Նորություններ

ՀՀ Շիրակի մարզում շարունակվում են աշխատանքային այցերը

15.03.2024

«Կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագրի շրջանակներում «Դպրոցին երեխաների պատրաստվածության մակարդակի բարձրացում և կրթության հավասար մեկնարկային հնարավորությունների ապահովում» ենթաբաղադրիչի աշխատակիցները կարիքների գնահատման, տարածքի ուսումնասիրման և իրազեկման գործողությունների կազմակերպման նպատակով մարտի 1-ից 15-ը աշխատանքային այցեր են իրականացրել ՀՀ Շիրակի մարզի ուսումնական հաստատություններ:
Հիշեցնենք, որ «Դպրոցին երեխաների պատրաստվածության մակարդակի բարձրացում և կրթության հավասար մեկնարկային հնարավորությունների ապահովում» ենթաբաղադրիչի աշխատանքների համատեքստում մայրաքաղաքում և ՀՀ վեց մարզերի համայնքներում այս տարի ևս մեկնարկել է նախակրթարանների ստեղծման նոր միկրոծրագրերի իրականացումը:
Աշխատանքային այցերի մեկնարկը տրվել է ՀՀ Շիրակի մարզի Գյումրու թիվ 4 հիմնական դպրոցից, ապա ԿԾԿ ԾԻԳ-ի աշխատանքային խումբը եղել է Գյումրու թիվ 8 և թիվ 18 միջնակարգ դպրոցներում ինչպես նաև թիվ 9, թիվ 20 , թիվ 25, թիվ 30 հիմնական դպրոցներում: Այցերի շրջանակում տեղի են ունեցել աշխատանքային հանդիպումներ կրթական հաստատությունների տնօրենների հետ: Հանդիպումների ընթացքում ԿԾԿ ԾԻԳ-ի «Դպրոցին երեխաների պատրաստվածության մակարդակի բարձրացում և կրթության հավասար մեկնարկային հնարավորությունների ապահովում» ենթաբաղադրիչի համակարգող Արմեն Մարտիրոսյանը և Ճարտարագետ–խորհրդատու Վ. Բոյաջյանը պարզաբանել են նախադպրոցական կրթության միկրոծրագրերի կազմակերպման գործընթացին առնչվող որոշ հարցեր, դիտարկել են նախակրթարանների համար նախատեսված տարածքների նպատակահարմարությունը: Նշենք, որ այս ուսումնասիրությանը հաջորդելու են  նախահաշիվների ճշգչտման և պայմանագրերի կնքման աշխատանքները:

 

Նորություններ

22.09.2026 Նոր կրթօջախ Շատջրեքում․ բացվել է համայնքի նորակառույց դպրոցը Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է եղել Գեղարքունիքի մարզի Շատջրեք բնակավայրի նորակառույց միջնակարգ դպրոցի բացման արարողությանը: Վարչապետին ուղեկցել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։ Ծրագրի իրականացման համար Կառավարությունը հատկացրել է ավելի քան 820 մլն դրամ։ Արդյունքում՝ կառուցվել է 144 տեղ հզորությամբ տիպային (մոդուլային) դպրոցի նոր շենք: Քանդվել է դպրոցի հին շենքը, բարեկարգվել բակը, տեղադրվել է 67 կվտ հզորությամբ ֆոտովոլտային կայան: Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել ելույթով և... 17.09.2026 Հանդիպում Համաշխարհային բանկի ներկայացուցիչների հետ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալներ Աննա Բաբաջանյանն ու Քրիստինա Թաթարյանն այսօր հանդիպել են Համաշխարհային բանկի կրթական ծրագրերի պատասխանատու Ինգա Աֆանասևայի հետ: Նախարարի տեղակալները ողջունել են հյուրերին՝ կարևորելով Համաշխարհային բանկի գործընկերային աջակցությունը ՀՀ կրթության ոլորտի բարեփոխումներում։ Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀՀ կառավարության նոր ծրագրի առաջնահերթություններն ու տեսլականը՝ կրթության ոլորտում շարունակվող բարեփոխումների համատեքստում,... 04.09.2026 Շրջայց Կարեն Դեմիրճյանի անվան թիվ 139 ավագ նորակառույց դպրոցում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շրջայց է կատարել Երևանի Նոր Նորք վարչական շրջանի Կարեն Դեմիրճյանի անվան թիվ 139 ավագ նորակառույց դպրոցում ծանոթացել կատարված աշխատանքներին և ստեղծված պայմաններին: Դպրոցը կառուցվել է Կառավարության <<Մինչև 2026 թվականը կառուցվող, հիմնանորոգվող կամ վերակառուցվող 300 դպրոցներ>> ծրագրի շրջանակում։ Վարչապետին ուղեկցել են փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը, Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը,...