Նորություններ
Նախակրթարաններ հիմնելու նպատակով իրականացվել են այցեր ՀՀ մարզեր
27.10.2025
«Կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագրի շրջանակներում «Դպրոցին երեխաների պատրաստվածության մակարդակի բարձրացում և կրթության հավասար մեկնարկային հնարավորությունների ապահովում» ենթաբաղադրիչի ղեկավար Ռուզաննա Խաչատրյանը և ինժեներ- խորհրդատու Վռամ Բոյաջյանը հոկտեմբերի ամսվա ընթացքում այցեր են իրականացրել ՀՀ Արագածոտնի մարզի Կարմրաշեն, Սադունց, Լեռնարոտ, Օրգով բնակավայրեր` ՀՀ ԿԳՄՍ նախարարության կողմից տրամադրված նախադպրոցական ծառայություն չունեցող բնակավայրերոււմ նախակրթարաններ հիմնելու նպատակով: Հավելենք , որ մինչ այցերը հեռավար ձևաչափով քննարկումներ են տեղի ունեցել ԿԳՄՍ նախարարության և մարզպետարանի ներկայացուցիչների հետ: Առաջարկվող տարածքները դեռ դիտարկման փուլում են :
Նորություններ
28.10.2026
Տավուշի մարզում շարունակվում են ԲՏՃՄ առարկաների ուսուցիչների մասնագիտական վերապատրաստումները
Ժամանակակից լաբորատոր սարքավորումների արդյունավետ կիրառումը, գործնական ուսուցման զարգացումը և հետազոտահեն մեթոդների ներդրումը դպրոցական կրթության արդիականացման կարևոր նախապայմաններից են։ Այս ուղղությամբ իրականացվող աշխատանքների շրջանակում Տավուշի մարզում կազմակերպվել են ԲՏՃՄ առարկաների ուսուցիչների մասնագիտական վերապատրաստումներ՝ նպատակ ունենալով զարգացնել մանկավարժների մասնագիտական կարողությունները և աջակցել ժամանակակից կրթական գործիքների արդյունավետ կիրառմանը դասավանդման գործընթացում:...
26.10.2026
Երևանում շարունակվում են ԲՏՃՄ առարկաների ուսուցիչների վերապատրաստումները
Ժամանակակից լաբորատորիաներ, գործնական ուսուցում և նոր մեթոդական մոտեցումներ․ Երևանում շարունակվում են ԲՏՃՄ առարկաների ուսուցիչների վերապատրաստումները՝ նպատակ ունենալով ապահովել դպրոցներում ներդրվող լաբորատոր սարքավորումների արդյունավետ կիրառումը և նպաստել ուսուցման որակի բարձրացմանը։
ՀՀ հանրակրթական ուսումնական հաստատություններում շարունակվում է ԲՏՃՄ և ՏՀՏ ուղղություններով ժամանակակից ինժեներական լաբորատորիաների ներդրման գործընթացը։ Դպրոցներում ստեղծվող նոր հնարավորությունները լիարժեք...
23.10.2026
Երևանում շարունակվում են ԲՏՃՄ առարկաների ուսուցիչների մասնագիտական վերապատրաստումները
Գործնական հմտությունների զարգացում, հետազոտահեն ուսուցում և ժամանակակից կրթական մեթոդներ․ Երևանում շարունակվում է ԲՏՃՄ առարկաների դասավանդման արդիականացմանն ուղղված վերապատրաստումների հերթական փուլը:
Հոկտեմբերի 19-ին Երևանում մեկնարկել է բնագիտական, տեխնոլոգիական, ճարտարագիտական և մաթեմատիկական (ԲՏՃՄ) առարկաներ դասավանդող ուսուցիչների վերապատրաստումների հերթական փուլը։ Դասընթացներն անցկացվում են Երևանի թիվ 122 հիմնական և Երևանի Արտաշես Շահինյանի անվան ֆիզիկամաթեմատիկական մասնագիտացված...







