Նորություններ

ՀՀ ԿԳՄՍ նախարարը այցելել է հիմնանորոգվող ավագ դպրոցներ

15.04.2020

Ապրիլի 14-ին ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը այց է իրականացրել Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի հենակետային վարժարան և Տ.Գ.Շևչենկոյի անվան թիվ 42 ավագ դպրոց:
Հիշեցնենք, որ այս երկու ավագ դպրոցներներում ընթանում են հիմնանորոգման աշխատանքներ: ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը անձամբ ստուգեց Երևանում հիմնանորոգվող դպրոցներում անվտանգության պարտադիր պայմանների ապահովումը: Հիշեցնենք , որ Պարետի՝ 2020 թվականի ապրիլի 12-ի, N 37 որոշման համաձայն ՀՀ տարածքում ամբողջությամբ թույլատրվել է բացօթյա շինարարության գործունեությունը և արդյունքում մայրաքաղաքում և ՀՀ մարզերում ապրիլի 13-ից մեկնարկել են «Կրթության բարելավում» վարկային ծրագրով ընթացող շինարարական աշխատանքները: Ա. Հարությունյանը ընդգծեց. «Մենք հնարավոր ամեն ինչ պետք է ձեռնարկենք «Կրթության բարելավում» վարկային ծրագրով ընթացող շինարարական աշխատանքների որակն ու տեմպը պահելու համար»:
ԿԳՄՍ նախարարը ևս մեկ անգամ հորդորեց հետևել Պարետի բոլոր ցուցումներին , լինել կարգապահ, պահել սահմանները, ապահովել անվտանգության պարտադիր պայմանները, որպեսզի հնարավոր լինի կանխել համավարակի տարածումը. « Պետք է փաստեմ, որ պահանջները լրջորեն կատարվում են` դիմակներ, ջերմաչափում և այլն»,-հավելեց նախարարը:
Շինարարության նախկին տեմպերը դեռ չեն վերականգնվել, սակայն առաջիկա օրերին, ըստ շինարարների, այդ հարցն էլ կլուծվի:
Առաջիկայում նաև նախատեսվում է հեռավար ձևաչափով հանդիպում այն շինարարական ընկերությունների ներկայացուցիչների հետ, որոնք «Կրթության բարելավում» ծրագրով իրականացնում են ավագ դպրոցների հիմնանորոգման աշխատանքները :
 

Նորություններ

29.06.2026 «Կրթության բարելավման լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագրի շրջանակներում շրջանակում բուհերում ստեղծվել են թվով 5 նորարական գերազանցության կենտրոններ և լաբորատորիաներ Հայաստանի Հանրապետությունը Համաշխարհային բանկի աջակցությամբ և վերջինիս հետ կնքված համաձայնագրերով իրականացնում է Կրթության բարելավման լրացուցիչ ֆինանսավորման վարկային ծրագիրը, որի երկրորդ բաղադրիչն է Աջակցություն Նորարարությունների մրցակցային հիմնադրամի (ՆՄՀ) զարգացմանը: ՆՄՀ-ի դրամաշնորհները մրցակցային հիմունքներով ուղղվում են բուհերում նորարարական ու զարգացման ծրագրերի իրականացմանը, նրանց ընդհանուր կարողությունների հզորացմանը: Նշված դրամաշնորհների տրամադրումը միաժամանակ ուղղված է... 23.06.2026 «Կրթության բարելավման լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագրի շրջանակներում շրջանակում ստեղծվել են ԲՏՃՄ առարկաների գծով թվով 2604 լաբորատորիաներ Մայրաքաղաքի և ՀՀ մարզերի դպրոցները այսօր բնագիտական առարկաները ուսումնասիրում են ժամանակակից ռեսուրսներով կահավորված լաբորատորիաներում: Բնագիտական առարկաների (ֆիզիկա, քիմիա, աշխարհագրություն և կենսաբանություն) գծով լաբորատորիաները ստեղծվել են Համաշխարհային բանկի համաֆինանսավորմամբ, ‹‹Կրթական ծրագրերի կենտրոն›› ԾԻԳ-ի կողմից իրականացվող ‹‹Կրթության բարելավման լրացուցիչ ֆինանսավորում›› վարկային ծրագրի «Հանրակրթական դպրոցների... 15.06.2026 «Կրթության բարելավման լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագրի շրջանակներում ստեղծվել են թվով 85 նախակրթարաններ «Կրթության բարելավման լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագրի շրջանակներում իրականացվող աշխատանքների համատեքստում ստեղծվել են թվով 85 նախակրթարաններ ՀՀ մարզերում և մայրաքաղաքում: Միկրոծրագրերի իրականացման աշխատանքները համակարգվել են ‹‹Դպրոցի երեխաների պատրաստվածության բարձրացում և կրթության հավասար մեկնարկային հնարավորությունների ապահովում›› ենթաբաղադրիչով: Ենթաբաղադրիչի շրջանակում 2022թ.-ի հուլիսից մեկնարկել է ուսումնասիրությունների իրականացումը ՀՀ...