Նորություններ

Շարունակական համագործակցություն Հայաստանի ազգային ագրարային համալսարանի և <<Կրթական ծրագրերի կենտրոն>> ԾԻԳ-ի միջև

28.03.2017

   Հայաստանի ազգային ագրարային համալսարանի և <<Կրթական ծրագրերի կենտրոն>> ԾԻԳ-ի համագործակցությունը մեկնարկել է 2013 թվականի սեպտեմբերի 5-ին, երբ Ագրոպարենային ոլորտի կրթության և խորհրդատվության, ուսումնափորձնական և գիտաարտադրական բազայի զարգացման նպատակներով Նորարարությունների մրցակցային հիմնադրամի (ՆՄՀ) շրջանակներում «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ի և ՀԱԱՀ հիմնադրամի միջև դրամաշնորհային պայմանագրով ստեղծվեց Ագրոպարենային համակարգի ուսումնաարտադրական կենտրոնը (ԱՀՈԻԱԿ), որն այսօր էլ արդյունավետորեն գործող կենտրոններից մեկն է ՀԱԱՀ-ում: Կրթության արդիականության և համապատասխանության խթանմանն ուղղված ՀԱԱՀ դրամաշնորհային ծրագրի արդյունավետ իրականացման արդյունքում ստեղծվեց ժամանակակից գյուղատնտեսական տեխնիկայով համալրված ուսումնաարտադրական մի կենտրոն, որն այսօր տարածաշրջանում իրականացնում է ագրոպարենային համակարգի կրթական, խորհրդատվական և արտադրական օրինակելի ծառայություններ, կազմակերպում է դասընթացներ գյուղատնտեսության վարման, տեխնիկայի շահագործման, կենսաէներգետիկայի խորհրդատվական և տեղեկատվական ուղղություններով: Այն իր բնույթով այօր էլ եզակի կենտրոն է, որտեղ ագրարային համալսարանի, նրա մասնաճյուղերի, գյուղատնտեսական քոլեջների ուսանողների համար կազմակերպվում են ուսումնաարտադրական պրակտիկաներ, լաբորատոր գործնական պարապմունքներ: Ծրագրով նախատեսված՝ Ագրոպարենային համակարգի ուսումնաարտադրական կենտրոնը ստեղծվել է ՀԱԱՀ-ի Բալահովիտ և Ոսկեհատ ուսումնափորձնական տնտեսությունների միավորման բազայի վրա: ԱՀՈՒԱԿ-ի ստեղծման համար ձեռք են բերվել տարաբնույթ գյուղատնտեսական սարքավորումներ և տեխնիկա: Ծրագրի շրջանակներում իրականացվել է կենտրոնի ռազմավարության և հարակից այլ փաստաթղթերի մշակումը, ինչպես նաև կենտրոնում ուսումնական գործընթացի իրականացման համար անհրաժեշտ կրթական ծրագրերի մշակում: Իրականացված աշխատանքների արդյունքում այսօր զարգանում է սերտ համագործակցություն ֆերմերներային տնտեսությունների հետ և կազմակերպվում է վերջիններիս պարբերական վերապատրաստումն ու սերտիֆիկացումը: Հավելենք, որ ստեղծված կենտրոնի գյուղտեխնիկան օգտագործվել է 2015-2016թթ. ՀԱԱՀ ուսումնական տնտեսություններում խոտհավաքի շրջանակներում:Այսօր էլ իրականացվում են շարունակական սեմինար-խորհրդատվություններ վեց ֆերմերային տնտեսությունների հետ:Կենտրոնն ագրարային կրթություն ստացող ուսանողներին հնարավորություն է տալիս ձեռք բերել գործնական հմտություններ, որոնք որակյալ, ժամանակակից կրթություն ապահովելու տեսանկյունից կարևոր պայմաններ են: Հարկ է նշել, որ ՀԱԱՀ-ն նորարարական ծրագրերի իրականացումը շարունակում է նաև այսօր՝ ՆՄՀ հաջորդ փուլում, «Կրթության բարելավում» վարկային ծրագրի շրջանակներում: ՀԱԱՀ-ում ընթացքում է <<Գինեգործական կրթության գիտաարտադրական բաղադրիչի զարգացում>> (ԳԿԳԲԶ) դրամաշնորհային ծրագիրը: Ծրագրի իրականացումը մեկնարկել է 2015 թվականի դեկտեմբերին: Դրամաշնորհային ծրագրի շրջանակներում իրականացվում է գինեգործության ամբողջական արդյունավետ կրթական համակարգի ստեղծում, ինչպես նաև գիտափորձերի համար նախատեսված ժամանակակից գիտաարտադրական տեխնիկայով հագեցած օրինակելի տնտեսության գործարկում: Բուհի կողմից արդեն տրամադրված են անհրաժեշտ տարածքները, իսկ բարեկարգման աշխատանքները ընթացքում են: Ամփոփվում են գինեգործական սարքավորումների գնման աշխատանքները: Գինեգործական կրթությունը նորովի կազմակերպելու համար մշակվել է անհրաժեշտ կրթական բովանդակություն: Հարկ է նշել, որ այս դրամաշնորհային ծրագրի իրականացումը ևս ագրարային կրթություն ստացող ուսանողներին հնարավորություն կտա ձեռք բերել գործնական հմտություններ, գինու արտադրության, վերաբերյալ, իսկ գինեգործության մասնագիտացված լսարանի ստեղծումը կնպաստի գինու արտադրությունում նոր տեխնոլոգիաների մշակմանն ու ներդրմանը: 

Նորություններ

22.09.2026 Նոր կրթօջախ Շատջրեքում․ բացվել է համայնքի նորակառույց դպրոցը Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է եղել Գեղարքունիքի մարզի Շատջրեք բնակավայրի նորակառույց միջնակարգ դպրոցի բացման արարողությանը: Վարչապետին ուղեկցել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։ Ծրագրի իրականացման համար Կառավարությունը հատկացրել է ավելի քան 820 մլն դրամ։ Արդյունքում՝ կառուցվել է 144 տեղ հզորությամբ տիպային (մոդուլային) դպրոցի նոր շենք: Քանդվել է դպրոցի հին շենքը, բարեկարգվել բակը, տեղադրվել է 67 կվտ հզորությամբ ֆոտովոլտային կայան: Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել ելույթով և... 17.09.2026 Հանդիպում Համաշխարհային բանկի ներկայացուցիչների հետ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալներ Աննա Բաբաջանյանն ու Քրիստինա Թաթարյանն այսօր հանդիպել են Համաշխարհային բանկի կրթական ծրագրերի պատասխանատու Ինգա Աֆանասևայի հետ: Նախարարի տեղակալները ողջունել են հյուրերին՝ կարևորելով Համաշխարհային բանկի գործընկերային աջակցությունը ՀՀ կրթության ոլորտի բարեփոխումներում։ Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀՀ կառավարության նոր ծրագրի առաջնահերթություններն ու տեսլականը՝ կրթության ոլորտում շարունակվող բարեփոխումների համատեքստում,... 04.09.2026 Շրջայց Կարեն Դեմիրճյանի անվան թիվ 139 ավագ նորակառույց դպրոցում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շրջայց է կատարել Երևանի Նոր Նորք վարչական շրջանի Կարեն Դեմիրճյանի անվան թիվ 139 ավագ նորակառույց դպրոցում ծանոթացել կատարված աշխատանքներին և ստեղծված պայմաններին: Դպրոցը կառուցվել է Կառավարության <<Մինչև 2026 թվականը կառուցվող, հիմնանորոգվող կամ վերակառուցվող 300 դպրոցներ>> ծրագրի շրջանակում։ Վարչապետին ուղեկցել են փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը, Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը,...