Նորություններ

Տեղի ունեցավ ՆՄՀ դրամաշնորհային ծրագրի ամփոփիչ մշտադիտարկումը Հայաստանի ազգային ագրարային համալսարանում

16.01.2026

Հունվարի 14-ին աշխատանքային այցով Հայաստանի ազգային ագրարային համալսարանում (ՀԱԱՀ) էին «Կրթական ծրագրերի կենտրոն›› ԾԻԳ-ի ներկայացուցիչները: Հանդիպմանը մասնակցում էին նաև ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության Բարձրագույն կրթության եւ գիտության կոմիտեի գլխավոր քարտուղարի տեղակալ Կարեն Ղարիբյանը և ԿԾԿ ԾԻԳ-ին ՀԱԱՀ-ի դրամաշնորհային ծրագրի ընթացքում մասնագիտական աջակցություն ցուցաբերող անհատ խորհրդատու՝ Արման Բարսեղյանը: Այցի նպատակը Հայաստանի բարձրագույն կրթության Նորարարությունների մրցակցային հիմնադրամի (ՆՄՀ) դրամաշնորհային ծրագրի ամփոփիչ մշտադիտարկումն էր: Բուհում աշխատանքային խմբին ընդունեցին ՀԱԱՀ դրամաշնորհային ծրագրի ղեկավար, ՀԱԱՀ Որակի գնահատման և ապահովման կենտրոնի որակի կառավարման բաժնի վարիչ Արա Ամիրյանը և Ագրարային ճարտարագիտության ֆակուլտետի դեկան Արման Սիմոնյանը: Մոնիտորինգային աշխատանքնային խումբը բուհի ներկայացուցիչների հետ քննարկեց դրամաշնորհային ծրագրի իրականցման ընթացքը, ինչպես նաև անդրադարձավ դրամաշնորհային ծրագրի նախատեսված ժամանակահատվածում ամփոփմանն առնչվող որոշ հարցերի: Հավելենք, որ ծրագրի ավարտը նախատեսվում է 2026 թվականի հունվարին: ՀԱԱՀ դրամաշնորհային ծրագրի ղեկավարը տեղեկացրեց, որ ծրագրով նախատեսված բոլոր գործողություններն ավարտված են և կենտրոնը պատրաստ է իր գործունեությունը իրականացնել՝ նպաստելով Ագրարային ճարտարագիտության ոլորտի կրթության արդիականացմանը ու հնարավորություն կտա բուհին այսօրվա աշխատաշուկայի համար մրցունակ կադրեր պատրաստել: Մշտադիտարկման թիմը դրանաշնորհային ծրագրի ղեկավարի ուղեկցությամբ շրջեց կենտրոնի ճարտարագիտական լաբորատորիաներում, աշխատասենյակներում ու լսարաններում: Բուհի ներկայացուցիչները նշեցին նաև, որ ՀԱԱՀ Գյուղատնտեսական ռոբոտաշինության և մեխատրոնիկայի («Ագրոբոտ») գերազանցության կենտրոնը երկրում և տարածաշրջանում եզակի կառույց է, որի հիմնական նպատակը ոլորտի կրթության և գիտության զարգացումը և ֆերմերներին ծառայություններ մատուցելն է։ Կենտրոնի լաբորատորիաներն արդեն ամբողջությամբ համալրված են նախագծով նախատեսված բոլոր լաբորատոր սարքավորումներովև ուսումնական ռոբոտներով։ Այցի ընթացքում ԿԾԿ ԾԻԳ-ին ՀԱԱՀ դրամաշնորհային ծրագրի ընթացքում մասնագիտական աջակցություն ցուցաբերող խորհրդատու Արման Բարսեղյանը բուհի ներկայացուցիչների հետ դիտարկեց դրամաշնորհային ծրագրի շրջանակներում ձեռքբերված սարքավորումներն ու ռոբոտները, դրանց համապատասխանությունը պայմանագրով սահմանված տեխնիկական հատկորոշիչներին, քննարկեց լաբորատոր սարքավորումների հնարավորությունները: Դրամաշնորհային ծրագրի համակարգող Արման Սիմոնյանը տեղեկացրեց նաև, որ ծրագրի շրջանակում ձեռքբերված սարքերի և ռոբոտների առկայությամբ պայմանավորված վերանայվել են մասնագիտական կրթական ծրագրերը և ծրագրի արդյունքում Ագրարային ճարտարագիտության ֆակուլտետում ներդրվել են ‹‹Թվային գյուղատնտեսություն›› և ‹‹Գյուղատնտեսական մեխատրոնիկա և ռոբոտաշինություն›› մասնագիտությունները՝ համապատասխանաբար մագիստրատուրայում և բակալավրիատում: Այս մասնագիտություններով սովորող ուսանողները ակտիվ ու խանդավառ մասնակցում են սարքավորումների և ռոբոտների կարգաբերման աշխատանքներին։ ՀԱԱՀ Գյուղատնտեսական ռոբոտաշինության եւ մեխատրոնիկայի («Ագրոբոտ») գերազանցության կենտրոնի պաշտոնական բացումը տեղի կունենա շուտով: 

Նորություններ

22.09.2026 Նոր կրթօջախ Շատջրեքում․ բացվել է համայնքի նորակառույց դպրոցը Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է եղել Գեղարքունիքի մարզի Շատջրեք բնակավայրի նորակառույց միջնակարգ դպրոցի բացման արարողությանը: Վարչապետին ուղեկցել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։ Ծրագրի իրականացման համար Կառավարությունը հատկացրել է ավելի քան 820 մլն դրամ։ Արդյունքում՝ կառուցվել է 144 տեղ հզորությամբ տիպային (մոդուլային) դպրոցի նոր շենք: Քանդվել է դպրոցի հին շենքը, բարեկարգվել բակը, տեղադրվել է 67 կվտ հզորությամբ ֆոտովոլտային կայան: Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել ելույթով և... 17.09.2026 Հանդիպում Համաշխարհային բանկի ներկայացուցիչների հետ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալներ Աննա Բաբաջանյանն ու Քրիստինա Թաթարյանն այսօր հանդիպել են Համաշխարհային բանկի կրթական ծրագրերի պատասխանատու Ինգա Աֆանասևայի հետ: Նախարարի տեղակալները ողջունել են հյուրերին՝ կարևորելով Համաշխարհային բանկի գործընկերային աջակցությունը ՀՀ կրթության ոլորտի բարեփոխումներում։ Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀՀ կառավարության նոր ծրագրի առաջնահերթություններն ու տեսլականը՝ կրթության ոլորտում շարունակվող բարեփոխումների համատեքստում,... 04.09.2026 Շրջայց Կարեն Դեմիրճյանի անվան թիվ 139 ավագ նորակառույց դպրոցում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շրջայց է կատարել Երևանի Նոր Նորք վարչական շրջանի Կարեն Դեմիրճյանի անվան թիվ 139 ավագ նորակառույց դպրոցում ծանոթացել կատարված աշխատանքներին և ստեղծված պայմաններին: Դպրոցը կառուցվել է Կառավարության <<Մինչև 2026 թվականը կառուցվող, հիմնանորոգվող կամ վերակառուցվող 300 դպրոցներ>> ծրագրի շրջանակում։ Վարչապետին ուղեկցել են փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը, Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը,...