրոցը հիմնանորոգվել է

02.02.2026

 ՀՀ Արարատի մարզի Արտաշատի ավագ դպրոցում ամփոփվել են սեյսմակայուն հիմնանորոգման շինաշխատանքները: Նշենք, որ դպրոցը հիմնանորոգվել է ՀԲ համաֆինանսավորմամբ «Կրթության բարելավման լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագրի շրջանակներում: Այստեղ ստեղծվել են  նաև ժամանակակից ռեսուրսներով կահավորված բնագիտական առարկաների գծով լաբորատորիաներ: Դպրոցում  երեխաների համար ստեղծված են էապես նոր հնարավորություններ, նրանք իսկապես ունեն ստեղծագործելու, իրենց բոլոր նախասիրությունները զարգացնելու, որակյալ կրթություն ստանալու անհրաժեշտ պայմաններ: Հիմնանորոգված դպրոցն ունի հանդիսությունների դահլիճ, մեծ սպորտային դահլիճ, բացօթյա մարզադաշտ, հագեցած է լաբորատորիաներով և այլ անհրաժեշտ ուսումնական ենթակառուցվածքներով: Դպրոցի մասին պատմող տեսանյութին կարող եք ծանոթանալ հետևյալ հղմամբ`  https://www.facebook.com/reel/1980546772531208

Նորություններ

01.09.2026 Շնորհավո՛ ր Գիտելիքի և դպրության օր   Սիրելի՛ աշակերտներ, ուսուցիչներ, մանկավարժներ, կրթության ոլորտի ներկայացուցիչներ, ՀՀ ԿԳՄՍՆ կրթական ծրագրերի կենտրոն ԾԻԳ-ը շնորհավորում է Գիտելիքի և դպրության օրվա առթիվ՝ մաղթելով նոր ուսումնական տարվա արդյունավետ, ստեղծագործ և հաջողություններով լի մեկնարկ։ Սեպտեմբերի 1-ը կրթության կարևորությունն արժևորելու, նոր նպատակներ սահմանելու և ապագայի նկատմամբ մեր պատասխանատվությունը վերահաստատելու խորհրդանշական օրն է։ Կրթության զարգացումը մեր երկրի կայուն և երկարաժամկետ առաջընթացի... 28.08.2026 Տավուշի մարզում շարունակվում են ԲՏՃՄ առարկաներ դասավանդող ուսուցիչների վերապատրաստումները ԲՏՃՄ առարկաների դասավանդման որակի բարելավման և ուսումնական գործընթացում ժամանակակից լաբորատոր հնարավորությունների առավել արդյունավետ կիրառման նպատակով վերապատրաստումները շարունակվում են նաև ՀՀ Տավուշի մարզում։ Վերապատրաստումների հերթական փուլն անցկացվում է մարզի հանրակրթական դպրոցներում՝ ուսուցիչներին հնարավորություն տալով գործնական միջավայրում ծանոթանալ լաբորատոր սարքավորումներին և դրանց կիրառման առանձնահատկություններին։ Օգոստոսի 17-24-ը վերապատրաստումներ են իրականացվել Իջևանի թիվ 5 և... 26.08.2026 ԲՏՃՄ առարկաների դասավանդման արդիականացման և ուսումնառության արդյունավետության բարձրացմանն ուղղված վերապատրաստումների հերթական փուլն անցկացվում է Երևանում։ Օգոստոսի 24-ին վերապատրաստումները մեկնարկել են Երևանի, թիվ 51, թիվ 93 և թիվ 6 հիմնական դպրոցներում։ Դասընթացների ընթացքում ուսուցիչներին հնարավորություն է ընձեռվում խորացնելու մասնագիտական գիտելիքները և զարգացնելու գործնական հմտությունները՝ դրանք հետագայում ուսումնական գործընթացում առավել արդյունավետ կիրառելու նպատակով։ Վերապատրաստման կարևոր բաղադրիչներից է գործնական աշխատանքների կազմակերպումը։ Մասնակիցներն ընդգծում են, որ դասընթացի ընթացքում ձեռք են բերել նոր գիտելիքներ և գործնական...