Նորություններ

Ընթացքում է ընտրված հաստատությունների տնօրենների և նորաստեղծ նախակրթարանների դաստիարակների վերապատրաստումները

15.08.2025

‹‹Դպրոցին երեխաների պատրաստվածության բարձրացում և կրթության հավասար մեկնարկային հնարավորությունների ապահովում›› ենթաբաղադրիչի աշխատանքների շրջանակում ընթանում է նորաստեղծ նախակրթարաններում ընդգրկված դաստիարակների և ընտրված հաստատությունների տնօրենների հեռավար եղանակով վերապատրաստումները: Հիշեցնենք, որ Կրթական ծրագրերի կենտրոն ԾԻԳ-ը հայտարարված մրցույթի արդյունքում պայմանագիր էր կնքել «Քայլ առ քայլ» բարեգործական հիմնադրամի հետ՝ նորաստեղծ նախակրթարաններում ընդգրկված դաստիարակների և ընտրված հաստատությունների տնօրենների հեռավար եղանակով վերապատրաստումներ իրականացնելու նպատակով: «Քայլ առ քայլ» բարեգործական հիմնադրամը աջակցում է դպրոցների տնօրեններին և նորաստեղծ նախակրթարանների դաստիարակներին ձեռք բերելու անհրաժեշտ գիտելիքներ և հմտություններ 4-6 տարեկան երեխաների հետ նախակրթարաններում աշխատելու գործընթացում՝ տրամադրելով նաև համապատասխան նյութեր, ծրագրեր և խորհրդատվություն:
Նախակրթարանների դաստիարակների վերապատրաստումներն իրականացնելու համար մշակվել են տնօրենների և դաստիարակների համար վերապատրաստման մոդուլներ, ձեռնարկներ, հեռավար ուսուցման վերապատրաստման պլան, գործողությունների և առաջադրանքների ժամանակացույց, գնահատման հարցաթերթիկների ձևանմուշ: Վերապատրաստումների ավարտին իրականացվեու է վերապատրաստումների արդյունքում դաստիարակների կողմից ձեռք բերված գիտելիքների ու հմտությունների գնահատում և վերապատրաստվողների թեստավորում: Մասնակիցներից յուրաքանչյուրին տրամադրվելու է վերապատրաստման փաթեթ՝ ներառյալ մոդուլներն ու ձեռնարկները:
Այսպիսով՝ Համաշխարհային բանկի համաֆինանսավորմամբ ‹‹Կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում›› վարկային ծրագրի շրջանակում այժմ ընթացքում է 19 տնօրենների և 38 դաստիարակների վերապատրաստում:
 

Նորություններ

29.06.2026 «Կրթության բարելավման լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագրի շրջանակներում շրջանակում բուհերում ստեղծվել են թվով 5 նորարական գերազանցության կենտրոններ և լաբորատորիաներ Հայաստանի Հանրապետությունը Համաշխարհային բանկի աջակցությամբ և վերջինիս հետ կնքված համաձայնագրերով իրականացնում է Կրթության բարելավման լրացուցիչ ֆինանսավորման վարկային ծրագիրը, որի երկրորդ բաղադրիչն է Աջակցություն Նորարարությունների մրցակցային հիմնադրամի (ՆՄՀ) զարգացմանը: ՆՄՀ-ի դրամաշնորհները մրցակցային հիմունքներով ուղղվում են բուհերում նորարարական ու զարգացման ծրագրերի իրականացմանը, նրանց ընդհանուր կարողությունների հզորացմանը: Նշված դրամաշնորհների տրամադրումը միաժամանակ ուղղված է... 23.06.2026 «Կրթության բարելավման լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագրի շրջանակներում շրջանակում ստեղծվել են ԲՏՃՄ առարկաների գծով թվով 2604 լաբորատորիաներ Մայրաքաղաքի և ՀՀ մարզերի դպրոցները այսօր բնագիտական առարկաները ուսումնասիրում են ժամանակակից ռեսուրսներով կահավորված լաբորատորիաներում: Բնագիտական առարկաների (ֆիզիկա, քիմիա, աշխարհագրություն և կենսաբանություն) գծով լաբորատորիաները ստեղծվել են Համաշխարհային բանկի համաֆինանսավորմամբ, ‹‹Կրթական ծրագրերի կենտրոն›› ԾԻԳ-ի կողմից իրականացվող ‹‹Կրթության բարելավման լրացուցիչ ֆինանսավորում›› վարկային ծրագրի «Հանրակրթական դպրոցների... 15.06.2026 «Կրթության բարելավման լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագրի շրջանակներում ստեղծվել են թվով 85 նախակրթարաններ «Կրթության բարելավման լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագրի շրջանակներում իրականացվող աշխատանքների համատեքստում ստեղծվել են թվով 85 նախակրթարաններ ՀՀ մարզերում և մայրաքաղաքում: Միկրոծրագրերի իրականացման աշխատանքները համակարգվել են ‹‹Դպրոցի երեխաների պատրաստվածության բարձրացում և կրթության հավասար մեկնարկային հնարավորությունների ապահովում›› ենթաբաղադրիչով: Ենթաբաղադրիչի շրջանակում 2022թ.-ի հուլիսից մեկնարկել է ուսումնասիրությունների իրականացումը ՀՀ...