Նորություններ

Աշխատանքային այցեր նորաստեղծ նախակրթարաններում

11.11.2024

Նոյեմբերի 8-ին «Դպրոցին երեխաների պատրաստվածության մակարդակի բարձրացում և կրթության հավասար մեկնարկային հնարավորությունների ապահովում» ենթաբաղադրիչի դրամաշնորհների համակարգող Արմեն Մարտիրոսյանը և Ճարտարապետ- խորհրդատու Վռամ Բոյաջյանը այցելեցին ՀՀ Շիրակի մարզի Գյումրիի թվով 7 հիմնական դպրոցներ, որտեղ սեպտեմբերի 1-ին պաշտոնապես բացվել էին ‹‹Կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում›› վարկային ծրագրի շրջանակում հիմնված նորաստեղծ նախակրթարանները: Այցի նպատակը վերոնշյալ կրթօջախներում միկրոծրագրերի շրջանակներում ստեղծված նախակրթարանների գործունեությանը ծանոթանալն էր: Առաջին կանգառը Գյումրիի թիվ 4 հիմնական դպրոցն էր, որտեղ ԿԾԿ ԾԻԳ-ի աշխատակիցներին ողջունեց դպրոցի տնօրեն Ա.Այվազյանը : Տնօրենը կարևորեց դպրոցում իրականացված ծրագրի նշանակությունը սաների կրթության և դաստիարակության գործում: ԿԾԿ ԾԻԳ-ի աշխատակիցները նախակրթարանի տնօրենի ուղեկցությամբ շրջեցին խմբասենյակներով, եղան նաև նախակրթարանի բակում: Տնօրենը ներկայացրեց նախակրթարանի ստեղծման ընթացքը, խոսեց հաղթահարված դժվարությունների ու առաջիկա անելիքների մասին: Նշենք, որ 25 երեխայի համար նախատեսված նախակրթարանը այս տարի Գյումրիում ստեղծված 7 նախակրթարաններից մեկն է: Նախակրթարանը, ծրագրի իրականացման արդյունքում կահավորվել է համապատասխան ժամանակակից գույքով, սարքավորումներով, ապահովվել է մանկական գրականությամբ, ուսումնական, ուսուցողական նյութերով ու խաղալիքներով: Իրականացվել է նաև դաստիարակների վերապատրաստում: ԿԾԿ ԾԻԳ-ի աշխատակիցները եղան նաև Գյումրիի թիվ 9 , թիվ 20, թիվ 25, թիվ 41 հիմնական դպրոցներում, ինչպես նաև թիվ 8, թիվ 18 միջնակարգ դպրոցներում, որտեղ ևս սեպտեմբերի 1-ից գործում են նորաստեղծ նախակրթարաններ: Իրականացված աշխատանքների արդյունքներն տեսանելի են և փաստում են միկրոծրագրերի կարևորության մասին: Հավելենք, որ այս տարի արդեն իսկ հիմնվել են թվով 20 նախակրթարաններ ՀՀ մարզերում և Երևանում :

 

Նորություններ

22.09.2026 Նոր կրթօջախ Շատջրեքում․ բացվել է համայնքի նորակառույց դպրոցը Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է եղել Գեղարքունիքի մարզի Շատջրեք բնակավայրի նորակառույց միջնակարգ դպրոցի բացման արարողությանը: Վարչապետին ուղեկցել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։ Ծրագրի իրականացման համար Կառավարությունը հատկացրել է ավելի քան 820 մլն դրամ։ Արդյունքում՝ կառուցվել է 144 տեղ հզորությամբ տիպային (մոդուլային) դպրոցի նոր շենք: Քանդվել է դպրոցի հին շենքը, բարեկարգվել բակը, տեղադրվել է 67 կվտ հզորությամբ ֆոտովոլտային կայան: Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել ելույթով և... 17.09.2026 Հանդիպում Համաշխարհային բանկի ներկայացուցիչների հետ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալներ Աննա Բաբաջանյանն ու Քրիստինա Թաթարյանն այսօր հանդիպել են Համաշխարհային բանկի կրթական ծրագրերի պատասխանատու Ինգա Աֆանասևայի հետ: Նախարարի տեղակալները ողջունել են հյուրերին՝ կարևորելով Համաշխարհային բանկի գործընկերային աջակցությունը ՀՀ կրթության ոլորտի բարեփոխումներում։ Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀՀ կառավարության նոր ծրագրի առաջնահերթություններն ու տեսլականը՝ կրթության ոլորտում շարունակվող բարեփոխումների համատեքստում,... 04.09.2026 Շրջայց Կարեն Դեմիրճյանի անվան թիվ 139 ավագ նորակառույց դպրոցում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շրջայց է կատարել Երևանի Նոր Նորք վարչական շրջանի Կարեն Դեմիրճյանի անվան թիվ 139 ավագ նորակառույց դպրոցում ծանոթացել կատարված աշխատանքներին և ստեղծված պայմաններին: Դպրոցը կառուցվել է Կառավարության <<Մինչև 2026 թվականը կառուցվող, հիմնանորոգվող կամ վերակառուցվող 300 դպրոցներ>> ծրագրի շրջանակում։ Վարչապետին ուղեկցել են փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը, Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը,...