Նորություններ

Երևանի թվով 9 հիմնական դպրոցներում կհիմնվեն նոր նախակրթարաններ

12.06.2024

«Կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագրի շրջանակներում շարունակվում է դրամաշնորհների տրամադրում նախակրթարանների հիմնման նպատակով:Հունիսի 10-ին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության Կրթական ծրագրերի կենտրոն ԾԻԳ-ում տեղի ունեցավ հանդիպում Երևանի հիմնական դպրոցների տնօրենների հետ, որի նպատակը «Կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագրի շրջանակում նախակրթարանների հիմնման նպատակով դրամաշնորհային պայմանագրերի կնքումն էր: Արդյունավետ համատեղ աշխատանք մաղթելով մասնակիցներին՝ «Դպրոցին երեխաների պատրաստվածության մակարդակի բարձրացում և կրթության հավասար մեկնարկային հնարավորությունների ապահովում» ենթաբաղադրիչի ղեկավար Ռուզաննա Խաչատրյանը ներկայացրեց ծրագրի նպատակն ու խնդիրները, անդրադարձավ գնումների ընթացակարգերին, մասնավորապես` գնանշման փաթեթի կազմման առանձնահատկություններին: Ռ. Խաչատրյանը մանրամասն ներկայացրեց և պարզաբանեց ֆինանսական հաշվետվության լրացման ենթակա բոլոր ձևաչափերի կազմման առանձնահատկությունները: Նախակրթարանների հիմնման նպատակով դրամաշնորհային պայմանագրեր կնքվեցին Երևանի Ռ.Սևակի անվան թիվ 151, Վ.Վաղարշյանի անվան թիվ 80 , Պ.Սևակի անվան թիվ 123, թիվ 167, թիվ 98, թիվ 99, թիվ 110, Յ.Լեփսիուսի անվան թիվ 88 և Մ.Մեծարենցի անվան թիվ 146 հիմնական դպրոցների հետ: Դրամաշնորհային պայմանագրերի կնքմանը հաջորդելու է վերանորոգման աշխատանքների մեկնարկը: Հանդիպումների ընթացքում քննարկվեցին ծրագրի իրականացման հետ կապված առկա մի շարք այլ խնդիրներ և դրանց լուծման ուղղված որոշակի առաջարկներ:  

Նորություններ

24.03.2025 Աշխատանքային այց ՀՀ Արարատի մարզի Արտաշատի ավագ դպրոցում ‹‹Կրթական ծրագրերի կենտրոն›› ԾԻԳ-ի ‹‹Աջակցություն միջնակարգ դպրոցի երրորդ աստիճանի զարգացմանը›› ենթաբաղադրիչի շրջանակում ընթանում են թվով 3 ավագ դպրոցների հիմնանորոգման աշխատանքները և մեկ դպրոցի վերակառուցումը: Մարտի վերջին տասնօրյակում ԿԾԿ ԾԻԳ-ի աշխատակիցները շրջայց են իրականացրել ՀՀ Արարատի մարզի Արտաշատի ավագ դպրոցում, որը հմնանորոգվում է Համաշխարհային բանկի համաֆինանսավորմամբ, ‹‹Կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ... 19.03.2025 Աշխատանքային այցեր ՀՀ Սյունիքի և Վայոց ձորի մարզերում «Կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագրի շրջանակներում 2025 թվականի ընթացքում ՀՀ Վայոց ձորի և Սյունիքի մարզերի հանրակրթական ուսումնական հաստատությունները կվերազինվեն բնագիտական և ինժեներական լաբորատորիաներով: Այդ համատեքստում ‹‹Հանրակրթական դպրոցների վերազինում›› ենթաբաղադրիչը վերոնշյալ մարզերում մեկնարկել է բնագիտական և ինժեներական լաբորատորիաներ հիմնելու նախնական պայմանների ուսումնասիրության, ինչպես նաև դպրոցների... 18.03.2025 Դրամաշնորհային պայմանագրի կնքում՝ նախակրթարանի հիմնման նպատակով «Կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագրի շրջանակներում շարունակվում է դրամաշնորհների տրամադրում նախակրթարանների հիմնման նպատակով:Մարտի 18-ին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության Կրթական ծրագրերի կենտրոն ԾԻԳ-ում տեղի ունեցավ դրամաշնորհային պայմանագրի կնքում ՀՀ Արարատի մարզի Բերդիկ համայնքի հիմնական դպրոցի հետ: Արդյունավետ համատեղ աշխատանք մաղթելով դպրոցի ներկայացուցիչներին ՝ «Դպրոցին երեխաների պատրաստվածության մակարդակի...