Նորություններ

«Գենային ճարտարագիտության, գենոմի խմբագրման և 3-րդ սերնդի սեքվենավորման գերազանցության կենտրոնը» մի շարք ռազմավարական ոլորտներում իրականացնում է հետազոտություններ

18.05.2022

ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայում մայիսի 16-ին տեղի ունեցավ «Գենոմային տեխնոլոգիաների դերը՝ որպես ժամանակակից ագրոարդյունաբերությունն առաջ մղող ուժ» թեմայով կլոր սեղան՝ նվիրված գենոմային տեխնոլոգիաների կիրառմանը գյուղատնտեսության ոլորտում՝ որպես բիզնեսի զարգացման գործիք: Միջոցառումը կազմակերպել էին ՀՀ ԳԱԱ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտը և ԱՄՆ-ում գործող գեների հաջորդականության «Illumina» ընկերության ռուսաստանյան ներկայացուցչությունը: Կլոր սեղանին մասնակցում էր նաև ՀԲ համաֆինանսավորմամբ Կրթական ծրագրերի կենտրոն ԾԻԳ-ի աջակցությամբ Հայ-ռուսական համալսարանում ստեղծված «Գենային ճարտարագիտության, գենոմի խմբագրման և 3-րդ սերնդի սեքվենավորման գերազանցության կենտրոնը»: ՀՀ ԳԱԱ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի տնօրեն, ՀՌՀ դրամաշնորհային ծրագրի ղեկավար Արսեն Առաքելյանը հանդես եկավ «Գենոմիկա և կենսաինֆորմատիկա.մեծ տվյալներից դեպի հիմնարար գիտելիքներ և նորարարական մշակումներ» գիտական զեկույցով: Նա ցույց տվեց կենսաինֆորմատիկայի ոլորտում Հայաստանի գիտնականների ձեռքբերումները և ներկայացրեց այն հնարավորությունները, որոնք կընձեռի նորագույն սարքավորումների կիրառումը։ «Աշխարհում կտրուկ զարգանում է ագրոգենոմիկայի բնագավառը: Այն լայն հնարավորություններ կստեղծի և՛ հիմնարար գիտության համար, և՛ գյուղատնտեսության ու սննդային անվտանգության ոլորտներում աշխատող ընկերությունների բիզնեսի բարելավման համար:Ներկայում մարդկությունը բախվել է գլոբալ խնդիրների հետ, որոնք գնալով ավելի են սրանալու: Առաջինը մարդկանց պոպուլյացիայի աճն է, ինչն իր հերթին բերում է սննդամթերքի օգտագործման աճի, մասնավորապես՝ կենդանական սպիտակուցների: Մյուսը գյուղատնտեսական տարածքների կրճատման խնդիրն է: Սա իր հերթին բերում է սննդամթերքի գնաճի: Այս խնդիրների լուծման համար գենոմիկան ունի համապատասխան գործիքներ», - հավելեց նա:Նշենք , որ այսօր ՆՄՀ դրամաշնորհով ստեղծված այս գերազանցության կենտրոնը իրականացնում է Հայաստանում նոր կորոնավիրուսի տարբերակների մոլեկուլագենետիկական ամենամսյա մոնիթորինգ և կարողանում է լուծել կարևոր խնդիրներ՝ առողջապահության մի շարք ոլորտներում՝
իրականացնելով հետազոտություններ փորձարկումներ: Այսօր, արդեն իսկ ծրագրի շրջանակներում ձեռք բերված լաբորատոր սարքավորումներով, կենտրոնում իրականացվում է նոր կորոնավիրուսի 12 ամբողջական գենոմի վերծանում՝ 3-րդ սերնդի սեքվենավորման կիրառմամբ:
 

Նորություններ

22.09.2026 Նոր կրթօջախ Շատջրեքում․ բացվել է համայնքի նորակառույց դպրոցը Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է եղել Գեղարքունիքի մարզի Շատջրեք բնակավայրի նորակառույց միջնակարգ դպրոցի բացման արարողությանը: Վարչապետին ուղեկցել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։ Ծրագրի իրականացման համար Կառավարությունը հատկացրել է ավելի քան 820 մլն դրամ։ Արդյունքում՝ կառուցվել է 144 տեղ հզորությամբ տիպային (մոդուլային) դպրոցի նոր շենք: Քանդվել է դպրոցի հին շենքը, բարեկարգվել բակը, տեղադրվել է 67 կվտ հզորությամբ ֆոտովոլտային կայան: Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել ելույթով և... 17.09.2026 Հանդիպում Համաշխարհային բանկի ներկայացուցիչների հետ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալներ Աննա Բաբաջանյանն ու Քրիստինա Թաթարյանն այսօր հանդիպել են Համաշխարհային բանկի կրթական ծրագրերի պատասխանատու Ինգա Աֆանասևայի հետ: Նախարարի տեղակալները ողջունել են հյուրերին՝ կարևորելով Համաշխարհային բանկի գործընկերային աջակցությունը ՀՀ կրթության ոլորտի բարեփոխումներում։ Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀՀ կառավարության նոր ծրագրի առաջնահերթություններն ու տեսլականը՝ կրթության ոլորտում շարունակվող բարեփոխումների համատեքստում,... 04.09.2026 Շրջայց Կարեն Դեմիրճյանի անվան թիվ 139 ավագ նորակառույց դպրոցում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շրջայց է կատարել Երևանի Նոր Նորք վարչական շրջանի Կարեն Դեմիրճյանի անվան թիվ 139 ավագ նորակառույց դպրոցում ծանոթացել կատարված աշխատանքներին և ստեղծված պայմաններին: Դպրոցը կառուցվել է Կառավարության <<Մինչև 2026 թվականը կառուցվող, հիմնանորոգվող կամ վերակառուցվող 300 դպրոցներ>> ծրագրի շրջանակում։ Վարչապետին ուղեկցել են փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը, Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը,...