Նորություններ

Ամփոփիչ մշտադիտարկում Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանում

21.07.2021

Հուլիսի 20-ին, Հայաստանի բարձրագույն կրթության Նորարարությունների մրցակցային հիմնադրամի (ՆՄՀ) աշխատանքների համատեքստում, տեղի ունեցավ հանդիպում Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանում (ՃՇՀԱՀ): Հանդիպման նպատակը  Կրթական ծրագրերի կենտրոն ԾԻԳ-ի աջակցությամբ, Համաշխարհային բանկի համաֆինանսավորմամբ իրականացվող  դրամաշնորհային ծրագրի ամփոփիչ մշտադիտարկումն էր: Համալսարանում ԿԾԿ ԾԻԳ-ի ներկայացուցիչներին ողջունեց ՃՇՀԱՀ դրամաշնորհային ծրագրի ղեկավար Վարազդատ Հովհաննիսյանը: Նշենք, որ 2019 թվականի հուլիսից բուհում մեկնարկել է Համաշխարհային բանկի համաֆինանսավորմամբ ‹‹Տրանսպորտային ուղիների շինարարություն և շահագործում կրթական ծրագրի արդիականացումը՝ նորագույն փորձասարքերով հագեցած լաբորատորիայի ներդրմամբ›› դրամաշնորհային ծրագիրը, որի համատեքստում համալսարանը ‹‹Կրթական ծրագրերի կենտրոն›› ԾԻԳ-ի աջակցությամբ ձեռնամուխ է եղել նոր լաբորատորիաների ստեղծմանը և կրթական բովանդակության արդիականացմանը: Նշենք, որ ՃՇՀԱՀ-ի դրամաշնորհային ծրագրով նախատեսվում է «Տրանսպորտային ուղիների շինարարություն և շահագործում» կրթական ծրագրի արդիականացում և ներդնում, որի շրջանակներում կրթամասերի տեսքով երկու ուղղությունների՝ «Ավտոճանապարհների շինարարություն» ու «Կամուրջներ և տրանսպորտային թունելներ» առանձնացում, բուհի կարողությունների հզորացմանը միտված արդիական ուսումնագիտափորձարարական լաբորատոր բազայի ստեղծում, ինչպես նաև «Տրանսպորտային ուղիների շինարարություն և շահագործում» մագիստրոսական կրթական ծրագրի մասնագիտական դասընթացների թվայնացում՝ Moodle էլեկտրոնային հարթակի կիրառմամբ: Բուհի հետևողական աշխատանքի շնորհիվ, հնարավոր է եղել դրամաշնորհային ծրագրով նախատեսված աշխատանքներն ամբողջությամբ ավարտել սահմանված ժամկետներում: Հանդիպման շրջանակներում Շինարարական կոնստրուկցիաների ամբիոնի վարիչ Տ. Դադայանը ներկայացրեց դրամաշնորհային ծրագրի արդյունքում ձեռք բերված ժամանակակից սարքավորումների միջոցով արդեն իսկ իրականացվող գիտահետազոտական աշխատանքների մանրամասները: ‹‹Տրանսպորտային ուղիների շինարարությանն առնչվող բազում խնդիրներ փորձարարական լուծում են պահանջում: Սա գիտություն է, որը չի կարող բավարարվել միայն լսարաններում` տեսական հիմնավորումներ կատարելով: Այսօր ժամանակակից նյութերի կիրառումը պահանջում է ուսումնասիրել դրանց ազդեցությունը կառույցի կոնստրուկցիայի հետագա ընթացքի վրա››,-նշում է ամբիոնի վարիչը և հավելում. ‹‹Այս առումով շինարարական գիտության ոլորտում ուսանողների, ինչպես նաև արդեն կայացած մասնագետների համար անգնահատելի նվեր է Հայաստանում նման լաբորատորիա ունենալը››: Լաբորատորիայում ակտիվորեն իրականացվում են նաև աշխատանքներ, որոնց արդյունքում ակնկալվում է ստանալ հետագա առևտրայնացման ներուժ ունեցող կարևոր գիտական նորույթներ: Այս լաբորատորիան ծրագրի միակ ձեռքբերումը չէ. ՃՇՀԱՀ-ն արդեն ժամանակակից սարքավորումներով հագեցած ուսումնափորձարարական լաբորատոր բազա ունի, որտեղ ուսանողների համար կամուրջների շինարարության և շահագործման ոլորտի ուսումնասիրություններին ծանոթացնելու համար լավագույն հնարավորություններ են ստեղծված: Հիմնվելով ստեղծված լաբորատոր բազայի վրա՝ բուհն արդեն իսկ համագործակցություն է նախաձեռնել գործող շինարդյունաբերության, շինա¬րարական և շինարարությունները վերահսկող կազմակերպությունների հետ՝ ինչպես նրանց անհրաժեշտ նոր մշակումների կատարման, այնպես էլ` համատեղ գիտական հետազոտություններ իրականացնելու նպատակով: Նորաստեղծ լաբորատորիայում, որտեղ տեղակայված էին ծրագրի շրջանակներում ձեռք բերված լաբորատոր սարքավորումներն ու հարմարանքները, ներկաները քննարկեցին կրթության բովանդակությանն առնչվող որոշ հարցեր: Ծրագրի ղեկավարը նշեց նաև, որ ավարտվել է «Տրանսպորտային ուղիների շինարարություն և շահագործում» կրթական ծրագրում ներառված դասընթացների ծրագրերի մշակումը, ուսումնամեթոդական ձեռնարկների և ուղեցույցների մշակման գործընթացը, ընթացքում է ուսումնական ձեռնարկների և ուղեցույցների տպագրությունը: Հավելենք, որ կարևորելով նոր տեխնոլոգիաների կիրառումը ուսումնական գործընթացում, ծրագրի շրջանակներում համալսարանն իրականացրել է «Տրանսպորտային ուղիների շինարարություն և շահագործում» մագիստրոսական կրթական ծրագրի մասնագիտական դասընթացների թվայնացում՝ Moodle էլեկտրոնային հարթակի կիրառմամբ:
ՃՇՀԱՀ դրամաշնորհային ծրագրի ղեկավար Վարազդատ Հովհաննիսյանը տեղեկացրեց, որ առաջիկայում կմեկնարկի նաև լաբորատորիաների արտոնագրման գործընթացը, որը ժամանակատար է, սակայն դրա արդյունքում բուհը կունենա փորձաքննություններ անցկացնելու արտոնագիր` նորաստեղծ լաբորատորիաների համար:
Հավելենք, որ ժամանակակից սարքավորումներով զինված այս ուսումնագիտափորձարարական լաբորատոր բազան որակի նոր չափանիշ է ոչ միայն ՃՇՀԱՀ-ի, այլև տվյալ բնագավառի համար ընդհանրապես:
 

Նորություններ

29.06.2026 «Կրթության բարելավման լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագրի շրջանակներում շրջանակում բուհերում ստեղծվել են թվով 5 նորարական գերազանցության կենտրոններ և լաբորատորիաներ Հայաստանի Հանրապետությունը Համաշխարհային բանկի աջակցությամբ և վերջինիս հետ կնքված համաձայնագրերով իրականացնում է Կրթության բարելավման լրացուցիչ ֆինանսավորման վարկային ծրագիրը, որի երկրորդ բաղադրիչն է Աջակցություն Նորարարությունների մրցակցային հիմնադրամի (ՆՄՀ) զարգացմանը: ՆՄՀ-ի դրամաշնորհները մրցակցային հիմունքներով ուղղվում են բուհերում նորարարական ու զարգացման ծրագրերի իրականացմանը, նրանց ընդհանուր կարողությունների հզորացմանը: Նշված դրամաշնորհների տրամադրումը միաժամանակ ուղղված է... 23.06.2026 «Կրթության բարելավման լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագրի շրջանակներում շրջանակում ստեղծվել են ԲՏՃՄ առարկաների գծով թվով 2604 լաբորատորիաներ Մայրաքաղաքի և ՀՀ մարզերի դպրոցները այսօր բնագիտական առարկաները ուսումնասիրում են ժամանակակից ռեսուրսներով կահավորված լաբորատորիաներում: Բնագիտական առարկաների (ֆիզիկա, քիմիա, աշխարհագրություն և կենսաբանություն) գծով լաբորատորիաները ստեղծվել են Համաշխարհային բանկի համաֆինանսավորմամբ, ‹‹Կրթական ծրագրերի կենտրոն›› ԾԻԳ-ի կողմից իրականացվող ‹‹Կրթության բարելավման լրացուցիչ ֆինանսավորում›› վարկային ծրագրի «Հանրակրթական դպրոցների... 15.06.2026 «Կրթության բարելավման լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագրի շրջանակներում ստեղծվել են թվով 85 նախակրթարաններ «Կրթության բարելավման լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագրի շրջանակներում իրականացվող աշխատանքների համատեքստում ստեղծվել են թվով 85 նախակրթարաններ ՀՀ մարզերում և մայրաքաղաքում: Միկրոծրագրերի իրականացման աշխատանքները համակարգվել են ‹‹Դպրոցի երեխաների պատրաստվածության բարձրացում և կրթության հավասար մեկնարկային հնարավորությունների ապահովում›› ենթաբաղադրիչով: Ենթաբաղադրիչի շրջանակում 2022թ.-ի հուլիսից մեկնարկել է ուսումնասիրությունների իրականացումը ՀՀ...