Հայտարարություններ
Պարզաբանում թիվ 1, ստացված 2023թ-ի հունիսի 30-ին
07.07.2023
Պարզաբանման հարցում
Որակավորման չափանիշներում գրված է, որ պետք է ունենալ 2 նմանատիպ պայմանագիր՝ յուրաքանչյուրը՝ առնվազն հայտի գնի 50 տոկոսի չափով:
Իսկ կարող ենք ներկայացնել մեկ պայմանագիր հայտի 100 տոկոսի չափով:
Պատասխան
Համաձայն մրցութային փաստաթղթի պահանջների, մասնակիցը պետք է ունենա առնվազն 2 նմանատիպ պայմանագիր՝ յուրաքանչյուրը՝ առնվազն հայտի գնի 50 տոկոսի չափով: Մեկ պայմանագրի ներկայացմամբ վերոնշյալ պահանջը չի կարող գնահատվել բավարար։
Նորություններ
22.07.2026
Մայրաքաղաքի դպրոցներում այսօր բնագիտական առարկաները աշակերտները ուսումնասիրում են ժամանակակից ռեսուրսներով կահավորված լաբորատորիաներում
Մայրաքաղաքի դպրոցներում այսօր բնագիտական առարկաները աշակերտները ուսումնասիրում են ժամանակակից ռեսուրսներով կահավորված լաբորատորիաներում: Բնագիտական առարկաների (ֆիզիկա, քիմիա, աշխարհագրություն և կենսաբանություն) գծով լաբորատորիաները ստեղծվել են Ըստ պետական բյուջեի մասին օրենքի հավելվածի՝ «Կրթության որակի ապահովում» ծրագրի «ՀՀ պետական դպրոցների ԲՏՃՄ լաբորատորիաներով ապահովում» միջոցառումների շրջանակներում: ԲՏՃՄ լաբորատորիաները դպրոցներում ստեղծված արդիական ուսումնական...
15.07.2026
ՀՀ Արարատի մարզում ընթանում է ուսումնական գործընթացում լաբորատոր սարքավորումների կիրառման արդյունավետությունը բարձացնելու նպատակով ուսուցիչների վերապատրաստումը
ՀՀ հանրակրթական ուսումնական հաստատությունները շարունակում են համալրվել ԲՏՃՄ և ՏՀՏ ինժեներական ժամանակակից լաբորատորիաներով.ինչպես նաև ընթանում է ուսումնական գործընթացում լաբորատոր սարքավորումների կիրառման արդյունավետությունը բարձացնելու նպատակով ուսուցիչների վերապատրաստումը:Նշենք, որ հունիս հուլիս ամիսներին վերապատրաստումներ են իրականացվել ՀՀ Արարատի մարզի Արտաշատի թիվ 2 ավագ դպրոցում, Բաղրամյանի միջնակարգ դպրոցում, Մասիսի ավագ դպրոցում և Ավշարի միջնակարգ դպրոցում: Նշենք , որ ծրագրի...
10.07.2026
«Կրթության որակի ապահովում» ծրագրի շրջանակում վերապատրաստվում են «Քիմիա», «Ֆիզիկա», «Կենսաբանություն», «Աշխարհագրություն» և «Տեղեկատվական տեխնոլոգիաներ» առարկաների ուսուցիչներ
Կրթության որակի բարձրացման կարևորագույն միջոցներից մեկը ուսուցիչների մասնագիտական զարգացումն է, որը խթանում է ուսուցման գործընթացի արդյունավետությունը։ Ըստ պետական բյուջեի մասին օրենքի հավելվածի՝ ըստ ծրագրերի և միջոցառումների «Կրթության որակի ապահովում» ծրագիրը ներառում է ուսուցիչների վերապատրաստմանն ուղղված մի շարք միջոցառումներ, որոնք նպատակ ունեն ապահովել հանրակրթական հաստատություններում աշխատող մանկավարժների մասնագիտական աճը։ Վերապատրաստման ծրագրերից մեկը ուղղված է «ՀՀ...