Հայտարարություններ

Գնանշման ներկայացման հրավեր - Ապրանքների Գնում

13.04.2023

 Ծրագրի անվանումը`            Կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում 

Ֆինանսավորման աղբյուրը`    ՎԱՐԿ No. 9389-ԱՄ 

Պայմանագրի անվանումը`  ՀՀ Արմավիրի մարզի դպրոցների աշխարհագրության լաբորատորիաների համար պարագաների գնում

Գնորդը՝  «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ ՊՀ

 

Փաթեթ No`  AF EIP SH-1.5.1.1-2 

Ամսաթիվը` 12   Ապրիլ  2023թ. 

Հարգելի Մատակարար, 

1.      Դուք հրավիրվում եք ներկայացնելու գնային առաջարկ ՀՀ Արմավիրի մարզի դպրոցների աշխարհագրության լաբորատորիաների համար պարագաների գնման մրցույթին: Անհրաժեշտ ապրանքների ցանկը՝ նրանց համապատասխան տեխնիկական հատկորոշիչներով ներկայացված է Հավելված 1.1-ում։ 

2.     Անհրաժեշտ է գնային առաջարկ ներկայացնել սույն հրավերում նշված բոլոր ապրանքների համար: Գնային առաջարկները կգնահատվեն բոլոր ապրանքատեսակների համար միասին, և պայմանագիրը կշնորհվի այն կազմակերպությանը, որը կառաջարկի ամենացածր գնահատված ընդհանուր  գինը՝ բոլոր ապրանքատեսակների համար։ 

3.     Մրցույթի մասնակիցները իրենց առաջարկները պետք է ներկայացնեն էլեկտրոնային եղանակով՝ էլեկտրոնային գնումների Armeps (www.armeps.am) համակարգի միջոցով մինչև 2023թ-ի ապրիլի 26-ը, ժամը 12:30-ը: Հայտը ներկայացնելիս առաջնորդվել www.armeps.am կայքի (կայքի վերևի ձախ անկյունում) տեղադրված ժամացույցով և ուշադրություն դարձնել www.armeps.am կայքում սահմանված` «Ժամանակի սահմանափակում հայտերի ստացման կամ մասնակցության հայտերի համար» մասով սահմանված վերջնաժամկետին: 

4.     Ձեր հայտը պետք է ներկայացվի հայերեն լեզվով: Գնային առաջարկի հետ միասին պետք է ներկայացվեն նշված յուրաքանչյուր ապրանքի վերաբերյալ տեխնիկական փաստաթղթեր, կատալոգներ և այլ տեղեկատվություն առաջարկված յուրաքանչյուր ապրանքի մասին: 

5.     Ձեր առաջարկ/ներ/ը պետք է ներկայացվի համաձայն հետևյալ հրահանգների և կցվող Պայմանագրի: Կցված «Մատակարարման պայմանները» հանդիսանում են պայմանագրի անբաժանելի մաս:

(i) Գներ: Գները պետք է առաջարկվեն ՀՀ դրամով պայմանագրի ընդհանուր արժեքի համար` վերջնական նշանավայր (համաձայն Հավելված 1.2-ի) մատակարարման և տեղադրման պայմանով, որը կներառի բոլոր հարկերը, ավելացված արժեքի հարկը, մաքսային ծախսերը, տեղափոխման և ապահովագրության ծախսերը, բեռնելու և բեռնաթափելու ծախսերը: 

(ii) Առաջարկների գնահատում: Տեխնիկական հատկորոշիչներին էականորեն համապատասխանող առաջարկները կգնահատվեն վերջնական նշանավայրում ընդհանուր գնի համեմատության միջոցով՝ համաձայն վերը նշված կետ 2-ի: 

Առաջարկների գնահատման ժամանակ Գնորդը որոշում է յուրաքանչյուր առաջարկի գնահատված գինը` կատարելով ցանկացած թվաբանական սխալների ուղղում՝ հետևյալ կարգով. 

                (ա) եթե անհամապատասխանություն կա թվերով և բառերով արտահայտված արժեքների միջև, ապա որոշիչ կլինի բառերով արտահայտվածը;

          (բ) միավոր գնի և դրա ու քանակի արտադրյալի արդյունքում ստացված ընդհանուր գումարի միջև անհամապատասխանության դեպքում որոշիչ կլինի առաջարկված միավոր գինը;

          (գ) եթե Մատակարարը հրաժարվում է ընդունել ուղղումը, ապա նրա առաջարկը մերժվում է: 

(iii) Գնման պատվերի/պայմանագրի շնորհում: Պայմանագիրը կշնորհվի այն մասնակցին, որի գնահատված գինը կլինի նվազագույնը, և որը կհամապատասխանի Գնորդի կողմից սահմանված տեխնիկական և ֆինանսական կարողություններին: Հաղթող մասնակիցը Պայմանագիր կստորագրի համաձայն կցված պայմանագրի ձևի և մատակարարման պայմանների։ 

(iv) Առաջարկի վավերականությունը: Ձեր առաջարկ/ներ/ը ուժի մեջ պետք է լինի քառասունհինգ /45/ օրվա ընթացքում՝ սկսած առաջարկ/ներ/ի ներկայացման վերջնաժամկետից, ինչպես նշված է Առաջարկների ներկայացման հրավերի կետ 3-ում:  

6.     Լրացուցիչ տեղեկություններ կարելի է ստանալ` 

«Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ ՊՀ

0070, Երևան, Վրացյան 73

Հեռախոս՝ (+374 10) 57-56-90—29

Ֆաքս՝ (+374 10) 55-97-50

Էլ. փոստ՝ info@cfep.am 

7.     Ստուգումներ և աուդիտ

 7.1 Մատակարարը պարտավոր է իրականացնել Գնորդի բոլոր հրահանգները, որոնք      համապատասխանում են նշանավայրում կիրառվող օրենքներին:

7.2 Բանկը իրավունք ունի պահանջել Մատակարարից, նրա ենթակապալառուներից և խորհրդատուներից թույլ տալ Բանկին ստուգել իրենց հաշիվներն ու հաշվապահությունը, ինչպես նաև այլ փաստաթղթեր կապված մրցութային գործընթացի և պայմանագրի իրականացման հետ և աուդիտ անցկացնել Բանկի կողմից նշանակված աուդիտորական կազմակերպության կողմից: Մատակարարի և նրա ենթակապալառուների ու խորհրդատուների ուշադրությունը պետք է հրավիրել Պայմանագրի ձևի 5-րդ կետին` «Խարդախություն և կորուպցիա», որը, մասնավորապես, ապահովում է, որ բոլոր այն գործողությունները, որոնք  նպատակ ունեն նյութապես խոչընդոտել Համաշխարհային Բանկի  ստուգման  և աուդիտի իրավունքներին, համարվում են արգելված և կարող են հանդիսանալ պայմանագրի դադարեցման պատճառ (ինչպես նաև Համաշխարհային բանկի պատժամիջոցների կիրառման ընթացակարգերի համաձայն ոչ իրավասու սահմանելու պատճառ):

 Հավելվածներ 1.1,1.2,2,2.1,2.2,3, մատակարարման պայմաններ

 

Նորություններ

22.09.2026 Նոր կրթօջախ Շատջրեքում․ բացվել է համայնքի նորակառույց դպրոցը Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է եղել Գեղարքունիքի մարզի Շատջրեք բնակավայրի նորակառույց միջնակարգ դպրոցի բացման արարողությանը: Վարչապետին ուղեկցել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։ Ծրագրի իրականացման համար Կառավարությունը հատկացրել է ավելի քան 820 մլն դրամ։ Արդյունքում՝ կառուցվել է 144 տեղ հզորությամբ տիպային (մոդուլային) դպրոցի նոր շենք: Քանդվել է դպրոցի հին շենքը, բարեկարգվել բակը, տեղադրվել է 67 կվտ հզորությամբ ֆոտովոլտային կայան: Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել ելույթով և... 17.09.2026 Հանդիպում Համաշխարհային բանկի ներկայացուցիչների հետ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալներ Աննա Բաբաջանյանն ու Քրիստինա Թաթարյանն այսօր հանդիպել են Համաշխարհային բանկի կրթական ծրագրերի պատասխանատու Ինգա Աֆանասևայի հետ: Նախարարի տեղակալները ողջունել են հյուրերին՝ կարևորելով Համաշխարհային բանկի գործընկերային աջակցությունը ՀՀ կրթության ոլորտի բարեփոխումներում։ Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀՀ կառավարության նոր ծրագրի առաջնահերթություններն ու տեսլականը՝ կրթության ոլորտում շարունակվող բարեփոխումների համատեքստում,... 04.09.2026 Շրջայց Կարեն Դեմիրճյանի անվան թիվ 139 ավագ նորակառույց դպրոցում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շրջայց է կատարել Երևանի Նոր Նորք վարչական շրջանի Կարեն Դեմիրճյանի անվան թիվ 139 ավագ նորակառույց դպրոցում ծանոթացել կատարված աշխատանքներին և ստեղծված պայմաններին: Դպրոցը կառուցվել է Կառավարության <<Մինչև 2026 թվականը կառուցվող, հիմնանորոգվող կամ վերակառուցվող 300 դպրոցներ>> ծրագրի շրջանակում։ Վարչապետին ուղեկցել են փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը, Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը,...