Նորություններ

Իրականացվել են ստուգայցեր ԿԾԿ ԾԻԳ-ի բնապահպան-խորհրդատուի կողմից

01.07.2023

‹‹Դպրոցին երեխաների պատրաստվածության բարձրացում և կրթության հավասար մեկնարկային հնարավորությունների ապահովում›› ենթաբաղադրիչի աշխատանքների շրջանակում ՀՀ Արմավիրի և Արագածոտնի մարզերում դպրոցների հենքի վրա հիմնվող նախակրթարաններում իրականացվել են ստուգայցեր ԿԾԿ ԾԻԳ-ի բնապահպան-խորհրդատուի կողմից :
2023թ.-ի հունիս ամսին Ա. Կարապետյանը իրականացրել է ընտրանքային տեղային մոնիթորինգներ ՀՀ Արմավիրի և Արագածոտնի մարզերի Ակնաշենի, Մուսալեռի միջնակարգ դպրոցներում, եղել է Աշտարակի թիվ 3 հիմնական դպրոցում, որտեղ ընթացքի մեջ են շինարարական աշխատանքները նախակրթարանների հիմնման նպատակով: Ընտրանքային այցելությունների ժամանակ բնապահպան խորհրդատուն դիտարկել է նախակրթարանների հիմնման ընթացքում անվտանգության, բնապահպանական և սոցիալական կանոնների պահպանումը, շրջակա միջավայրի համար և կլիմայի փոփոխության տեսանկյունից անվնաս նյութերի և տեխնոլոգիաների ներդրումն ու օգտագործումը: Աշխատանքային այցերի շրջանակում Ա. Կարապետյանը արձանագրել է, որ շինարարական հրապարակները ցանկապատված են և նախազգուշացնող նշանները տեղադրված են:Իրականացվող աշխատանքները չեն խանգարում հետիոտնի և մեքենաների տեղաշարժին, շինարարական մեքենաները և սարքավորումները ստանդարտ տեխնիկական վիճակում են, ավելցուկային ծուխը և աղմուկը, վառելիքի և քսայուղերի արտահոսքը բացակայում է: Շինարարական նյութերը և թափոնները տեղափոխվում են ծածկ ունեցող մեքենաներով: Բնապահպան խորհրդատուն հավաստիացրեց, որ բոլոր շինարարական հրապարակները ապահովված են ջրամատակարարմամբ և ջրահեռացմամբ, կահավորված են առաջին բժշկական օգնության և հակահրդեհային միջոցներով: Բանվորները կրում են պաշտպանիչ արտահագուստ, որը համապատասխանում է իրականացվող տեխնոլոգիական գործընթացներին :
Բնապահպան-խորհրդատուն հավելեց, որ շինարարական աշխատանքները կազմակերպված են այնպես, որ չխաթարվի դպրոցների բնականոն գործունեությունը: Դիտարկված գրեթե բոլոր դպրոցներում աշխատանքները ընթացքի մեջ են: Նշենք, որ ստուգայցեր կիրականացվեն նաև հուլիսին:


 

Նորություններ

22.09.2026 Նոր կրթօջախ Շատջրեքում․ բացվել է համայնքի նորակառույց դպրոցը Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է եղել Գեղարքունիքի մարզի Շատջրեք բնակավայրի նորակառույց միջնակարգ դպրոցի բացման արարողությանը: Վարչապետին ուղեկցել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։ Ծրագրի իրականացման համար Կառավարությունը հատկացրել է ավելի քան 820 մլն դրամ։ Արդյունքում՝ կառուցվել է 144 տեղ հզորությամբ տիպային (մոդուլային) դպրոցի նոր շենք: Քանդվել է դպրոցի հին շենքը, բարեկարգվել բակը, տեղադրվել է 67 կվտ հզորությամբ ֆոտովոլտային կայան: Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել ելույթով և... 17.09.2026 Հանդիպում Համաշխարհային բանկի ներկայացուցիչների հետ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալներ Աննա Բաբաջանյանն ու Քրիստինա Թաթարյանն այսօր հանդիպել են Համաշխարհային բանկի կրթական ծրագրերի պատասխանատու Ինգա Աֆանասևայի հետ: Նախարարի տեղակալները ողջունել են հյուրերին՝ կարևորելով Համաշխարհային բանկի գործընկերային աջակցությունը ՀՀ կրթության ոլորտի բարեփոխումներում։ Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀՀ կառավարության նոր ծրագրի առաջնահերթություններն ու տեսլականը՝ կրթության ոլորտում շարունակվող բարեփոխումների համատեքստում,... 04.09.2026 Շրջայց Կարեն Դեմիրճյանի անվան թիվ 139 ավագ նորակառույց դպրոցում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շրջայց է կատարել Երևանի Նոր Նորք վարչական շրջանի Կարեն Դեմիրճյանի անվան թիվ 139 ավագ նորակառույց դպրոցում ծանոթացել կատարված աշխատանքներին և ստեղծված պայմաններին: Դպրոցը կառուցվել է Կառավարության <<Մինչև 2026 թվականը կառուցվող, հիմնանորոգվող կամ վերակառուցվող 300 դպրոցներ>> ծրագրի շրջանակում։ Վարչապետին ուղեկցել են փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը, Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը,...