Նորություններ

Համաշխարհային բանկի թիմը Կրթական ծրագրերի կենտրոնի աշխատակիցների հետ այցեր է իրականացրել ՀՀ մարզերում

10.11.2023

Նոյեմբերի 7-8-ին Համաշխարհային բանկի թիմը Կրթական ծրագրերի կենտրոնի աշխատակիցների ուղեկցությամբ այցելել է ՀՀ Արմավիրի և ՀՀ Արագածոտնի մարզերի կրթական հաստատություններ: Այցերի համատեքստում ՀԲ-ի կողմից ֆինանսավորվող «Կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագրի շրջանակներում իրականացված և ընթացիկ աշխատանքների դիտարկումն էր: Առաքելության կազմում էին ավագ տնտեսագետ, Առաջադրանքի թիմի ղեկավար Ռենատա Ֆրեյթաս Լեմոսը, խորհրդատու Աննա Մալխասյանը, ծրագրերի վերլուծաբան Իրինա Թևոսյանը, ծրագրերի ավագ պատասխանատու Նարինե Թադևոսյանը, ինչպես նաև ՀՀ ԿԳՄՍՆ ԿԾԿ ԾԻԳ տնօրեն Գրիշա Հովհաննիսյանը, ծրագրերի ղեկավար Արմինե Խաչատրյանը, ‹‹Հանրակրթական դպրոցների վերազինում›› ենթաբաղադրիչի ղեկավար Մհեր Մելիք-Բախշյանը: ՀԲ պատվիրակությունը աշխատանքային այցը մեկնարկեց նոյեմբերի 7-ին Վաղարշապատի Զ. Անդրանիկի անվան թիվ 12 հիմնական դպրոցից , որտեղ ընթանում են Տեղեկատվական տեխնոլոգիաների ( ինֆորմատիկա) և բնագիտական առարկաների (ֆիզիկա, քիմիա, աշխարհագրություն և կենսաբանություն) գծով լաբորատորիաների ստեղծման աշխատանքները: ՀԲ թիմը դիտարկեց ընթացիկ աշխատանքներն ըստ ժամանակացույցի, ծանոթացավ լաբորատորիաների համար նախատեսված կահույքի ձեռքբերման և տեղադրման գործընթացին: Հավելենք , որ ՀՀ Արմավիրի մարզում ընթանում է դպրոցներին բնագիտական առարկաների գծով լաբորատոր սարքավորումների տրամադրման գործընթացը, որը կամփոփվի 2023-ի դեկտեմբերին:
ՀԲ պատվիրակության հաջորդ կանգառը Վաղարշապատի Մ. Գորկու անավան թիվ 5 ավագ դպրոցն էր , որը հիմնանորոգվել է Կրթության բարելավում ծրագրի շաջանակում: Հյուրերը տպավորված էին ստղծված պայմաններով: Ապա այցերը շարունակվեցին Նորակերտի և Բաղրամյանի միջնակարգ դպրոցներում, որտեղ հյուրերի դիտարկման տիրույթում էին նորաստեղծ նախակրթարաններն ու ԲՏՃՄ լաբորատորիաները: ՀԲ պատվիրակությունը, ԿԾԿ ԾԻԳ-ի տնօրեն Գրիշա Հովհաննիսյանի և ԾԻԳ աշխատակիցների ուղեկցությամբ շրջեց նախակրթարանում, ծանոթացավ կատարված աշխատանքներին, զրուցեց մանկավարժների ու ծնողների հետ: ՀԲ պատվիրակության այցերը շարունակվեցի նոյեմբերի 8-ին : ՀԲ պատվիրակությունը եղավ Արմավիրի թիվ 5 և թիվ 10 հիմնական դպրոցներում , որտեղ դիտարկվեցին նորաստեղծ նախակրթարանները: Հյուրերը տպավորված էին ստեղծված պայմաններով: ՀԲ թիմի ղեկավար Ռենատա Ֆրեյթաս Լեմոսը նշեց, որ նախադպրոցական կրթությունը դպրոցում ուսումնական գործընթացի հաջող մեկնարկի հենասյունն է և նման ծրագրերի արդյունքում կրթօջախների հիմնումը վաղը գրագետ և կրթված քաղաքացի ունենալու կարևոր նախապայմանն է: Նա կարևորեց նաև Արցախից բռնի տեղահանված ընտանիքների երեխաների՝ նախակրթարաններում ընդգրկման փաստը, ընդգծելով որ այս հարցը մշտապես լինելու է ՀԲ պատվիրակության ուշադրության կենտրոնում: ՀԲ պատվիրակության անդամները դիտարկեցին ստեղծվող Տեղեկատվական տեխնոլոգիաների ( ինֆորմատիկա) լաբորատորիաները: Հավելենք , որ բնագիտական առարկաների (ֆիզիկա, քիմիա, աշխարհագրություն և կենսաբանություն) գծով լաբորատորիաների ստեղծման աշխատանքները կամփոփվեն 2023թ.-ի դեկտեմբերին :
ՀԲ պատվիրակությունն աշխատանքային այցերն ամփոփեց Աշտարակի Ն. Սիսակյանի անվան թիվ 5 ավագ դպրոցում , որը ‹‹Կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագրում ընդգրկված 4 ավագ դպրոցներից մեկն է, որտեղ արդեն մեկնարկել են հիմնանորոգման աշխատանքները: Պատվիրակությունը դիտարկեց ընթացող շինարարական աշխատանքները: Նշենք, որ ‹‹Կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագրի շրջանակներում սեյսմակայուն հիմնանորոգումը մեկնարկել է ևս 3 ավագ դպրոցներում՝ Երևանի թիվ 139, Վանաձորի թիվ 13 և Արտաշատի ավագ դպրոցներում:
ՀԲ պատվիրակությունը այցերն ամփոփեց ՀՀ Արագածոտնի մարզում : Հյուրերը կանգ առան Բյուրականի Հ. Թումանյանի անվան միջնակարգ դպրոցում , որտեղ ևս գործում էր նորաստեղծ նախարթարանը երկու խմբով ՝ թվով 60 սանների համար: Գեղեցիկ ու գունագեղ սենյակներ, հարմարավետ պահարաններ, խաղալիքներով լի անկյուններ՝ այս պայմաններում էին անցկացնում իրենց առօրյան նախակրթարանի սաները:ՀԲ թիմը բարձր է գնահատել Կրթական ծրագրերի կենտրոն ԾԻԳ-ի ջանքերը կրթական ոլորտի բարեփոխումների համատեքստում՝ ընդգծելով, որ արդյունքները բավականին տպավորիչ են:
 

Նորություններ

22.09.2026 Նոր կրթօջախ Շատջրեքում․ բացվել է համայնքի նորակառույց դպրոցը Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է եղել Գեղարքունիքի մարզի Շատջրեք բնակավայրի նորակառույց միջնակարգ դպրոցի բացման արարողությանը: Վարչապետին ուղեկցել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։ Ծրագրի իրականացման համար Կառավարությունը հատկացրել է ավելի քան 820 մլն դրամ։ Արդյունքում՝ կառուցվել է 144 տեղ հզորությամբ տիպային (մոդուլային) դպրոցի նոր շենք: Քանդվել է դպրոցի հին շենքը, բարեկարգվել բակը, տեղադրվել է 67 կվտ հզորությամբ ֆոտովոլտային կայան: Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել ելույթով և... 17.09.2026 Հանդիպում Համաշխարհային բանկի ներկայացուցիչների հետ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալներ Աննա Բաբաջանյանն ու Քրիստինա Թաթարյանն այսօր հանդիպել են Համաշխարհային բանկի կրթական ծրագրերի պատասխանատու Ինգա Աֆանասևայի հետ: Նախարարի տեղակալները ողջունել են հյուրերին՝ կարևորելով Համաշխարհային բանկի գործընկերային աջակցությունը ՀՀ կրթության ոլորտի բարեփոխումներում։ Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀՀ կառավարության նոր ծրագրի առաջնահերթություններն ու տեսլականը՝ կրթության ոլորտում շարունակվող բարեփոխումների համատեքստում,... 04.09.2026 Շրջայց Կարեն Դեմիրճյանի անվան թիվ 139 ավագ նորակառույց դպրոցում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շրջայց է կատարել Երևանի Նոր Նորք վարչական շրջանի Կարեն Դեմիրճյանի անվան թիվ 139 ավագ նորակառույց դպրոցում ծանոթացել կատարված աշխատանքներին և ստեղծված պայմաններին: Դպրոցը կառուցվել է Կառավարության <<Մինչև 2026 թվականը կառուցվող, հիմնանորոգվող կամ վերակառուցվող 300 դպրոցներ>> ծրագրի շրջանակում։ Վարչապետին ուղեկցել են փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը, Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը,...