Նորություններ

Քննարկվել է <<Ազգային կրթակարգի>> նախագծը

07.12.2016

Դեկտեմբերի 6-ին, ՀՀ կրթության եւ գիտության նախարարությունում տեղի է ունեցել կրթակարգի մշակմանը նվիրված խորհրդակցություն, որտեղ քննարկվել է հանրակրթության զարգացումը նախանշող հիմնարար փաստաթղթի նախագիծը: «Ազգային կրթակարգի» նախագծի քննարկմանը մասնակցել են ԿԳ նախարարի տեղակալները, ԿԳՆ կրթության ազգային ինստիտուտի, «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ի, «ԱՅԲ» կրթական հանգույցի, «Քվանտ» վարժարանի, ԵՊՀ-ին առընթեր Ա. Շահինյանի անվան ֆիզմաթ և Երևանի թիվ 198 ավագ դպրոցների տնօրենները ,հանրակրթության ոլորտի այլ ներկայացուցիչներ: Հիշեցնենք, որ Ազգային կրթակարգի նախագիծը, որը մշակվել է հանրակրթության պետական կրթակարգի և չափորոշչի վերանայման արդյունքում, ներկայացվել է«Կրթական ծրագրերի կենտրոնի» «Աջակցություն կրթության որակի բարելավմանը` կրթակարգի և չափորոշիչների վերանայման միջոցով ենթաբաղադրիչի կողմից: Այն դրվել է հանրային քննարկման և ներկայացվել է ՀՀ կրթության և գիտության նախարարության «Ազգային կրթակարգի» նախագծի մշակումը համակարգող հանձնաժողովի քննարկմանը: Նշենք, նաև, որ այս փաստաթղթի հիման վրա պետք է լրամշակվեն 9 ուսումնական բնագավառների բոլոր առարկայական չափորոշիչները և ծրագրերը, որոնք նախատեսվում է ներկայացնել մեկ փաստաթղթի՝ առարկայական համալիր ծրագրի տեսքով:
Խորհրդակցության ժամանակ ներկայացնելով կրթակարգի մշակման առաջնահերթությունները՝ ԿԳՆ նախարարն ընդգծել է ազգային կրթակարգի գաղափարի եւ հանրակրթության պլատֆորումի ամբողջացումը: Կրթակարգին հաջորդելու են կրթական ծրագրերի եւ հենքային առարկայական ուսումնական պլանների մշակման աշխատանքները, որտեղ հստակեցվելու են առարկայական ծավալների տեղաբաշխվածության հարցերը:

«Մենք պետք է առաջարկենք մասնագետներին մի քանի նախագծային նոր առաջարկներ ներկայացնել, որպեսզի համատեղ քննարկումների ժամանակ լավագույն տարբերակը ստանանք»,- նշել է Լեւոն Մկրտչյանը՝ ավելացնելով, որ այժմ զուգահեռաբար մշակվում են եւ օտար լեզուների զարգացման հայեցակարգերը եւ մշակվող կրթակարգում այդ պահանջները պետք է հաշվի առնվեն: Նախարարի խոսքով՝ կրթակարգի հիմնական խնդիր է դիտվում դպրոցական ծրագրի բեռնաթափումը, դասագրքերի եւ առարկայական ծրագրերի վերանայումը, դասավանդման նոր մեթոդների ներմուծումը: Խորհրդակցության մասնակիցները ներկայացրել են տարբեր առաջարկներ՝ առարկայական համամասնությունների տեղաբաշխման, ծրագրերի բեռնաթափման վերաբերյալ: Որոշվել է առաջիկայում կազմակերպել կրթակարգի նախագծերի մի քանի տարբերակների քննարկում:

 

Նորություններ

22.09.2026 Նոր կրթօջախ Շատջրեքում․ բացվել է համայնքի նորակառույց դպրոցը Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է եղել Գեղարքունիքի մարզի Շատջրեք բնակավայրի նորակառույց միջնակարգ դպրոցի բացման արարողությանը: Վարչապետին ուղեկցել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։ Ծրագրի իրականացման համար Կառավարությունը հատկացրել է ավելի քան 820 մլն դրամ։ Արդյունքում՝ կառուցվել է 144 տեղ հզորությամբ տիպային (մոդուլային) դպրոցի նոր շենք: Քանդվել է դպրոցի հին շենքը, բարեկարգվել բակը, տեղադրվել է 67 կվտ հզորությամբ ֆոտովոլտային կայան: Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել ելույթով և... 17.09.2026 Հանդիպում Համաշխարհային բանկի ներկայացուցիչների հետ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալներ Աննա Բաբաջանյանն ու Քրիստինա Թաթարյանն այսօր հանդիպել են Համաշխարհային բանկի կրթական ծրագրերի պատասխանատու Ինգա Աֆանասևայի հետ: Նախարարի տեղակալները ողջունել են հյուրերին՝ կարևորելով Համաշխարհային բանկի գործընկերային աջակցությունը ՀՀ կրթության ոլորտի բարեփոխումներում։ Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀՀ կառավարության նոր ծրագրի առաջնահերթություններն ու տեսլականը՝ կրթության ոլորտում շարունակվող բարեփոխումների համատեքստում,... 04.09.2026 Շրջայց Կարեն Դեմիրճյանի անվան թիվ 139 ավագ նորակառույց դպրոցում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շրջայց է կատարել Երևանի Նոր Նորք վարչական շրջանի Կարեն Դեմիրճյանի անվան թիվ 139 ավագ նորակառույց դպրոցում ծանոթացել կատարված աշխատանքներին և ստեղծված պայմաններին: Դպրոցը կառուցվել է Կառավարության <<Մինչև 2026 թվականը կառուցվող, հիմնանորոգվող կամ վերակառուցվող 300 դպրոցներ>> ծրագրի շրջանակում։ Վարչապետին ուղեկցել են փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը, Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը,...