Նորություններ

Հեռավար ուսուցման լաբորատորիա՝ Հյուսիսային համալսարանի ՀՀ Լոռու մարզի Ալավերդու մասնաճյուղում

27.10.2017

Հոկտեմբերի 20-ին աշխատանքային այցով Հյուսիսային համալսարանի` ՀՀ Լոռու մարզի Ալավերդու մասնաճյուղում էին ԿԾԿ ԾԻԳ-ի ներկայացուցիչները: Միջանկյալ այցի նպատակը Հայաստանի բարձրագույն կրթության Նորարարությունների մրցակցային հիմնադրամի (ՆՄՀ) դրամաշնորհային ընթացիկ ծրագրի մշտադիտարկումն էր: Այցի ընթացքում ներկաները ծանոթացան ՆՄՀ շրջանակներում <<Հեռակա ուսուցման դասընթացների կազմակերպում՝ հեռավար կրթական տեխնոլոգիաների զուգորդմամբ>> դրամաշնորհային ծրագրի ընթացիկ աշխատանքներին: Նշենք, որ դրամաշնորհային ծրագրի իրականացումը մեկնարկել է 2017 թվականի հունվարին և միտված է Լոռու մարզում բարձրագույն մասնագիտական կրթության հասանելիության ապահովմանը՝ հեռավար կրթության զարգացման և տեղեկատվական հաղորդակցական տեխնոլոգիաների (ՏՀՏ) կիրառման միջոցով: Այդ շրջանակներում նախատեսված էր ստեղծել հեռավար ուսուցման լաբորատորիա Հյուսիսային համալսարանի` ՀՀ Լոռու մարզի Ալավերդու <<Թումանյան>> մասնաճյուղում, որտեղ կրթական ծառայությունների մատուցման համակարգումը իրականացվելու է Հյուսիսային համալսարանի Երևանի կրթահամալիրում տեղակայված հեռավար ուսուցման կենտրոնական լաբորատորիայի կողմից: Հանդիպման ընթացքում քննարկվեցին դրամաշնորհային ծրագրով նախատեսված հետագա աշխատանքների և գործընթացների կազմակերպմանն առնչվող հարցեր: Նշենք, որ սույն թվականի դեկտեմբերին ավարտվում է դրամաշնորհային ծրագրի երկրորդ փուլը: Կատարված մշտադիտարկման ընթացքում ներկաները ամրագրեցին, որ Ալավերդու մասնաճյուղում ավարտվել են կրթական տարածքի վերանորոգման աշխատանքները: Ձեռք բերված անհրաժեշտ կահույքն արդեն տեղադրված է: Իրականացվել է նաև տեխնիկական վերազինումը: Հյուսիսային համալսարանի` ՀՀ Լոռու մարզի Ալավերդու <<Թումանյան>> մասնաճյուղի տնօրենի խոսքերով. ծրագիրը մեծ աջակցություն է ինչպես Ալավերդի համայնքի, այնպես էլ շրջակա գյուղական բնակավայրերի այն երիտասարդների համար, ովքեր ունեն բարձրագույն կրթություն ստանալու ցանկություն, սակայն այդ կրթությունը ստանալու հնարավորությունների հարցում սահմանափակված են: Հյուսիսային համալսարանի` ՀՀ Լոռու մարզի Ալավերդու <<Թումանյան>> մասնաճյուղը, լինելով այդ տարածաշրջանում բարձրագույն կրթության ծառայություն մատուցող միակ հաստատությունը, առավել ևս պարտավորված է իրականացնել բարձրորակ կրթություն, ինչի հնարավորությունները ՆՄՀ դրամաշնորհային ծրագրի իրականացմամբ կընդլայնվեն:  

Նորություններ

22.09.2026 Նոր կրթօջախ Շատջրեքում․ բացվել է համայնքի նորակառույց դպրոցը Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է եղել Գեղարքունիքի մարզի Շատջրեք բնակավայրի նորակառույց միջնակարգ դպրոցի բացման արարողությանը: Վարչապետին ուղեկցել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։ Ծրագրի իրականացման համար Կառավարությունը հատկացրել է ավելի քան 820 մլն դրամ։ Արդյունքում՝ կառուցվել է 144 տեղ հզորությամբ տիպային (մոդուլային) դպրոցի նոր շենք: Քանդվել է դպրոցի հին շենքը, բարեկարգվել բակը, տեղադրվել է 67 կվտ հզորությամբ ֆոտովոլտային կայան: Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել ելույթով և... 17.09.2026 Հանդիպում Համաշխարհային բանկի ներկայացուցիչների հետ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալներ Աննա Բաբաջանյանն ու Քրիստինա Թաթարյանն այսօր հանդիպել են Համաշխարհային բանկի կրթական ծրագրերի պատասխանատու Ինգա Աֆանասևայի հետ: Նախարարի տեղակալները ողջունել են հյուրերին՝ կարևորելով Համաշխարհային բանկի գործընկերային աջակցությունը ՀՀ կրթության ոլորտի բարեփոխումներում։ Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀՀ կառավարության նոր ծրագրի առաջնահերթություններն ու տեսլականը՝ կրթության ոլորտում շարունակվող բարեփոխումների համատեքստում,... 04.09.2026 Շրջայց Կարեն Դեմիրճյանի անվան թիվ 139 ավագ նորակառույց դպրոցում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շրջայց է կատարել Երևանի Նոր Նորք վարչական շրջանի Կարեն Դեմիրճյանի անվան թիվ 139 ավագ նորակառույց դպրոցում ծանոթացել կատարված աշխատանքներին և ստեղծված պայմաններին: Դպրոցը կառուցվել է Կառավարության <<Մինչև 2026 թվականը կառուցվող, հիմնանորոգվող կամ վերակառուցվող 300 դպրոցներ>> ծրագրի շրջանակում։ Վարչապետին ուղեկցել են փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը, Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը,...