Նորություններ

Համաշխարհային բանկը ներկայացնում է ՆՄՀ դրամաշնորհային ծրագրերը

21.04.2017

     Համաշխարհային բանկի կրթական ծրագրերի դրամաշնորհային միջոցներով ՆՄՀ շրջանակներում ընդհանուր առմամբ, 2013-2017 թթ. տրամադրվել են 22 դրամաշնորհներ, որոնցից առաջին տասը՝ փորձնական փուլի շրջանակներում՝ 2013-2015 թթ., վեցական դրամաշնորհ տրամադրվել է 2015 և 2016 թթ.՝ համապատասխանաբար առաջին և հավելյալ շրջափուլների ընթացքում: Տասը համալսարաններին կից ստեղծվել են գիտակրթական կենտրոններ, ևս 12-ն ավարտման փուլում են: Համաշխարհային բանկը ներկայացնում է ՆՄՀ դրամաշնորհային ծրագրերն իբրև բարձրագույն կրթության ոլորտում նորարարությունների խթանման հաջողված օրինակ:
Ինչպիսի՞ հետազոտություններ են իրականցվում, ի՞նչ փորձառություն են ձեռք բերում ուսանողները և որքանո՞վ են կենտրոնները նպաստում կրթության զարգացմանը: Հարցերի պատասխաններն այստեղ՝ http://www.worldbank.org/en/news/feature/2017/04/18/state-of-the-art-labs-help-armenian-students-and-researchers-pave-way-to-the-future?cid=ECA_FB_Armenia_EN_EXT

 

Նորություններ

22.09.2026 Նոր կրթօջախ Շատջրեքում․ բացվել է համայնքի նորակառույց դպրոցը Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է եղել Գեղարքունիքի մարզի Շատջրեք բնակավայրի նորակառույց միջնակարգ դպրոցի բացման արարողությանը: Վարչապետին ուղեկցել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։ Ծրագրի իրականացման համար Կառավարությունը հատկացրել է ավելի քան 820 մլն դրամ։ Արդյունքում՝ կառուցվել է 144 տեղ հզորությամբ տիպային (մոդուլային) դպրոցի նոր շենք: Քանդվել է դպրոցի հին շենքը, բարեկարգվել բակը, տեղադրվել է 67 կվտ հզորությամբ ֆոտովոլտային կայան: Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել ելույթով և... 17.09.2026 Հանդիպում Համաշխարհային բանկի ներկայացուցիչների հետ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալներ Աննա Բաբաջանյանն ու Քրիստինա Թաթարյանն այսօր հանդիպել են Համաշխարհային բանկի կրթական ծրագրերի պատասխանատու Ինգա Աֆանասևայի հետ: Նախարարի տեղակալները ողջունել են հյուրերին՝ կարևորելով Համաշխարհային բանկի գործընկերային աջակցությունը ՀՀ կրթության ոլորտի բարեփոխումներում։ Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀՀ կառավարության նոր ծրագրի առաջնահերթություններն ու տեսլականը՝ կրթության ոլորտում շարունակվող բարեփոխումների համատեքստում,... 04.09.2026 Շրջայց Կարեն Դեմիրճյանի անվան թիվ 139 ավագ նորակառույց դպրոցում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շրջայց է կատարել Երևանի Նոր Նորք վարչական շրջանի Կարեն Դեմիրճյանի անվան թիվ 139 ավագ նորակառույց դպրոցում ծանոթացել կատարված աշխատանքներին և ստեղծված պայմաններին: Դպրոցը կառուցվել է Կառավարության <<Մինչև 2026 թվականը կառուցվող, հիմնանորոգվող կամ վերակառուցվող 300 դպրոցներ>> ծրագրի շրջանակում։ Վարչապետին ուղեկցել են փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը, Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը,...