Հայտարարություններ

«Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ ՊՀ-ը «Կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագրի շրջանակներում հայտարարում է անհատ խորհրդատուի ընտրության մրցույթ՝ Ճարտարագիտության (Մեխատրոնիկա և ռոբոտատեխնիկա, ավտոմատացում ) ոլորտում Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ՆՄՀ դրամաշնորհային ծրագրի իրականացմանը աջակցություն տրամադրելու նպատակով

04.07.2023

ՎԱՐԿ No. 9389-ԱՄ
Առաջադրանքի անվանումը: Ճարտարագիտության (Մեխատրոնիկա և ռոբոտատեխնիկա, ավտոմատացում) ոլորտի անհատ խորհրդատու, ով «Կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում» ծրագրի «Աջակցություն նորարարությունների մրցակցային հիմնադրամի զարգացմանը» բաղադրիչի շրջանակներում աջակցություն է տրամադրելու Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ՆՄՀ դրամաշնորհային ծրագրի իրականացմանը

Հրավեր No. AF EIP IC-2.2.4

Հայաստանի Հանրապետությունը դիմել է Համաշխարհային Բանկին 22,600,000 եվրոյի չափով ֆինանսավորում ստանալու նպատակով՝ «Կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագրի ծախսերը հոգալու համար և նախատեսում է օգտագործել այդ միջոցների մի մասը խորհրդատվական ծառայությունների ձեռքբերման համար։

Խորհրդատվական ծառայությունները («Ծառայություններ») ներառում են՝ Ճարտարագիտության (Մեխատրոնիկա և ռոբոտատեխնիկա, ավտոմատացում) ոլորտում Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ՆՄՀ դրամաշնորհային ծրագրի իրականացմանը աջակցության տրամադրումը։
Սույն առաջադրանքի մանրամասն նկարագիրը կցված է հետաքրքրության հայտերի ներկայացման սույն հրավերին (Հավելված 1)։

«Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ը հրավիրում է բոլոր իրավասու անհատ խորհրդատուներին («Խորհրդատուներ») ներկայացնելու իրենց հետաքրքրվածությունը վերոնշյալ ծառայությունների մատուցման համար։ Հետաքրքրված Խորհրդատուները պետք է ներկայացնեն տեղեկատվություն այն մասին, որ իրենք ունեն պահանջվող որակավորումներ և համապատասխան փորձառություն ծառայությունները մատուցելու համար։ Կարճ ցուցակի չափանիշներն են.
• Խորհրդատուի ընդհանուր որակավորումը (Բարձրագույն կրթություն Ճարտարագիտության՝ մեխատրոնիկայի և ռոբոտաշինության, ավտոմատացման, կամ այլ հարակից ոլորտներում, անգլերենի իմացություն):
• Խորհրդատուի ընդհանուր փորձառությունը (Նվազագույնը հինգ տարվա մասնագիտական աշխատանքային փորձ, ՀՀ բարձրագույն կրթության համակարգում աշխատանքային փորձը կդիտվի որպես առավելություն)։
• Խորհրդատուի հատուկ փորձառությունը (Պրակտիկ հմտություններ համապատասխան ոլորտում՝ լաբորատոր սարքավորումների՝ ռոբոտների տեխնիկական հատկորոշիչների մշակման, լաբորատոր սարքավորումների՝ ռոբոտների հետ աշխատանքի փորձառության և այլն, Միջազգային կազմակերպությունների հետ համագործակցության փորձը կդիտվի որպես առավելություն, ՀԲ գնումների ընթացակարգերի իմացությունը կդիտվի որպես առավելություն):

Դիմող թեկնածուները դիմումին կից պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը.
- Ինքնակենսագրություն/CV/, որը պետք է պարունակի դիմողի վերաբերյալ հետևյալ տեղեկատվությունը՝ անուն, ազգանուն, ծննդյան թիվ, կրթություն, մասնագիտացում, աշխատանքային փորձ։
- Կրթությունը և որակավորումը հիմնավորող փաստաթղթեր։

Հետաքրքրված Խորհդատուների ուշադրությունը հրավիրվում է Համաշխարհային Բանկի՝ Գնումների Կանոնակարգեր Ներդրումային ծրագրերի ֆինանսավորման (IPF) վարկառուների համար թվագրված հունիս 2016, վերանայված նոյեմբեր 2017, օգոստոս 2018 և նոյեմբեր 2020 (այսուհետ կարգավորումներ) փաստաթղթի 3-րդ բաժնի 3.14, 3.16 և 3.17 պարագրաֆների վրա, որոնցով սահմանվում է Համաշխարհային Բանկի շահերի բախման վերաբերյալ քաղաքականությունը։

Խորհրդատուի ընտրությունը իրականացվելու է Գնումների Կանոնակարգերի՝ Անհատ Խորհրդատուի ընտրության մեթոդով /IC/։

Լրացուցիչ տեղեկատվություն կարելի է ստանալ ստորև նշված հասցեով, աշխատանքային ժամերի ընթացքում՝ 09:00-18:00:

Հետաքրքրության հայտերը պետք է ներկայացվեն գրավոր՝ ուղարկելով հետևյալ հասցեին (առձեռն, փոստով կամ էլ. փոստով) մինչև 2023թ. հուլիսի 19-ը, տեղական ժամանակով ժամը 15:30-ը։
Դիմումի ձևը կցվում է ստորև:

«Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ
Տնօրեն՝ Գրիշա Հովհաննիսյան
Ս. Վրացյան 73, Երևան 0070, ՀՀ
Հեռ. (+374) 57-56-90 (52)
E-mail: info@cfep.am
Կայքի հասցե՝ www.cfep.am

 

Նորություններ

22.07.2026 Մայրաքաղաքի դպրոցներում այսօր բնագիտական առարկաները աշակերտները ուսումնասիրում են ժամանակակից ռեսուրսներով կահավորված լաբորատորիաներում Մայրաքաղաքի դպրոցներում այսօր բնագիտական առարկաները աշակերտները ուսումնասիրում են ժամանակակից ռեսուրսներով կահավորված լաբորատորիաներում: Բնագիտական առարկաների (ֆիզիկա, քիմիա, աշխարհագրություն և կենսաբանություն) գծով լաբորատորիաները ստեղծվել են Ըստ պետական բյուջեի մասին օրենքի հավելվածի՝ «Կրթության որակի ապահովում» ծրագրի «ՀՀ պետական դպրոցների ԲՏՃՄ լաբորատորիաներով ապահովում» միջոցառումների շրջանակներում: ԲՏՃՄ լաբորատորիաները դպրոցներում ստեղծված արդիական ուսումնական... 15.07.2026 ՀՀ Արարատի մարզում ընթանում է ուսումնական գործընթացում լաբորատոր սարքավորումների կիրառման արդյունավետությունը բարձացնելու նպատակով ուսուցիչների վերապատրաստումը ՀՀ հանրակրթական ուսումնական հաստատությունները շարունակում են համալրվել ԲՏՃՄ և ՏՀՏ ինժեներական ժամանակակից լաբորատորիաներով.ինչպես նաև ընթանում է ուսումնական գործընթացում լաբորատոր սարքավորումների կիրառման արդյունավետությունը բարձացնելու նպատակով ուսուցիչների վերապատրաստումը:Նշենք, որ հունիս հուլիս ամիսներին վերապատրաստումներ են իրականացվել ՀՀ Արարատի մարզի Արտաշատի թիվ 2 ավագ դպրոցում, Բաղրամյանի միջնակարգ դպրոցում, Մասիսի ավագ դպրոցում և Ավշարի միջնակարգ դպրոցում: Նշենք , որ ծրագրի... 10.07.2026 «Կրթության որակի ապահովում» ծրագրի շրջանակում վերապատրաստվում են «Քիմիա», «Ֆիզիկա», «Կենսաբանություն», «Աշխարհագրություն» և «Տեղեկատվական տեխնոլոգիաներ» առարկաների ուսուցիչներ Կրթության որակի բարձրացման կարևորագույն միջոցներից մեկը ուսուցիչների մասնագիտական զարգացումն է, որը խթանում է ուսուցման գործընթացի արդյունավետությունը։ Ըստ պետական բյուջեի մասին օրենքի հավելվածի՝ ըստ ծրագրերի և միջոցառումների «Կրթության որակի ապահովում» ծրագիրը ներառում է ուսուցիչների վերապատրաստմանն ուղղված մի շարք միջոցառումներ, որոնք նպատակ ունեն ապահովել հանրակրթական հաստատություններում աշխատող մանկավարժների մասնագիտական աճը։ Վերապատրաստման ծրագրերից մեկը ուղղված է «ՀՀ...