Նորություններ

Ուղեղի գերազանցության կենտրոնի ստեղծման ճանապարհին

26.07.2021

Հուլիսի 23-ին երկշաբաթյա մոնիտորինգային այցերի համատեքստում աշխատանքային այցով Երևանի պետական բժշկական համալսարանում (ԵՊԲՀ) էին «Կրթական ծրագրերի կենտրոն›› ԾԻԳ-ի ներկայացուցիչները: Այցի նպատակը Հայաստանի բարձրագույն կրթության Նորարարությունների մրցակցային հիմնադրամի (ՆՄՀ) դրամաշնորհային ընթացիկ ծրագրի մշտադիտարկումն էր:ԵՊԲՀ դրամաշնորհային ծրագրի իրականացումը մեկնարկել է 2019 թվականին, երբ Համաշխարհային բանկի համաֆինանսավորմամբ «Կրթության բարելավում» վարկային ծրագրի շրջանակներում ՆՄՀ դրամաշնորհներ տրամադրվեցին 6 բուհերի: Նշենք, որ Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանում միջազգային չափանիշներին համապատասխան գիտահետազոտական և կրթական կենտրոն է ստեղծվում, որը կարող է դառնալ հիմնարար գիտության զարգացման գերազանցության հարթակ և մրցունակ՝ եվրոպական նմանատիպ լավագույն լաբորատորիաների հետ։ Կենտրոնի ստեղծումը կնպաստի բուհի ռազմավարության և գիտության զարգացմանն ուղղված հայեցակարգի իրականացմանը, նեյրոգիտության ոլորտում նորարարական հետազոտությունների զարգացմանը: ԵՊԲՀ-ի գիտության գծով պրոռեկտոր, դրամաշնորհային ծրագրի ղեկավար, պրոֆեսոր Կոնստանտին Ենկոյանի խոսքով, Երևանի պետական բժշկական համալսարանի գիտական առաջնահերթություններում իր ուրույն տեղն է զբաղեցնում նեյրոգիտությունը, որն այժմ աշխարհում առանձնակի թափով է զարգանում Ուղեղի համաշխարհային նախաձեռնության համատեքստում: ‹‹Մեր համալսարանի հետազոտական նպատակների շարքում առանձնանում է Ուղեղի հետազոտությունների գերազանցության կենտրոնի հիմնադրումը, որը միտված է լինելու ուղեղի քրոնիկ հիվանդությունների կանխարգելման և մարդու ողջ կյանքի ընթացքում ուղեղի առողջ կենսագործունեության ապահովմանը: Ուղեղի հետազոտությունների ոլորտում ազգային մրցունակություն ապահովելու և գերազանցության հասնելու նախաձեռնության համար մշակվել է ընդգրկուն ծրագիր, որի իրականացման համար այս Ծրագիրը վճռորոշ մեկնարկ է››,- նշեց պրոռեկտորը։
Դրամաշնորհային ծրագրի ղեկավարը խոսեց կատարված աշխատանքի, ինչպես նաև մանրամասնեց ծրագրից ակնկալվող արդյունքները և հետագա նպատակները։
Պրոռեկտորի հավաստմամբ. պահեստավորված էին արդեն իսկ մատակարարված, գրասենյակային և լաբորատոր կահույքը, համակարգչային տեխնիկան, լաբորատոր սարքավորումների մի մասը և գրենական պիտույքները: Դրամաշնորհային ծրագրի ղեկավարը նշեց, որ դրանք նախատեսված տարածքներում կտեղադրվեն Կենտրոնի կառուցումից հետո: Նշենք, որ բուհի կողմից տրամադրված անհրաժեշտ տարածքներում դեռևս ընթանում են համապատասխան շինարարական աշխատանքները: Նշենք, որ այս փուլում հաստատվել է կենտրոնի կանոնակարգը, կառուցվածքը և հաստիքացուցակը, ինչ չափազանց կարևոր է ծրագրի շարունակականության ապահովման տեսանկյունից: Հավելենք, որ ստեղծվող Կենտրոնի հնարավորություններն ուսումնական գործընթացում լավագույնս կիրառելու նպատակով, դրամաշնորհային ծրագրի այս փուլում իրականացվել է նաև համապատասխան կրթական բովանդակության ստեղծում: Դրամաշնորհային ծրագրի համակարգողի հավաստմամբ, մի շարք քայլեր են ձեռնարկվել նաև ԵՊԲՀ-ի կրթական գործընթացի բովանդակության արդիականացման ուղղությամբ: Մասնավորապես, մշակվել և բուհի գիտակոորդինացիոն խորհրդի նիստի կողմից հաստատվել են ուսանողների, մագիստրանտների, ասպիրանտների, հետազոտողների, հետդիպլոմային կրթության համար երկլեզու ուսումնական ձեռնարկի, ոլորտում աշխատող մասնագետների համար կարողությունների զարգացման ուղղությամբ վերապատրաստման ուսումնամեթոդական ձեռնարկի, ինչպես նաև Կենտրոնի մասին տեղեկատվական ձեռնարկի նախնական տարբերակները, ինչպես նաև ընթացքում են ուսանողների, օրդինատորների, ասպիրանտների և մասնագետների համար ուսումնամեթոդական ծրագրերով պիլոտային ծրագրերի իրականացման աշխատանքները:
Կ. Ենկոյանի խոսքով, ԵՊԲՀ դրամաշնորհային ծրագրի հիմնական խնդիրն է ուղեղի հետազոտությունների խթանման միջոցով զարգացնել համալսարանի հետազոտական և նորարարական կարողությունները՝ շեշտը դնելով ուղեղի հիվանդությունների բուժման բջջային և դեղորայքային նյարդապաշտան մեխանիզմների վրա: ‹‹ Ծրագրի արդյունքում համալսարանում կխթանվի գիտական համագործակցության դաշտը և կզարգանան մարդկային ռեսուրսներն ու հետազոտությունների մեթոդոլոգիական կարողությունները հիմնարար և տրանսլիացիոն նեյոգիտության մեջ իրականացվելիք գերազանցության և նորարական ծրագրերին ընդառաջ››,- հավելեց պրոռեկտորը:
 

Նորություններ

22.09.2026 Նոր կրթօջախ Շատջրեքում․ բացվել է համայնքի նորակառույց դպրոցը Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է եղել Գեղարքունիքի մարզի Շատջրեք բնակավայրի նորակառույց միջնակարգ դպրոցի բացման արարողությանը: Վարչապետին ուղեկցել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։ Ծրագրի իրականացման համար Կառավարությունը հատկացրել է ավելի քան 820 մլն դրամ։ Արդյունքում՝ կառուցվել է 144 տեղ հզորությամբ տիպային (մոդուլային) դպրոցի նոր շենք: Քանդվել է դպրոցի հին շենքը, բարեկարգվել բակը, տեղադրվել է 67 կվտ հզորությամբ ֆոտովոլտային կայան: Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել ելույթով և... 17.09.2026 Հանդիպում Համաշխարհային բանկի ներկայացուցիչների հետ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալներ Աննա Բաբաջանյանն ու Քրիստինա Թաթարյանն այսօր հանդիպել են Համաշխարհային բանկի կրթական ծրագրերի պատասխանատու Ինգա Աֆանասևայի հետ: Նախարարի տեղակալները ողջունել են հյուրերին՝ կարևորելով Համաշխարհային բանկի գործընկերային աջակցությունը ՀՀ կրթության ոլորտի բարեփոխումներում։ Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀՀ կառավարության նոր ծրագրի առաջնահերթություններն ու տեսլականը՝ կրթության ոլորտում շարունակվող բարեփոխումների համատեքստում,... 04.09.2026 Շրջայց Կարեն Դեմիրճյանի անվան թիվ 139 ավագ նորակառույց դպրոցում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շրջայց է կատարել Երևանի Նոր Նորք վարչական շրջանի Կարեն Դեմիրճյանի անվան թիվ 139 ավագ նորակառույց դպրոցում ծանոթացել կատարված աշխատանքներին և ստեղծված պայմաններին: Դպրոցը կառուցվել է Կառավարության <<Մինչև 2026 թվականը կառուցվող, հիմնանորոգվող կամ վերակառուցվող 300 դպրոցներ>> ծրագրի շրջանակում։ Վարչապետին ուղեկցել են փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը, Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը,...