Նորություններ

Աշխատանքային այց ՀՀ Արարատի մարզի Արտաշատի ավագ դպրոցում

02.08.2024

‹‹Կրթական ծրագրերի կենտրոն›› ԾԻԳ-ի ‹‹Աջակցություն միջնակարգ դպրոցի երրորդ աստիճանի զարգացմանը›› ենթաբաղադրիչի շրջանակում ընթանում են թվով 4 ավագ դպրոցների հիմնանորոգման աշխատանքները: Օգոստոսի առաջին տասնօրյակում ԿԾԿ ԾԻԳ-ի աշխատակիցները շրջայց են իրականացրել ՀՀ Արարատի մարզի Արտաշատի ավագ դպրոցում, որը հմնանորոգվում է Համաշխարհային բանկի համաֆինանսավորմամբ, ‹‹Կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում›› վարկային ծրագրի շրջանակում: Այցի նպատակը շինարարական աշխատանքների որակի ու տեմպի տեխնիկական մոնիտորինգն էր: «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ի «Աջակցություն միջնակարգ դպրոցի երրորդ աստիճանի զարգացմանը» ենթաբաղադրիչի ներկայացուցիչները ծանոթացան իրականացված աշխատանքներին: Հանդիպման ընթացքում ներկաները ուսումնասիրեցին կատարված շինարարության որակը: Վերոնշյալ ավագ դպրոցի հիմնանորոգման աշխատանքների մեկնարկը տրվել է աշնանը, իսկ շինարարական աշխատանքների տևողությունը ըստ նախագծի կազմելու է մոտ 24 ամիս: «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ի ‹‹Աջակցություն միջնակարգ դպրոցի երրորդ աստիճանի զարգացմանը›› ենթաբաղադրիչի ղեկավար Գրիշա Բաղդասարյանը նշեց, որ հիմնանորոգվող դպրոցում նախատեսվում է իրականացնել սեյսմակայունությանն ուղղված ամրացման, տանիքի կառուցման, պատուհանների տեղադրման, շենքերի հիմքերի ուժեղացման և ամրացման, ջեռուցման համակարգի մոնտաժման և տեղակայման աշխատանքներ: Կբարեկարգվի նաև դպրոցի հարակից տարածքը: Կկառուցվեն խաղահրապարակ, ֆուտբոլի և թենիսի մարզահրապարակներ, թեքահարթակներ: Այս պահին ընթանում են սեյսմակայունությանն ուղղված ամրացման, տանիքի կառուցման, շենքի հիմքերի ուժեղացման աշխատանքները: Հավելենք, որ հիմնանորոգման նախագծերը մշակելիս «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ի կողմից պահպանվել են ներառական կրթության կազմակերպման բոլոր պահանջները, այսինքն` վերակառուցված դպրոցի շենքը կունենա հարմարեցված միջավայր: Վերոնշյալ ավագ դպրոցի հիմնանորոգման ընթացքը` լուսանկարներում: 

Նորություններ

28.10.2026 Տավուշի մարզում շարունակվում են ԲՏՃՄ առարկաների ուսուցիչների մասնագիտական վերապատրաստումները Ժամանակակից լաբորատոր սարքավորումների արդյունավետ կիրառումը, գործնական ուսուցման զարգացումը և հետազոտահեն մեթոդների ներդրումը դպրոցական կրթության արդիականացման կարևոր նախապայմաններից են։ Այս ուղղությամբ իրականացվող աշխատանքների շրջանակում Տավուշի մարզում կազմակերպվել են ԲՏՃՄ առարկաների ուսուցիչների մասնագիտական վերապատրաստումներ՝ նպատակ ունենալով զարգացնել մանկավարժների մասնագիտական կարողությունները և աջակցել ժամանակակից կրթական գործիքների արդյունավետ կիրառմանը դասավանդման գործընթացում:... 26.10.2026 Երևանում շարունակվում են ԲՏՃՄ առարկաների ուսուցիչների վերապատրաստումները Ժամանակակից լաբորատորիաներ, գործնական ուսուցում և նոր մեթոդական մոտեցումներ․ Երևանում շարունակվում են ԲՏՃՄ առարկաների ուսուցիչների վերապատրաստումները՝ նպատակ ունենալով ապահովել դպրոցներում ներդրվող լաբորատոր սարքավորումների արդյունավետ կիրառումը և նպաստել ուսուցման որակի բարձրացմանը։ ՀՀ հանրակրթական ուսումնական հաստատություններում շարունակվում է ԲՏՃՄ և ՏՀՏ ուղղություններով ժամանակակից ինժեներական լաբորատորիաների ներդրման գործընթացը։ Դպրոցներում ստեղծվող նոր հնարավորությունները լիարժեք... 23.10.2026 Երևանում շարունակվում են ԲՏՃՄ առարկաների ուսուցիչների մասնագիտական վերապատրաստումները Գործնական հմտությունների զարգացում, հետազոտահեն ուսուցում և ժամանակակից կրթական մեթոդներ․ Երևանում շարունակվում է ԲՏՃՄ առարկաների դասավանդման արդիականացմանն ուղղված վերապատրաստումների հերթական փուլը: Հոկտեմբերի 19-ին Երևանում մեկնարկել է բնագիտական, տեխնոլոգիական, ճարտարագիտական և մաթեմատիկական (ԲՏՃՄ) առարկաներ դասավանդող ուսուցիչների վերապատրաստումների հերթական փուլը։ Դասընթացներն անցկացվում են Երևանի թիվ 122 հիմնական և Երևանի Արտաշես Շահինյանի անվան ֆիզիկամաթեմատիկական մասնագիտացված...