Նորություններ

ՀՀ մասնագիտական կրթության ոլորտում որակի ներքին ապահովման հիմնահարցերին նվիրված սեմինար Աղվերանում

15.12.2015

test test test

Կրթության որակ և համապատասխանություն երկրորդ ծրագրի շրջանակներում մարտի 1-ից 3-ը Աղվերանում կազմակերպվեց «Որակի ներքին ապահովումը ՀՀ մասնագիտական կրթության ոլորտում» սեմինար վերապատրաստում` «Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամի, Նիդերլանդների և Ֆլանդրիայի հավատարմագրման կազմակերպությունը (NVAO` Nederlands-Vlaamse Accreditatie Organisatie) ներկայացնող խորհրդատուների, բուհերի, ԿԳՆ և ԿԾԿ ԾԻԳ-ի համապատասխան մասնագետների մասնակցությամբ: Եռօրյա սեմինարների շարքով մեկնարկվեց 6 պետական և 2 ոչ պետական բուհերի հավատարմագրելու գործընթացը: Այդ բուհերն են Երևանի պետական համալսարանը (ԵՊՀ), Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանը (ԵՊԲՀ), Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանը (ՀՊՃՀ), Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանը, Հայաստանի պետական ագրարային համալսարանը, Կոմիտասի անվան Երևանի պետական կոնսերվատորիան, Երևանի Հյուսիսային Համալսարանը և Երևանի “Գլաձոր” համալսարանը:
Հավատարմագրման գործընթացն իրականացնելու է Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնը, իսկ 3 բուհերի (ԵՊԲՀ, ԵՊՀ, ՀՊՃՀ) հավատարմագրման աշխատանքներին մասնակցելու և համակարգելու է նաև NVAO-ն:
Սեմինարների շարքը միտված էր առավել մանրամասն ներկայացնելու հավատարմագրման էությունը, կրթության որակի ներքին ապահովման մեխանիզմները: Այս նպատակով մասնագետները վարեցին աշխատաժողովներ, քննարկեցին և ծանոթացրեցին կրթության որակի ապահովման լավագույն փորձին, ինքնավերլուծության իրականացման մեխանիզմներին, հավատարմագրման հիմնական հասկացություններին և այլն:
Սեմինարին բացման խոսք ասաց ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը: Նա կարևորեց հավատարմագրման գործընթացի մեկնարկը և որակեց այն որպես կրթության որակի շարունակական բարելավման անհրաժեշտ քայլ: ՈԱԱԿ տնօրեն Ռ. Թոփչյանը և NVAO-ի ներկայացուցիչ Միշել Վերան ներկայացրին ARQATA ծրագիրը (www.anqa.am/arqata), որի շրջանակում շուրջ 2 տարի համատեղ իրականացվելու է նշված երեք բուհերի (ԵՊԲՀ, ԵՊՀ, ՀՊՃՀ) հավատարմագրման գործընթացը: Այդպիսով NVAO-ն նախապատրաստելու է ՈԱԱԿ-ին միջազգային հավատարմագրման համար:
Միշել Վերան, դիմելով բուհերի ներկայացուցիչներին, նշեց. «Հավատարմագրումը բյուրոկրատական գործընթաց չէ, երկար զեկույցներ չեն, որոնք ոչ ոք չի կարդալու: Մենք ուզում ենք սկսել գործընթաց, որի միջոցով կրթության որակը կբարելավվի՝ համապատասխանելով ձեր նպատակներին»:
Սեմինարի առաջին օրը ՀՊՃՀ ներկայացուցիչ Էդուարդ Հակոբյանը ներկայացրեց փորձագիտական գնահատման արդյունքում ձևավորված որակի ներքին ապահովման փորձի օրինակը ՀՀ-ում: Այնուհետև մասնակիցները բաժանվեցին երեք խմբերի և NVAO-ի ներկայացուցիչներ Հիլչե Բըլգլըրը, Իվոն Իփինկը և Իրմա Ֆրանսեն անցկացրին սեմինարներ որակի ներքին ապահովման վերաբերյալ: Օրվա երկրորդ կեսին ՈԱԱԿ տնօրեն Ռ. Թոփչյանը և NVAO-ի ներկայացուցիչ Իրմա Ֆրանսենը ներկայացրին որակի ապահովման տերմինաբանության առաջին մասը՝ «Սկզբունքներ, չափանիշներ և չափորոշիչներ»:
Սեմնարի երկրորդ օրը մասնակիցները ծանոթացան գնահատման տարբեր մեկնաբանություններին, որակի ներքին ապահովման լավագույն փորձին, մասնագիտության կրթական ծրագրերի գնահատման մեխանիզմներին:
Սեմինարի վերջին օրը մասնակիցները վերապատրաստվեցին ինստիտուցիոնալ կարողությունների ինքնավերլուծության իրականացման թեմայով, ինչպես նաև շարունակեցին ծանոթանալ որակի ապահովման հիմնական տերմինաբանությանը: 

Նորություններ

29.06.2026 «Կրթության բարելավման լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագրի շրջանակներում շրջանակում բուհերում ստեղծվել են թվով 5 նորարական գերազանցության կենտրոններ և լաբորատորիաներ Հայաստանի Հանրապետությունը Համաշխարհային բանկի աջակցությամբ և վերջինիս հետ կնքված համաձայնագրերով իրականացնում է Կրթության բարելավման լրացուցիչ ֆինանսավորման վարկային ծրագիրը, որի երկրորդ բաղադրիչն է Աջակցություն Նորարարությունների մրցակցային հիմնադրամի (ՆՄՀ) զարգացմանը: ՆՄՀ-ի դրամաշնորհները մրցակցային հիմունքներով ուղղվում են բուհերում նորարարական ու զարգացման ծրագրերի իրականացմանը, նրանց ընդհանուր կարողությունների հզորացմանը: Նշված դրամաշնորհների տրամադրումը միաժամանակ ուղղված է... 23.06.2026 «Կրթության բարելավման լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագրի շրջանակներում շրջանակում ստեղծվել են ԲՏՃՄ առարկաների գծով թվով 2604 լաբորատորիաներ Մայրաքաղաքի և ՀՀ մարզերի դպրոցները այսօր բնագիտական առարկաները ուսումնասիրում են ժամանակակից ռեսուրսներով կահավորված լաբորատորիաներում: Բնագիտական առարկաների (ֆիզիկա, քիմիա, աշխարհագրություն և կենսաբանություն) գծով լաբորատորիաները ստեղծվել են Համաշխարհային բանկի համաֆինանսավորմամբ, ‹‹Կրթական ծրագրերի կենտրոն›› ԾԻԳ-ի կողմից իրականացվող ‹‹Կրթության բարելավման լրացուցիչ ֆինանսավորում›› վարկային ծրագրի «Հանրակրթական դպրոցների... 15.06.2026 «Կրթության բարելավման լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագրի շրջանակներում ստեղծվել են թվով 85 նախակրթարաններ «Կրթության բարելավման լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագրի շրջանակներում իրականացվող աշխատանքների համատեքստում ստեղծվել են թվով 85 նախակրթարաններ ՀՀ մարզերում և մայրաքաղաքում: Միկրոծրագրերի իրականացման աշխատանքները համակարգվել են ‹‹Դպրոցի երեխաների պատրաստվածության բարձրացում և կրթության հավասար մեկնարկային հնարավորությունների ապահովում›› ենթաբաղադրիչով: Ենթաբաղադրիչի շրջանակում 2022թ.-ի հուլիսից մեկնարկել է ուսումնասիրությունների իրականացումը ՀՀ...