Նորություններ

‹‹Կրթության համակարգում տվյալների հավաքագրման և առաջընթացի մշտադիտարկման բարելավում›› ենթաբաղադրիչի շրջանակում նախատեսվող աշխատանքներ

16.06.2022

Կրթության բարելավում ծրագրի շրջանակներում ենթաբաղադրիչի կողմից իրականացված գործողությունները հիմք են ԿՏԱԿ-ի (Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի) կարողությունների հզորացման, տվյալների հավաքագրման ենթակառուցվածքի մշակման, ինչպես նաև Կրթության կառավարման և տեղեկատվական համակարգի ֆունկցիոնալությունն ու մշտադիտարկումն ապահովելու նպատակով նոր գործիքների գործարկման համար: ԿԲԾ-ի շրջանակներում ընդհանուր թվով 585 դպրոցների տրամադրվել են համակարգչային սարքավորումներ, ՏՀՏ կիրառման ոլորտում վերապատրաստվել են 4475 ուսուցիչներ և վարչական աշխատողներ, իսկ Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի գրասենյակը վերանորոգվել և վերազինվել է՝ գործարկվելով որպես տվյալների մշակման նոր կենտրոն:
Լրացուցիչ ֆինանսավորմամբ այս ենթաբաղադրիչը Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի (ԿՏԱԿ) հետ համատեղ կշարունակի բարելավել ԿԳՄՍՆ կարողությունները՝ տվյալների հավաքագրման, վերլուծության միջոցով վերահսկելու հայաստանյան դպրոցների գործունեության արդյունավետությունը:
Այս Ենթաբաղադրիչը կֆինանսավորի կառավարման, ուսուցման և ուսումնառության գործառույթների բարելավումը, (օրինակ՝ ԿԿՏՀ-ի միջոցով հավաքագրված տեղեկությունների վիզուալիզացիա, մեկնաբանում և կիրառում) և կխթանի տվյալներով հիմնավորված և փաստերի վրա հիմնված կրթական քաղաքականության մշակման գործընթացը։
Լրացուցիչ ֆինանսավորմամբ նոր գործողությունները կներառեն տվյալների վիզուալիզացիայի գործիքների նոր գործառույթների մշակում և փորձարկում, որոնք կավելացվեն Կրթության Կառավարման և Տեղեկատվական Համակարգին (ԿԿՏՀ)՝ ավելացնելով համակարգի կիրառելիությունը և բարելավելով կրթության հիմնական արդյունքները:
Ենթաբաղադրիչի շրջանակներում կվերանայվեն բոլոր այն մոտեցումները, որոնք առնչվում են նոր մոդուլների (software) մշակմանը, փորձարկմանը ինչպես նաև ԿԳՄՍՆ աշխատակիցների, կրթական հաստատությունների մանկավարժական և ոչ մանկավարժական աշխատակազմի վերապատրաստումներին, որպեսզի համակարգի հնարավորությունները առավելագույնս օգտագործվեն կառավարման, ուսուցման և ուսումնառության գործընթացներում:
Չնայած որ ԿԲԾ-ի շրջանակներում իրականացվել են դպրոցների տնօրենների և ուսուցիչների ԿԿՏՀ-ի օգտագործման վերաբերյալ վերապատրաստումներ, այնուհանդերձ դեռևս կարիք կա զարգացնելու ԿԳՄՍՆ աշխատակիցների, դպրոցների տնօրենների և ուսուցիչների կարողությունները` կրթության իրականացման իրենց սեփական վերլուծությունը կատարելու, ինչպես նաև փորձարկում, մոնիտորինգ և գնահատում իրականացնլու համար:
Ենթաբաղադրիչով նախատեսված գործողություններն են.
• Ուսումնասիրության իրականացում՝ որոշելու հնարավոր ֆունկցիաները, որոնք պետք է ավելացվեն ԿԿՏՀ գործող համակարգին՝ այն ավելի հասանելի և ֆունկցիոնալ դարձնելու, վերլուծությունների հնարավորույթունները ավելացնելու և նախկինում որոշված կրթական վերջնարդյունքները բարելավելու նպատակով;
• Տվյալների վիզուալիզացիայի գործիքների մշակում և վալիդացում, որոնք օգտատերերի լայն շրջանակի համար հստակ և համապատասխան տեղեկատվություն են մշակում, և որոնք նաև կներառեն տվյալների վերականգնման մեխանիզմներ` կլիմայական աղետների պարագայում տվյալների կորուստը նախականխելու համար;
• Մշակված նոր մոդուլների փորձարկում, մոնիտորինգ և գնահատում;
• Անհրաժեշտության դեպքում տեխնիկական միջոցների գնում՝ մոդուլ (ներ)ը ինտեգրված եղանակով գործարկելու համար;
• Դպրոցներում և հաստատություններում իրականացնել օգտատերերի վերապատրաստում այս համակարգերի միջոցով ստացված տվյալների վերլուծությունն օգտագործելու վերաբերյալ, ինչպես նաև դպրոցի տնօրենների, ուսուցիչների, ՀՀ ԿԳՄՍ նախարարության և ԿՏԱԿ-ի անձնակազմի վերապատրաստում՝ կառավարման, ուսուցման և ուսումնառության բարելավված գործընթացների համար ավելացված գործիքների օգտագործման վերաբերյալ:
 

Նորություններ

29.06.2026 «Կրթության բարելավման լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագրի շրջանակներում շրջանակում բուհերում ստեղծվել են թվով 5 նորարական գերազանցության կենտրոններ և լաբորատորիաներ Հայաստանի Հանրապետությունը Համաշխարհային բանկի աջակցությամբ և վերջինիս հետ կնքված համաձայնագրերով իրականացնում է Կրթության բարելավման լրացուցիչ ֆինանսավորման վարկային ծրագիրը, որի երկրորդ բաղադրիչն է Աջակցություն Նորարարությունների մրցակցային հիմնադրամի (ՆՄՀ) զարգացմանը: ՆՄՀ-ի դրամաշնորհները մրցակցային հիմունքներով ուղղվում են բուհերում նորարարական ու զարգացման ծրագրերի իրականացմանը, նրանց ընդհանուր կարողությունների հզորացմանը: Նշված դրամաշնորհների տրամադրումը միաժամանակ ուղղված է... 23.06.2026 «Կրթության բարելավման լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագրի շրջանակներում շրջանակում ստեղծվել են ԲՏՃՄ առարկաների գծով թվով 2604 լաբորատորիաներ Մայրաքաղաքի և ՀՀ մարզերի դպրոցները այսօր բնագիտական առարկաները ուսումնասիրում են ժամանակակից ռեսուրսներով կահավորված լաբորատորիաներում: Բնագիտական առարկաների (ֆիզիկա, քիմիա, աշխարհագրություն և կենսաբանություն) գծով լաբորատորիաները ստեղծվել են Համաշխարհային բանկի համաֆինանսավորմամբ, ‹‹Կրթական ծրագրերի կենտրոն›› ԾԻԳ-ի կողմից իրականացվող ‹‹Կրթության բարելավման լրացուցիչ ֆինանսավորում›› վարկային ծրագրի «Հանրակրթական դպրոցների... 15.06.2026 «Կրթության բարելավման լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագրի շրջանակներում ստեղծվել են թվով 85 նախակրթարաններ «Կրթության բարելավման լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագրի շրջանակներում իրականացվող աշխատանքների համատեքստում ստեղծվել են թվով 85 նախակրթարաններ ՀՀ մարզերում և մայրաքաղաքում: Միկրոծրագրերի իրականացման աշխատանքները համակարգվել են ‹‹Դպրոցի երեխաների պատրաստվածության բարձրացում և կրթության հավասար մեկնարկային հնարավորությունների ապահովում›› ենթաբաղադրիչով: Ենթաբաղադրիչի շրջանակում 2022թ.-ի հուլիսից մեկնարկել է ուսումնասիրությունների իրականացումը ՀՀ...