Նորություններ

Համաշխարհային բանկի թիմը Կրթական ծրագրերի կենտրոնի աշխատակիցների հետ քննարկել է Կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում վարկային ծրագրի ընթացիկ աշխատանքները

01.04.2025

Մարտի 31-ին Հայաստան այցի շրջանակում Համաշխարհային բանկի պատվիրակությունը հանդիպել է ՀՀ ԿԳՄՍՆ ‹‹Կրթական ծրագրերի կենտրոն›› ԾԻԳ-ի աշխատակիցների հետ: Առաքելության կազմում էին Առաջադրանքի թիմի համաղեկավար Շիզուկա Կոնիմոտոն, ՀԲ խորհրդատուներ Սոնյա Մսրյանը, Լուսինե Գրիգորյանը և ՀԲ երևանյան գրասենյակի ճարտարապետ–խորհրդատու Ալեքսանդր Թովմասյանը: Հանդիպման առանցքում ՀԲ-ի կողմից ֆինանսավորվող «Կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագրի շրջանակում իրկանացվող աշխատանքների ընթացիկ քննարկումն էր: Հյուրերին ողջունեց ՀՀ ԿԳՄՍՆ ԿԾԿ ԾԻԳ-ի տնօրեն Գրիշա Հովհաննիսյանը: ԿԾԿ ԾԻԳ-ի տնօրենը կարևորեց այս ժամանակահատվածում մեկնարկած և իրականացված աշխատանքների արդյունքների ամփոփումը. «Այսօր կարող ենք խոսել արդյունքներից: Դրանք առաջին հերթին ստացել ենք համատեղ աշխատանքի շնորհիվ»,- փաստեց Գ. Հովհաննիսյանը և շնորհակալություն հայտնեց միջազգային, գործընկերներին շարունակական աջակցության և իրականացված աշխատանքների համար:
Նշենք , որ ապրիլի 1-4-ը ՀԲ ներկայացուցիչները նախատեսում են այցեր իրականացրել մայրաքաղաքում և ՀՀ մարզերում, տեղում ծանոթանալ ծրագրի շրջանակում իրականացվող ընթացիկ աշխատանքներին:
Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձան աշխատանքային և կազմակերպչական տարբեր խնդիրների՝ մասնավորապես քննարկման տիրույթում էր «Կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագրի համատեքստում «Հանրակրթության որակի բարելավում» բաղադրիչի թվով 4 ենթաբաղադրիչների և «Աջակցություն Նորարարությունների մրցակցային հիմնադրամի (ՆՄՀ) զարգացմանը» բաղադրիչի գործունեությունը: Հանդիպման ընթացքում բաղադրիչի և ենթաբաղադրիչի ղեկավարները անդրադարձան իրականացված, ընթացիկ և նախատեսվող աշխատանքներին: Կողմերի քննարկման տիրույթում էին նաև ծրագրի ֆինանսավորմանն առնչվող որոշ հարցեր:
Հանդիպման մեկնարկին կողմերն անդրադարձան միկրոծրագրերի իրականացման գործընթացին, մասնավորապես քննարվեցին նախակրթարանների վերանորոգմանն առնչվող որոշ հարցեր: Գ. Հովհաննիսյանը նշեց , որ աշխատում են ԿԳՄՍ և ՏԿԵ նախարարությունների հետ համատեղ: ՀՀ ԿԳՄՍՆ ԿԾԿ ԾԻԳ-ի տնօրենը հավելեց , որ 2024 թվականի սեպտեմբերից մայրաքաղաքում և մարզերում բնականոն գործում են թվով 49 նախակրթարաններ, իսկ ապրիլից՝ թվով 3-ը,այս պահին ընթանում է ևս մեկ միկրոծրագրի իրականացումը:Քննարկման տիրույթում էր նաև վարկային ծրագրով նախատեսվող 4 ավագ դպրոցներում հիմնանորոգման աշխատանքներին առնչվող որոշ հարցեր, ԿԾԿ ԾԻԳ տնօրեն Գ. Հովհաննիսյանը շնորհակալություն հայտնեց ՀԲ–ի ճարտարապետ- խորհրդատուին աջակցության , համատեղ այցերի ու դիտարկումների համար և հավելեց , որ դպրոցներում շինարարական աշխատանքներն այս պահին ընթացքում են, բայց դեռ շատ բան կա անելու: Կողմերը քննարկեցին նաև շինարարական աշխատանքների ժամկետներին առնչվող որոշ հարցեր:
Գ. Հովհաննիսյանը նշեց, որ Հայաստանը նախաձեռնել է կրթական համակարգի հավակնոտ բարեփոխում գիտության, տեխնոլոգիայի, ճարտարագիտության և մաթեմատիկայի (STEM) ուղղությամբ, և այդ բարեփոխման գործընթացում առանցքային դեր ունի հանրակրթական դպրոցների բնագիտական և ինժեներական լաբորատոր սարքավորումների, կահույքի և նյութերի տրամադրումը, որն իրականացվում է 1.5 ենթաբաղադրիչի աշխատանքների շրջանակում:
‹‹Չենք կարող խոսել STEM կրթության մասին՝ առանց դպրոցների համապատասխան ենթակառուցվածքների, լաբորատորիաների առկայության, սակայն կարևոր է նաև բովանդակային կողմը»,- ընդգծեց ՀԲ ներկայացուցիչը: 1.3 ենթաբաղադրիչի ղեկավար Հարութ Ղարիբջանյանը ներկայացրեց ուսուցիչների վերապատրաստման համար մշակված տեսադասերն ու մեթոդական ուղեցույցները , որոնք հասանելի են առացանց ձևաչափով: Նշենք, որ իրականացվող ծրագրի համատեքստում իրականացվում է նաև ուսուցիչների և տնօրենների վերապատրաստում, վերապատրաստման նյութերի մշակում և տրամադրում, ձեռնարկի և ցուցադրական տեսանյութերի հետ մեկտեղ:
ՀԲ ներկայացուցիչը փաստեց, որ տպավորված են արված աշխատանքով ‹‹Սա կարող է որպես հաջողված օրինակ ներկայացվել այլ երկրների համար››,- հավելեց Շիզուկա Կոնիմոտոն :Քննարկվեցին նաև բարձրագույն կրթության ոլորտում «Աջակցություն Նորարարությունների մրցակցային հիմնադրամի զարգացմանը» բաղադրիչի շրջանակներում դրամաշնորհային ծրագրերի իրականացման հետ կապված մի շարք հարցեր:
ՀՀ ԿԳՄՍՆ ԿԾԿ ԾԻԳ-ի աշխատակիցները վստահեցնում են, որ Համաշխարհային բանկի պատվիրակության հետ նման համատեղ քննարկումները կարևոր նախապայման են ծրագրի հետագա արդյունավետ ընթացքի համար:
 

Նորություններ

22.09.2026 Նոր կրթօջախ Շատջրեքում․ բացվել է համայնքի նորակառույց դպրոցը Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է եղել Գեղարքունիքի մարզի Շատջրեք բնակավայրի նորակառույց միջնակարգ դպրոցի բացման արարողությանը: Վարչապետին ուղեկցել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։ Ծրագրի իրականացման համար Կառավարությունը հատկացրել է ավելի քան 820 մլն դրամ։ Արդյունքում՝ կառուցվել է 144 տեղ հզորությամբ տիպային (մոդուլային) դպրոցի նոր շենք: Քանդվել է դպրոցի հին շենքը, բարեկարգվել բակը, տեղադրվել է 67 կվտ հզորությամբ ֆոտովոլտային կայան: Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել ելույթով և... 17.09.2026 Հանդիպում Համաշխարհային բանկի ներկայացուցիչների հետ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալներ Աննա Բաբաջանյանն ու Քրիստինա Թաթարյանն այսօր հանդիպել են Համաշխարհային բանկի կրթական ծրագրերի պատասխանատու Ինգա Աֆանասևայի հետ: Նախարարի տեղակալները ողջունել են հյուրերին՝ կարևորելով Համաշխարհային բանկի գործընկերային աջակցությունը ՀՀ կրթության ոլորտի բարեփոխումներում։ Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀՀ կառավարության նոր ծրագրի առաջնահերթություններն ու տեսլականը՝ կրթության ոլորտում շարունակվող բարեփոխումների համատեքստում,... 04.09.2026 Շրջայց Կարեն Դեմիրճյանի անվան թիվ 139 ավագ նորակառույց դպրոցում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շրջայց է կատարել Երևանի Նոր Նորք վարչական շրջանի Կարեն Դեմիրճյանի անվան թիվ 139 ավագ նորակառույց դպրոցում ծանոթացել կատարված աշխատանքներին և ստեղծված պայմաններին: Դպրոցը կառուցվել է Կառավարության <<Մինչև 2026 թվականը կառուցվող, հիմնանորոգվող կամ վերակառուցվող 300 դպրոցներ>> ծրագրի շրջանակում։ Վարչապետին ուղեկցել են փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը, Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը,...