Նորություններ

Պարզաբանումներ ՆՄՀ դրամաշնորհային ծրագրին մասնակցության վերաբերյալ հաճախ տրվող հարցերին

06.12.2015

Կից տրվող ֆայլում ներկայացված են պարզաբանումներ Նորարարությունների մրցակցային հիմնադրամի դրամաշնորհային ծրագրին մասնակցությանն առնչվող մի շարք հարցերի, որոնց ցանկը տրված է ստորև: Պատասխանները տրված են ըստ ստորև ներկայացված հարցերի հերթականության:
1. Ի՞նչ է Նորարարությունների մրցակցային հիմնադրամը և ինչպե՞ս է գործում:
2. Ի՞նչին պետք է ուղղված լինի բուհի ներկայացրած դրամաշնորհային ծրագիրն, որ ստանա ՆՄՀ դրամաշնորհ
3. Որո՞նք են դրամաշնորհային ծրագրերի տեսակները:
4. Ո՞վ կարող է հանդես գալ իբրև հայտատու
5. Ովքե՞ր կարող են ընդգրկվել կոնսորցիում ծրագրերում:
6. Արդյոք բուհի մասնաճյուղը կարող է ինքնուրույն դիմել ՆՄՀ դրամաշնորհային ծրագրին:
7. Ի՞նչ պայմանների պետք է բավարարեն հայտատուները` ՆՄՀ դրամաշնորհային ծրագրին հայտ ներկայացնելու իրավասության համար
8. Արդյոք իրավասու է ՆՄՀ դրամաշնորհային ծրագրին դիմել այն բուհը, որն ինստիտուցիոնալ հավատարմագրում է ստացել ոչ թե <<Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային հիմնադրամի>>, այլ արտերկրում գործող համանման կառույցի կողմից
9. Առավելագույնը քանի՞ ծրագրում կարող է ընդգրկված լինել բուհը:
10. Որո՞նք են հայտին առաջադրվող ընդհանուր չափանիշները
11. Ի՞նչ փաստաթղթեր պետք է պարունակի ամբողջական լրացված հայտը
12. Կարող են արդյոք բուհի կողմից ներկայացված հայտի փաստաթղթերը ստորագրվել այլ անձի կողմից, քան բուհի ռեկտորը/ղեկավարն է:
13. Ինչ ժամկետներում պետք է ներկայացվի հայտը
14. Որո՞նք են դրամաշնորհային ծրագրերի շրջանակներում իրավասու և ոչ իրավասու ծախսերը:
15. Դրամաշնորհային ծրագրի իրականացնողների կողմից համաֆինանսավորման նվազագույն մասնաբաժնից (10 %) ավելի համաֆինանսավորման դեպքում այդ լրացուցիչ համաֆինանսավորման միջոցների նկատմամբ գործու՞մ են արդյոք իրավասության չափանիշները:
16. Որքան՞ է կազմում դրամաշնորհային ծրագրերի բյուջեն:
17. Որքա՞ն է կազմում պարտադիր համաֆինանսավորումը և ինչպե՞ս է այն իրականացվում:
18. Արդյոք պարտադիր է կոնսորցիումի մասնակցի կողմից համաֆինանսավորման իրականացումը
19. Ինչպե՞ս պետք է կազմվի համագործակցության հռչակագիրն ու փոխըմբռնման հուշագիրը կոնսորցիումի մասնակիցների հետ
20. Ինչպե՞ս է կատարվում դրամաշնորհային ծրագրի ֆինանսավորումը:
21. Պարտադի՞ր է արդյոք, որ ծրագրի ղեկավարը լինի բուհի ռեկտորը/ղեկավարը
22. Ի՞նչ հաստիքներ են նախատեսվում դրամաշնորհային ծրագրերի շրջանակներում և որքա՞ն է աշխատակազմի աշխատավարձը:
23. Որքա՞ն է դրամաշնորհային ծրագրերի տևողությունը:
24. Քանի՞ փուլով պետք է իրականացնել դրամաշնորհային ծրագիրը (փուլերի նվազագույն քանակը և տևողությունը):
25. Ի՞նչ հաշվետվություններ և կից փաստաթղթեր պետք է ներկայացնեն դրամաշնորհային ծրագիր իրականացնող բուհերը ծրագրի իրականացման ընթացքում և ավարտին
26. Ինչպիսի՞ն պետք է լինի դրամաշնորհային ծրագրի մոնիթորինգի և գնահատման շրջանակը և ու՞մ կողմից պետք է իրականացվի:
27. Ինչպե՞ս է իրականացվում դրամաշնորհային ծրագրի փաստաթղթաշրջանառությունը
28. Ի՞նչ ընթացակարգերով են իրականացվելու գնումների գործընթացները դրամաշնորհի շրջանակներում:
29. Ինչպես է իրականացվելու դրամաշնորհային ծրագրերի աուդիտը
30. Շահերի բախման բացառումը  

Նորություններ

22.09.2026 Նոր կրթօջախ Շատջրեքում․ բացվել է համայնքի նորակառույց դպրոցը Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է եղել Գեղարքունիքի մարզի Շատջրեք բնակավայրի նորակառույց միջնակարգ դպրոցի բացման արարողությանը: Վարչապետին ուղեկցել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։ Ծրագրի իրականացման համար Կառավարությունը հատկացրել է ավելի քան 820 մլն դրամ։ Արդյունքում՝ կառուցվել է 144 տեղ հզորությամբ տիպային (մոդուլային) դպրոցի նոր շենք: Քանդվել է դպրոցի հին շենքը, բարեկարգվել բակը, տեղադրվել է 67 կվտ հզորությամբ ֆոտովոլտային կայան: Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել ելույթով և... 17.09.2026 Հանդիպում Համաշխարհային բանկի ներկայացուցիչների հետ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալներ Աննա Բաբաջանյանն ու Քրիստինա Թաթարյանն այսօր հանդիպել են Համաշխարհային բանկի կրթական ծրագրերի պատասխանատու Ինգա Աֆանասևայի հետ: Նախարարի տեղակալները ողջունել են հյուրերին՝ կարևորելով Համաշխարհային բանկի գործընկերային աջակցությունը ՀՀ կրթության ոլորտի բարեփոխումներում։ Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀՀ կառավարության նոր ծրագրի առաջնահերթություններն ու տեսլականը՝ կրթության ոլորտում շարունակվող բարեփոխումների համատեքստում,... 04.09.2026 Շրջայց Կարեն Դեմիրճյանի անվան թիվ 139 ավագ նորակառույց դպրոցում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շրջայց է կատարել Երևանի Նոր Նորք վարչական շրջանի Կարեն Դեմիրճյանի անվան թիվ 139 ավագ նորակառույց դպրոցում ծանոթացել կատարված աշխատանքներին և ստեղծված պայմաններին: Դպրոցը կառուցվել է Կառավարության <<Մինչև 2026 թվականը կառուցվող, հիմնանորոգվող կամ վերակառուցվող 300 դպրոցներ>> ծրագրի շրջանակում։ Վարչապետին ուղեկցել են փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը, Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը,...