Հայտարարություններ

Հայտարարություն

08.07.2025

 2025թ.-ի հուլիսի 19-ին՝ ժամը 12:00-ին, ՀՀ քաղաք Վանաձոր, Շինարարների 12 հասցեում,տեղի կունենա «Կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագրի շրջանակում վերակառուցվող  Ս․Նալղռանյանի անվան  թիվ 13 ավագ դպրոցի նախագծի  և ԲՍԿՊ֊իփոփոխության  հետ կապված  հանրային լսում:

Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍՆ «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ի պաշտոնական կայքում (info@cfep.am):Հեռ.՝ +374 (10) 57 56 90:

Նորություններ

28.10.2026 Տավուշի մարզում շարունակվում են ԲՏՃՄ առարկաների ուսուցիչների մասնագիտական վերապատրաստումները Ժամանակակից լաբորատոր սարքավորումների արդյունավետ կիրառումը, գործնական ուսուցման զարգացումը և հետազոտահեն մեթոդների ներդրումը դպրոցական կրթության արդիականացման կարևոր նախապայմաններից են։ Այս ուղղությամբ իրականացվող աշխատանքների շրջանակում Տավուշի մարզում կազմակերպվել են ԲՏՃՄ առարկաների ուսուցիչների մասնագիտական վերապատրաստումներ՝ նպատակ ունենալով զարգացնել մանկավարժների մասնագիտական կարողությունները և աջակցել ժամանակակից կրթական գործիքների արդյունավետ կիրառմանը դասավանդման գործընթացում:... 26.10.2026 Երևանում շարունակվում են ԲՏՃՄ առարկաների ուսուցիչների վերապատրաստումները Ժամանակակից լաբորատորիաներ, գործնական ուսուցում և նոր մեթոդական մոտեցումներ․ Երևանում շարունակվում են ԲՏՃՄ առարկաների ուսուցիչների վերապատրաստումները՝ նպատակ ունենալով ապահովել դպրոցներում ներդրվող լաբորատոր սարքավորումների արդյունավետ կիրառումը և նպաստել ուսուցման որակի բարձրացմանը։ ՀՀ հանրակրթական ուսումնական հաստատություններում շարունակվում է ԲՏՃՄ և ՏՀՏ ուղղություններով ժամանակակից ինժեներական լաբորատորիաների ներդրման գործընթացը։ Դպրոցներում ստեղծվող նոր հնարավորությունները լիարժեք... 23.10.2026 Երևանում շարունակվում են ԲՏՃՄ առարկաների ուսուցիչների մասնագիտական վերապատրաստումները Գործնական հմտությունների զարգացում, հետազոտահեն ուսուցում և ժամանակակից կրթական մեթոդներ․ Երևանում շարունակվում է ԲՏՃՄ առարկաների դասավանդման արդիականացմանն ուղղված վերապատրաստումների հերթական փուլը: Հոկտեմբերի 19-ին Երևանում մեկնարկել է բնագիտական, տեխնոլոգիական, ճարտարագիտական և մաթեմատիկական (ԲՏՃՄ) առարկաներ դասավանդող ուսուցիչների վերապատրաստումների հերթական փուլը։ Դասընթացներն անցկացվում են Երևանի թիվ 122 հիմնական և Երևանի Արտաշես Շահինյանի անվան ֆիզիկամաթեմատիկական մասնագիտացված...