Նորություններ

<<Կրթական ծրագրերի կենտրոն>> ԾԻԳ - ՀԱՊՀ համագործակցությունը շարունակվում է

14.03.2017

     Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի(ՀԱՊՀ) և <<Կրթական ծրագրերի կենտրոն>>ԾԻԳ-ի համագործակցությունը մեկնարկել է 2013 թվականի սեպտեմբերի 5-ին, երբ <<Կրթության որակ և համապատասխանություն>> վարկային երկրորդ ծրագրի շրջանակներում 10 բուհերի հետ կնքվեցին դրամաշնորհային պայմանագրեր` նորարարական ծրագրերի իրականացման նպատակով: Նորարարական մրցակցային հիմնադրամի (ՆՄՀ) փորձնական փուլի շրջանակներում, ՀԱՊՀ-ում դրամաշնորհային ծրագրի իրականացման արդյունքում, ստեղծվեցին տեղեկատվական տեխնոլոգիաների ուսումնահետազոտական և նորարարական գերժամանակակից կենտրոն, ճարտարագիտական երեք լաբորատորիաներ բուհի՝ մասնաճյուղերում և հեռաուսուցման չորս լսարաններ Երևանում <<Արդիական միասնական Պոլիտեխնիկ>> դրամաշնորհային ծրագիրը ՆՄՀ փորձնական փուլում իրականացվող 5 կոնսորցիում ծրագրերից մեկն էր և իրականացվել է ՏՏ ոլորտում առաջատար <<Մոնիտիս Ջի-Էֆ-Էյ>> ընկերության հետ գործընկերությամբ: Դրամաշնորհային ծրագրի արդյունավետ իրականացման արդյունքում ներդրվեց տեղեկատվական և կառավարման արդիական համակարգ տեղեկատվական ցանցի կառուցման և էլեկտրոնային կառավարման համակարգի մշակման միջոցով: Ժամանակակից սարքավորումներով համալրված Գյումրու մասնաճյուղի <<Մեխանիկայի և մեխատրոնիկայի>>, Վանաձորի մասնաճյուղի<<Տեխնոլոգիական գործընթացների ավտոմատացման>> և Կապանի մասնաճյուղի <<Մետալուրգիայի և ընդերքօգտագործման>> ճարտարագիտական լաբորատորիաները այսօր էլ օգտագործվում են տեսական և գործնական լաբորատոր պարապմունքների, գիտահետազոտական աշխատանքների իրականացման համար գրեթե ամենօրյա հաճախականությամբ: Համապատասխան գույքով և ժամանակակից սարքավորումներով համալրված հեռաուսուցման լսարանները Երևանում և մասնաճյուղերում մեկ միասնական տեղեկատվատեխնոլոգիական միջավայրում են միավորում Երևանի կրթահամալիրի և մասնաճյուղերի ճարտարա¬գիտական լաբորատորիաները և համալսարանի այլ ուսումնահետազոտական բազաները՝ դրանց կարողությունները մատչելի դարձնելով բոլոր շահառուների համար: Իրականացված աշխատանքների արդյունքում ստեղծված ենթակառուցվածքների կիրառությամբ բուհը համագործակցում է ՀՀ ԳԱԱ ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտի և ՏՏ ոլորտում առաջատար <<Մոնիտիս Ջի-Էֆ-Էյ>> ընկերության հետ, ոլորտի առաջատար <<Պիքսարտ>> ընկերություն հետ համատեղ կազմակերպվում են վերապատրաստման դասընթացները , ինչպես նաև COAF (Հայաստանի մանուկների հիմնադրամ), Վանաձորի մասնաճյուղի ավագ դպրոցի, Գյումրու թիվ 4 արհեստագործական ուսումնարանի և Գյումրու պետական ճարտարագիտական քոլեջի ուսանողների համար անցկացվում են ճանաչողական այցեր, գործնական և լաբորատոր աշխատանքների, պրակտիկաներ: Հարկ է նշել, որ ՀԱՊՀ-ն նորարարական ծրագրերի իրականացումը շարունակում է նաև այսօր՝ ՆՄՀ հաջորդ փուլում, մասնավորապես՝ «Կրթության բարելավում» վարկային ծրագրի շրջանակներում, երբ 2015 թվականի դեկտեմբերին ՆՄՀ դրամաշնորհներ տրամադրվեցին 6 բուհերի: ՀԱՊՀ-ում ընթացքում է <<Տեխնոլոգիական ինովացիոն հարթակ>> դրամաշնորհային ծրագիրը, որը կարող է դառնալ գիտական հետազոտությունից արտադրություն տանող ճանապարհը: Ծրագրի մեկնարկից մեկ տարի անց արդեն ամփոփվել է դրամաշնորհային ծրագրի երկրորդ փուլը, ավարտվել է ՀԱՊՀ գիտակրթական ինովացիոն գործունեության երկարաժամկետ պլանի կազմումն ու մշակումը. այն հաստատված է և կիրարկման փուլում է: Ստեղծվել և ձևավորվել է ինովացիոն խորհուրդ, ավարտին են մոտենում ինովացիոն հարթակի հայեցակարգի մշակմանն ուղղված աշխատանքները: Ձեռք են բերվել «Հեռահաղորդակցական և տեղեկատվական տեխնոլոգիաների լաբորատորիայի» սարքավորումները, իրականացվել են ինովացիոն ծառայությանն առնչված աշխատակիցների վերապատրաստման դասընթացներ: Հավելենք, որ արդեն ամփոփվել է դրամաշնորհային ծրագրով նախատեսված երկրորդ կարևոր բաղադրիչի «Նորարարության դպրոցի» հիմնումը և հաջողությամբ իրականացվել է երկամսյա դասընթացների կազմակերպումը: Այս դրամաշնորհային ծրագրի իրականացումը միտված է համալսարանի գիտական ու նորարարական աշխատանքների ծավալմանն ու հետագա ապրանքայնացմանը:  

Նորություններ

22.09.2026 Նոր կրթօջախ Շատջրեքում․ բացվել է համայնքի նորակառույց դպրոցը Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է եղել Գեղարքունիքի մարզի Շատջրեք բնակավայրի նորակառույց միջնակարգ դպրոցի բացման արարողությանը: Վարչապետին ուղեկցել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։ Ծրագրի իրականացման համար Կառավարությունը հատկացրել է ավելի քան 820 մլն դրամ։ Արդյունքում՝ կառուցվել է 144 տեղ հզորությամբ տիպային (մոդուլային) դպրոցի նոր շենք: Քանդվել է դպրոցի հին շենքը, բարեկարգվել բակը, տեղադրվել է 67 կվտ հզորությամբ ֆոտովոլտային կայան: Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել ելույթով և... 17.09.2026 Հանդիպում Համաշխարհային բանկի ներկայացուցիչների հետ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալներ Աննա Բաբաջանյանն ու Քրիստինա Թաթարյանն այսօր հանդիպել են Համաշխարհային բանկի կրթական ծրագրերի պատասխանատու Ինգա Աֆանասևայի հետ: Նախարարի տեղակալները ողջունել են հյուրերին՝ կարևորելով Համաշխարհային բանկի գործընկերային աջակցությունը ՀՀ կրթության ոլորտի բարեփոխումներում։ Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀՀ կառավարության նոր ծրագրի առաջնահերթություններն ու տեսլականը՝ կրթության ոլորտում շարունակվող բարեփոխումների համատեքստում,... 04.09.2026 Շրջայց Կարեն Դեմիրճյանի անվան թիվ 139 ավագ նորակառույց դպրոցում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շրջայց է կատարել Երևանի Նոր Նորք վարչական շրջանի Կարեն Դեմիրճյանի անվան թիվ 139 ավագ նորակառույց դպրոցում ծանոթացել կատարված աշխատանքներին և ստեղծված պայմաններին: Դպրոցը կառուցվել է Կառավարության <<Մինչև 2026 թվականը կառուցվող, հիմնանորոգվող կամ վերակառուցվող 300 դպրոցներ>> ծրագրի շրջանակում։ Վարչապետին ուղեկցել են փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը, Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը,...