Նորություններ

Կրթական ծրագրերի կենտրոնի ներկայացուցիչները հանդիպել են ՀՀ Արմավիրի մարզպետի հետ

01.08.2022

«Կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագրի շրջանակներում ‹‹Հանրակրթական դպրոցների վերազինում›› ենթաբաղադրիչը հուլիսի 29-ից մեկնարկել է կարիքների գնահատման գործընթացը ՀՀ Արմավիրի մարզում: Գործընթացի համատեքստում ԿԾԿ ԾԻԳ-ի ներկայացուցիչները հանդիպել են ՀՀ Արմավիրի մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանին: ‹‹Հանրակրթական դպրոցների վերազինում›› ենթաբաղադրիչի ղեկավար Մհեր Մելիք-Բախշյանը խոսեց մարզում նախատեսվող դրամաշնորհային ծրագրերի մասին, որոնք կիրականացվեն Համաշխարհային բանկի համաֆինանսավորմամբ «Կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագրի շրջանակներում, մասնավորապես անդրադառնալով մարզում առկա հանրակրթական դպրոցների բնագիտական և ինժեներական լաբորատոր սարքավորումների, կահույքի և նյութերի տրամադրմանը, ինչպես նաև մարզում նախատեսվող միկրոծրագրերի իրականացմանը, որոնց արդյունքում մարզի մի շարք համայնքներում կհիմնվեն նախակրթարաններ: Մարզպետը ողջունելով հյուրերին, հավաստիացրեց որ առավելագույնս կաջակցի ծրագրերին և պատրաստ է հնարավոր ամեն ջանք ներդնել դրամաշնորհային ծրագրերի իրականացման համար:Նա նշեց, որ նպատակային և համագործակցված աշխատանքի դեպքում արդյունքը առաջիկայում տեսանելի կլինի: Անդրադառնալով լաբորատորիաների և նախակրթարանների ստեղծման ընթացքում հնարավոր խնդիրներին՝ Էդվարդ Հովհաննիսյանը դրանց լուծման հարցում կարևորեց մարզպետարան –Կրթական ծրագրերի կենտրոն կապն առավել սերտ ու արդյունավետ դարձնելու անհարժեշտությունը, որպեսզի ծրագրերի իրականացման ընթացքն առավել արագ, հարթ և արդյունավետ լինի: Հանդիպան ավարտից հետո ԿԾԿ ԾԻԳ ներկայացուցիչները մեկնարկեցին աշխատանքային այցերը ՀՀ Արմավիրի մարզի Արմավիր քաղաքի կրթական հաստատություններում:


 

Նորություններ

22.09.2026 Նոր կրթօջախ Շատջրեքում․ բացվել է համայնքի նորակառույց դպրոցը Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է եղել Գեղարքունիքի մարզի Շատջրեք բնակավայրի նորակառույց միջնակարգ դպրոցի բացման արարողությանը: Վարչապետին ուղեկցել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։ Ծրագրի իրականացման համար Կառավարությունը հատկացրել է ավելի քան 820 մլն դրամ։ Արդյունքում՝ կառուցվել է 144 տեղ հզորությամբ տիպային (մոդուլային) դպրոցի նոր շենք: Քանդվել է դպրոցի հին շենքը, բարեկարգվել բակը, տեղադրվել է 67 կվտ հզորությամբ ֆոտովոլտային կայան: Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել ելույթով և... 17.09.2026 Հանդիպում Համաշխարհային բանկի ներկայացուցիչների հետ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալներ Աննա Բաբաջանյանն ու Քրիստինա Թաթարյանն այսօր հանդիպել են Համաշխարհային բանկի կրթական ծրագրերի պատասխանատու Ինգա Աֆանասևայի հետ: Նախարարի տեղակալները ողջունել են հյուրերին՝ կարևորելով Համաշխարհային բանկի գործընկերային աջակցությունը ՀՀ կրթության ոլորտի բարեփոխումներում։ Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀՀ կառավարության նոր ծրագրի առաջնահերթություններն ու տեսլականը՝ կրթության ոլորտում շարունակվող բարեփոխումների համատեքստում,... 04.09.2026 Շրջայց Կարեն Դեմիրճյանի անվան թիվ 139 ավագ նորակառույց դպրոցում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շրջայց է կատարել Երևանի Նոր Նորք վարչական շրջանի Կարեն Դեմիրճյանի անվան թիվ 139 ավագ նորակառույց դպրոցում ծանոթացել կատարված աշխատանքներին և ստեղծված պայմաններին: Դպրոցը կառուցվել է Կառավարության <<Մինչև 2026 թվականը կառուցվող, հիմնանորոգվող կամ վերակառուցվող 300 դպրոցներ>> ծրագրի շրջանակում։ Վարչապետին ուղեկցել են փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը, Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը,...