Նորություններ

Աշխատանքային հանդիպում Կրթական ծրագրերի կենտրոնում

16.09.2022

«Կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագրի շրջանակում ‹‹Հանրակրթական դպրոցների վերազինում›› ենթաբաղադրիչը հուլիսից մեկնարկել է կարիքների գնահատման գործընթացը ՀՀ Արմավիրի մարզում: Գործընթացի համատեքստում ԿԾԿ ԾԻԳ-ի աշխատակիցները սեպտեմբերի երկրորդ տասնօրյակում Կրթական ծրագրերի կենտրոնում հանդիպել են ՀՀ Արմավիրի մարզի Կրթության մշակույթի սպորտի վարչության կրթության բաժնի պետ Նաիրա Սարգսյանի հետ: Հանդիպման առանցքում ‹‹Հանրակրթական դպրոցների վերազինում›› ենթաբաղադրիչի ղեկավար Մհեր Մելիք-Բախշյանը ներկայացրել է մարզում նախատեսվող դրամաշնորհային ծրագրերը, որոնք կիրականացվեն Համաշխարհային բանկի համաֆինանսավորմամբ «Կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագրի շրջանակներում, մասնավորապես անդրադառնալով մարզում առկա հանրակրթական դպրոցների բնագիտական և ինժեներական լաբորատոր սարքավորումների, կահույքի և նյութերի տրամադրմանը: Ն. Սարգսյանը հավաստիացրել է, որ առավելագույնս կաջակցի ծրագրերին և պատրաստ է հնարավոր ամեն ջանք ներդնել դրամաշնորհային ծրագրերի իրականացման համար:Նա նշել է , որ մարզպետարանը պատրաստ է նպատակային և համագործակցված աշխատանքի և հավոզված է , որ համատեղ աշխատանքի արդյունքն առաջիկայում տեսանելի կլինի: Անդրադառնալով լաբորատորիաների ստեղծման ընթացքում հնարավոր խնդիրներին՝ Ն. Սարգսյանը դրանց լուծման հարցում կարևորել է մարզպետարան –Կրթական ծրագրերի կենտրոն կապն առավել սերտ ու արդյունավետ դարձնելու անհարժեշտությունը, որպեսզի ծրագրերի իրականացման ընթացքն առավել համակարգված և արդյունավետ լինի:
ԿԾԿ ԾԻԳ-ի աշխատակիցները Ն Սարգսյանի հետ քննարկել են նախատեսվող աշխատանքները, ծրագրի իրականացման ընթացքը, հստակեցրել ուսումնական հաստատությունների ցանկերը: Հիշեցնենք, որ օգոստոսի 2-ից 5-ը ‹‹Հանրակրթական դպրոցների վերազինում›› ենթաբաղադրիչի ներկայացուցիչները եղել են ՀՀ Արմավիրի մարզի Արմավիր քաղաքի և մի շարք համայնքների, մասնավորապես՝ Տանձուտի, Արգավանդի, Փշատավանի, Ջանֆիդայի, Հայկավանի, Գետաշենի, Ամասիայի, Բամբակաշատի, Ջարաշենի, Սարդարապատի, Մեծամորի, Նորապատի, Բերքաշատի, Երվանդաշատի, Արևիկի. Այգեշատի, Մրգաշատի, Դալարիկի կրթական հաստատություններում, իրականացրել են կարիքների գնահատում` հիմնական ենթակառուցվածքների առկայությունը արձանագրելու և լաբորատոր սարքավորումների օգտագործման մոնիտորինգի համակարգ ներդնելու նպատակով:
 

Նորություններ

22.09.2026 Նոր կրթօջախ Շատջրեքում․ բացվել է համայնքի նորակառույց դպրոցը Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է եղել Գեղարքունիքի մարզի Շատջրեք բնակավայրի նորակառույց միջնակարգ դպրոցի բացման արարողությանը: Վարչապետին ուղեկցել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։ Ծրագրի իրականացման համար Կառավարությունը հատկացրել է ավելի քան 820 մլն դրամ։ Արդյունքում՝ կառուցվել է 144 տեղ հզորությամբ տիպային (մոդուլային) դպրոցի նոր շենք: Քանդվել է դպրոցի հին շենքը, բարեկարգվել բակը, տեղադրվել է 67 կվտ հզորությամբ ֆոտովոլտային կայան: Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել ելույթով և... 17.09.2026 Հանդիպում Համաշխարհային բանկի ներկայացուցիչների հետ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալներ Աննա Բաբաջանյանն ու Քրիստինա Թաթարյանն այսօր հանդիպել են Համաշխարհային բանկի կրթական ծրագրերի պատասխանատու Ինգա Աֆանասևայի հետ: Նախարարի տեղակալները ողջունել են հյուրերին՝ կարևորելով Համաշխարհային բանկի գործընկերային աջակցությունը ՀՀ կրթության ոլորտի բարեփոխումներում։ Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀՀ կառավարության նոր ծրագրի առաջնահերթություններն ու տեսլականը՝ կրթության ոլորտում շարունակվող բարեփոխումների համատեքստում,... 04.09.2026 Շրջայց Կարեն Դեմիրճյանի անվան թիվ 139 ավագ նորակառույց դպրոցում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շրջայց է կատարել Երևանի Նոր Նորք վարչական շրջանի Կարեն Դեմիրճյանի անվան թիվ 139 ավագ նորակառույց դպրոցում ծանոթացել կատարված աշխատանքներին և ստեղծված պայմաններին: Դպրոցը կառուցվել է Կառավարության <<Մինչև 2026 թվականը կառուցվող, հիմնանորոգվող կամ վերակառուցվող 300 դպրոցներ>> ծրագրի շրջանակում։ Վարչապետին ուղեկցել են փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը, Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը,...