Նորություններ

Կրթական ծրագրերի կենտրոն ԾԻԳ-ի ներկայացուցիչները այցեր են իրականացրել հիմնանորոգվող ավագ դպրոցներում

12.08.2025

Օգոստոսի 11-ին ԿԾԿ ԾԻԳ-ի ներկայացուցիչները այցելելեն Երևանի Կ.Դեմիրճյանի անվան թիվ 139 և ՀՀ Արարատի մարզի Արտաշատի ավագ դպրոցներ։ Այցելությունների համատեքստում էր Համաշխարհային բանկի համաֆինանսավորմամբ «Կրթության բարելավման լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագրի շրջանակներում իրականացված և ընթացիկ աշխատանքների մշտադիտարկումը։ Այցերն իրականացնում էին Կրթական ծրագրերի կենտրոն ԾԻԳ-ի բնապահպան խորհրդատու Աննա Կարապետյանը և ԿԾԿ ԾԻԳ-ի 1.2 ենթաբաղադրիչի ղեկավար Գ. Բաղդասարյանը։ ԿԾԿ ԾԻԳ-ի աշխատանքային խմբի այցը մեկնարկել է Արտաշատի ավագ դպրոցում: Այս ավագ դպրոցն այն 4 ավագ դպրոցներից է, որոնք հիմնանորոգվում են «Կրթության բարելավման լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագրի շրջանակներում: Աշխատանքային խումբը հանդիպել է շինարարների հետ և քննարկել շենքի սեյսմակայուն ամրացման և ընդհանուր հիմնանորոգման աշխատանքների հետ կապված հարցեր: Հաջորդ կանգառը Երևանի Կ. Դեմիրճյանի անվան թիվ 139 դպրոցն էր, որը ծրագրի շրջանակում հիմնանորոգվելու է մինչև 2026 թվականի հունիս: Նշենք, որ «Կրթության բարելավման լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագրի շրջանակում վերակառուցման աշխատանքներ են ընթանում ևս 2 ավագ դպրոցներում՝ Վանաձորում և Աշտարակում։ Այցելությունների ընթացքում ԾԻԳ-ի ներկայացուցիչները ուսումնասիրել են շինարարական աշխատանքների որակը։ Նրանք շրջել են շինհրապարակով, քննարկել շինարարական աշխատանքներին վերաբերող մի շարք հարցեր: Այցի ընթացքում ԿԾԿ ԾԻԳ-ի ներկայացուցիչները նշել են, որ շենքերի ամրացման աշխատանքներն ավարտված են։ Ընթանում են ներքին հարդարման և տարածքի բարեկարգման աշխատանքները:Այցի ընթացքում քննարկվել են նաև տարածքի բարեկարգման հետ կապված մի շարք հարցեր: 

Նորություններ

22.09.2026 Նոր կրթօջախ Շատջրեքում․ բացվել է համայնքի նորակառույց դպրոցը Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է եղել Գեղարքունիքի մարզի Շատջրեք բնակավայրի նորակառույց միջնակարգ դպրոցի բացման արարողությանը: Վարչապետին ուղեկցել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։ Ծրագրի իրականացման համար Կառավարությունը հատկացրել է ավելի քան 820 մլն դրամ։ Արդյունքում՝ կառուցվել է 144 տեղ հզորությամբ տիպային (մոդուլային) դպրոցի նոր շենք: Քանդվել է դպրոցի հին շենքը, բարեկարգվել բակը, տեղադրվել է 67 կվտ հզորությամբ ֆոտովոլտային կայան: Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել ելույթով և... 17.09.2026 Հանդիպում Համաշխարհային բանկի ներկայացուցիչների հետ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալներ Աննա Բաբաջանյանն ու Քրիստինա Թաթարյանն այսօր հանդիպել են Համաշխարհային բանկի կրթական ծրագրերի պատասխանատու Ինգա Աֆանասևայի հետ: Նախարարի տեղակալները ողջունել են հյուրերին՝ կարևորելով Համաշխարհային բանկի գործընկերային աջակցությունը ՀՀ կրթության ոլորտի բարեփոխումներում։ Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀՀ կառավարության նոր ծրագրի առաջնահերթություններն ու տեսլականը՝ կրթության ոլորտում շարունակվող բարեփոխումների համատեքստում,... 04.09.2026 Շրջայց Կարեն Դեմիրճյանի անվան թիվ 139 ավագ նորակառույց դպրոցում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շրջայց է կատարել Երևանի Նոր Նորք վարչական շրջանի Կարեն Դեմիրճյանի անվան թիվ 139 ավագ նորակառույց դպրոցում ծանոթացել կատարված աշխատանքներին և ստեղծված պայմաններին: Դպրոցը կառուցվել է Կառավարության <<Մինչև 2026 թվականը կառուցվող, հիմնանորոգվող կամ վերակառուցվող 300 դպրոցներ>> ծրագրի շրջանակում։ Վարչապետին ուղեկցել են փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը, Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը,...