Հայտարարություններ

Հայտարարություն «Կրթության բարելավում» վարկային ծրագրի շրջանակներում «Հայաստանի բարձրագույն կրթության նորարարությունների մրցակցային հիմնադրամի» միջոցներից իրականացվող «Լեզվական և կրթական տեխնոլոգիաների «ՀայԼինգվոՏեք» (HayLingvoTech) գերազանցության կենտրոնի ստեղծում» դրամաշնորհային ծրագրի շրջանակներում աջակցություն «ՀայԼինգվոՏեք» կենտրոնի ստեղծմանը, մասնավորապես՝ գիտակրթական միջոցառումների սրահի և ուսանողների տեխնոլսարանի լաբորատոր սարքավորումների, Համընթաց թարգմանության և թեստավորման լինգաֆոնային կաբինետի սարքավորումների և համակարգչային ծրագրերի տեխնիկական նկարագրերի մշակման և աջակցության նպատակով անհատ խորհրդատուի ընտրության մրցույթի

11.12.2019

Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանը (այսուհետ՝ ԵՊԼՀ) իրականացնում է «Լեզվական և կրթական տեխնոլոգիաների «ՀայԼինգվոՏեք» գերազանցության կենտրոնի ստեղծում» դրամաշնորհային ծրագիրը (այսուհետ՝ Ծրագիր)` «Կրթության բարելավում» վարկային ծրագրի շրջանակներում իրականացվող «Նորարարությունների մրցակցային հիմնադրամի» ֆինանսավորմամբ:
Ծրագրի նպատակն է զարգացնել լեզվահասարակագիտական մասնագիտությունների ոլորտում տեխնոլոգիահենք կրթությունն ու հետազոտությունը Հայաստանի Հանրապետությունում՝ պատրաստելով մասնագետներ «Հաշվողական լեզվաբանություն», «Համընթաց թարգմանություն», «Կրթության գնահատում և թեստավորում» միջոլորտային մասնագիտություններով: Ծրագիրը նաև նպատակ ունի զարգացնել թվային միջավայրում հայերենի լիարժեք օգտագործումը և ներդնել հայերենի իմացության մակարդակների գնահատման գործիքակազմ: Ծրագրի իրականացումը կխթանի կրթություն-հետազոտություն-նորարարություն կապը:
Ծրագրի նպատակների իրագործումը ապահովելու համար նախատեսվում է.
• ներդնել բակալավրի «Հաշվողական լեզվաբանություն» և մագիստրոսի «Համընթաց թարգմանություն» ՄԿԾ-երը, խթանել «Կրթության գնահատում և թեստավորում» նորաստեղծ ՄԿԾ-ի իրականացումը,
• հիմնել «ՀայԼինգվոՏեք» գիտաուսումնական կենտրոն` իր տեխնոպարկով, որի գործունեությունը կներառի հաշվողական լեզվաբանության, բնական լեզվի մշակման և թեստավորման ոլորտներում հետազոտությունների իրականացումը՝ դիտարկելով հայերենը որպես թիրախային լեզու, և «ՀայԼինգվոՏեք»-ի հետազոտական-նորարարական աշխատանքների արդյունքներն արտացոլել ներդրվող ՄԿԾ-երում՝ ստեղծելով հետադարձ կապ:
Ծրագրի շրջանակներում իրականացվելու է «ՀայԼինգվոՏեք» կենտրոնի և լեզվաբանական տեխնոպարկի ստեղծման և գործարկման նպատակով անհրաժեշտ լաբորատոր սարքավորումների և համակարգչային ծրագրերի տեխնիկական նկարագրերի մշակման, ինչպես նաև սարքավորումների և համակարգչային ծրագրերի գնման գործընթացին աջակցելու նպատակով խորհրդատուի ընտրություն:

Հատուկ առաջադրանք
Խորհրդատվական ծառայության մատուցումը նախատեսվում է իրականացնել 1 անհատ խորհդատուի ներգրավմամբ, որն իր պայմանագրի ժամանակահատվածում կիրականացնի ներքոնշյալ աշխատանքները՝ 3 փուլով:
Անհատ խորհրդատուի կողմից իրականացվելիք գործողությունների շրջանակն է.
Առաջին փուլ
- ուսումնասիրել ուսումնական հաստատությունների և կենտրոնների սույն նկարագրի նպատակում նշված նմանատիպ լաբորատորիաների, սրահների և տեխնոլսարանների ֆունկցիոնալ նշանակությունը և դրան համապատասխան դրանց՝ անհրաժեշտ լաբորատոր սարքավորումներով հագեցվածությունը,
- ուսումնասիրել արդի կրթական տեխնոլոգիաներ, մասնավորապես՝ լեզուների ուսուցման համակարգեր, մուլտիմեդիա և բազմաֆուկցիոնալ դասասենյակներ, լաբորատորիաներ և տեխնոլսարաններ ստեղծող կազմակերպությունների կողմից առաջարկվող ամբողջական հավաքածուների տարբերակները և դրանց մեջ ներառված սարքավորումները, գույքն ու ծրագրային լուծումները,
- Ծրագրի նպատակներից և խնդիրներից ելնելով՝ առաջարկել ԵՊԼՀ-ի գիտակրթական միջոցառումների սրահի և ուսանողների տեխնոլսարանի, Համընթաց թարգմանության և թեստավորման լինգաֆոնային կաբինետի համար լավագույն լուծումները,
- քննարկել Ծրագրի ղեկավարի, գնումների մասնագետի և ԵՊԼՀ-ի համապատասխան ստորաբաժանումների հետ ԵՊԼՀ-ի գիտակրթական միջոցառումների սրահի և ուսանողների տեխնոլսարանի, Համընթաց թարգմանության և թեստավորման լինգաֆոնային կաբինետի համար առաջարկվող լուծումները,
- հիմք ընդունելով քննարկումների արդյունքները՝ մշակել գիտակրթական միջոցառումների սրահի և ուսանողների տեխնոլսարանի լաբորատոր սարքավորումների տեխնիկական նկարագրերը,
- մշակել համընթաց թարգմանության և թեստավորման լինգաֆոնային կաբինետի՝ որպես ամբողջական հավաքածուի, մեջ ներառված սարքավորումների, գույքի և ծրագրային փաթեթի տեխնիկական նկարագրերը,
- ստացված առաջարկությունների հիման վրա վերանայել տեխնիկական նկարագրերը:
- ըստ ԵՊԼՀ-ի գիտակրթական միջոցառումների սրահի և ուսանողների տեխնոլսարանի, Համընթաց թարգմանության և թեստավորման լինգաֆոնային կաբինետի առանձնահատկությունների՝ առաջարկել արդյունավետ գնման եղանակը/մեթոդը՝ ներկայացնելով համապատասխան հիմնավորումներ,
- աջակցել Ծրագրի գնումների մասնագետին՝ վերոնշյալ սարքավորումների մատակարարների շուկան ուսումնասիրելու և պոտենցիալ մատակարարների ցանկը հստակեցնելու հարցում:
Երկրորդ փուլ
• ուսումնասիրել ուսումնական հաստատությունների և կենտրոնների լեզվական տեխնոլոգիաների և ռեսուրսների հետազոտական լաբորատորիայի համար անհրաժեշտ համակարգչային ծրագրերը,
• Ծրագրի նպատակներից և խնդիրներից ելնելով՝ առաջարկել ԵՊԼՀ-ի լեզվական տեխնոլոգիաների և ռեսուրսների հետազոտական լաբորատորիայի համակարգչային ծրագրերի համար լավագույն լուծումները,
• քննարկել Ծրագրի ղեկավարի, գնումների մասնագետի և ԵՊԼՀ-ի համապատասխան ստորաբաժանումների հետ ԵՊԼՀ-ի լեզվական տեխնոլոգիաների և ռեսուրսների հետազոտական լաբորատորիայի համակարգչային ծրագրերի առաջարկվող լուծումները,
• հիմք ընդունելով քննարկումների արդյունքները՝ մշակել համակարգչային ծրագրերի («Rasch» WINSTEPS software, MFRM software for Rasch Analysis, Acer ConQuest 4 Instructor Licence) տեխնիկական նկարագրերը,
• ըստ ԵՊԼՀ-ի լեզվական տեխնոլոգիաների և ռեսուրսների հետազոտական լաբորատորիայի համակարգչային ծրագրերի («Rasch» WINSTEPS software, MFRM software for Rasch Analysis, Acer ConQuest 4 Instructor Licence) առանձնահատկությունների՝ առաջարկել արդյունավետ գնման եղանակը/մեթոդը՝ ներկայացնելով համապատասխան հիմնավորումներ,
• աջակցել Ծրագրի գնումների մասնագետին՝ վերոնշյալ համակարգչային ծրագրերի մատակարարների շուկան ուսումնասիրելու և պոտենցիալ մատակարարների ցանկը հստակեցնելու հարցում, ստացված առաջարկությունների հիման վրա վերանայել տեխնիկական նկարագրերը,
• աջակցել Ծրագրի գնումների մասնագետին ԵՊԼՀ-ի գիտակրթական միջոցառումների սրահի և ուսանողների տեխնոլսարանի, Համընթաց թարգմանության և թեստավորման լինգաֆոնային կաբինետի առաջին փուլում մշակված տեխնիկական առաջադրանքին համապատասխան ներկայացված հայտերը ուսումնասիրելու գործընթացում,
• ստուգել մատակարարված գիտակրթական միջոցառումների սրահի և ուսանողների տեխնոլսարանի, Համընթաց թարգմանության և թեստավորման լինգաֆոնային կաբինետի սարքավորումների համապատասխանությունը սահմանված տեխնիկական հատկորոշիչներին և տալ եզրակացություն:
Երրորդ փուլ
• աջակցել Ծրագրի գնումների մասնագետին ԵՊԼՀ-ի լեզվական տեխնոլոգիաների և ռեսուրսների հետազոտական լաբորատորիայի համակարգչային ծրագրերի («Rasch» WINSTEPS software, MFRM software for Rasch Analysis, Acer ConQuest 4 Instructor Licence) երկրորդ փուլում մշակված տեխնիկական առաջադրանքին համապատասխան ներկայացված հայտերը ուսումնասիրելու գործընթացում,
• ստուգել մատակարարված ԵՊԼՀ-ի լեզվական տեխնոլոգիաների և ռեսուրսների հետազոտական լաբորատորիայի համակարգչային ծրագրերի համապատասխանությունը սահմանված տեխնիկական հատկորոշիչներին և տալ եզրակացություն:

Աշխատանքների կատարման ժամանակացույց (Կարող է ճշգրտվել պայմանագրի ստորագրման ժամանակ, կախված պայմանագրի ամսաթվից)
Խորհրդատուն աշխատանքները կիրականացնի 3 փուլով՝ առաջին փուլ՝ 1 ամիս, երկրորդ փուլ՝ 2 ամիս, և երրորդ փուլ՝ 1 ամիս տևողությամբ: Խորհրդատուն Ծրագրի առաջին փուլով նախատեսված աշխատանքները կիրականացնի 2020թ. հունվար-փետրվար ամիսների ընթացքում, երկրորդը՝ 2020թ.-ի հուլիս-օգոստոս ամիսներին (հավելյալ կճշգրտվեն ԿԾԿ ԾԻԳ-ի կողմից հաստատվելուց հետո), իսկ երրորդը՝ 2020թ. դեկտեմբեր ամսին:
Որակավորման նվազագույն պահանջներն են.
Նշված ծառայության իրականացման համար անհատ խորհրդատուին ներկայացվող որակավորման նվազագույն պահանջներն ու գնահատման չափանիշներն են.
- բարձրագույն կրթություն համապատասխան ոլորտում՝ ՏՀՏ-ի, մաթեմատիկայի, ճարտարագիտության կամ այլ հարակից ոլորտներում,
- առնվազն 2 տարվա աշխատանքային փորձ լաբորատոր սարքավորումների տեխնիկական սպասարկման, կամ նմանատիպ ոլորտում,
- սարքավորումների և համակարգչային ծրագրերի տեխնիկական նկարագրերի մշակման փորձը կդիտվի իբրև առավելություն,
- օտար լեզուների (անգլերեն և ռուսերեն) իմացություն,
- համակարգչային ծրագրային փաթեթների իմացություն և տարբեր համակարգչային ծրագրերով աշխատելու գերազանց հմտություններ:
- ՀԲ գնումների ընթացակարգերի իմացությունը կդիտվի իբրև առավելություն:
Գնահատման չափանիշներ
Խորհրդատուի ընտրությունը իրականացվելու է մրցութային հանձնաժողովի կողմից ըստ հետևյալ գնահատման չափանիշների.
Չափանիշը Առավելագույն միավորը
Որակավորում՝
- բարձրագույն կրթություն համապատասխան ոլորտում՝ ՏՀՏ-ի, մաթեմատիկայի, ճարտարագիտության կամ այլ հարակից ոլորտներում,
- օտար լեզուների (անգլերեն և ռուսերեն) իմացություն: 30
Ընդհանուր փորձառություն ՝
- առնվազն 2 տարվա աշխատանքային փորձ լաբորատոր սարքավորումների տեխնիկական սպասարկման, կամ նմանատիպ ոլորտում,
- ՀԲ գնումների ընթացակարգերի իմացությունը կդիտվի իբրև առավելություն:
- - 30
Հատուկ փորձառություն՝
- համակարգչային ծրագրային փաթեթների իմացություն և տարբեր համակարգչային ծրագրերով աշխատելու գերազանց հմտություններ
- սարքավորումների տեխնիկական առաջադրանքների մշակման փորձը կդիտվի իբրև առավելություն: 40

«Խորհրդատուի ընտրությունը կիրականացվի «Ուղեցույց. ՄԶՎԲ վարկերի և ՄԶԸ փոխառությունների և դրամաշնորհների շրջանակներում Համաշխարհային Բանկի Փոխառուի կողմից խորհրդատուների ընտրություն և վարձույթ» («Խորհրդատուների ուղեցույց», 2011թ. հունվար, վերանայված 2014 հուլիս) «Անհատ խորհրդատուի ընտրություն» ընթացակարգի համաձայն»:
Դիմող թեկնածուները դիմումին կից (դիմումի ձևը կցվում է) պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը.
 ինքնակենսագրական տվյալները (CV), որը պետք է պարունակի դիմողի վերաբերյալ հետևյալ տեղեկությունները` անունը, ազգանունը, ծննդյան թիվը, կրթությունը, մասնագիտությունը, մանրամասն աշխատանքային փորձը, աշխատանքների ցանկը և այլ անհրաժեշտ տեղեկատվություն:
 Կրթությունը հիմնավորող փաստաթղթեր:

Համապատասխան փորձ ունեցող մասնագետները կարող են դիմել աշխատանքային օրերին «Երևանի Վ. Բրյուսովի անվան լեզվահասարակագիտական համալսարան» հիմնադրամ` ք. Երևան, Թումանյան 42 հասցեով, 2303 սենյակ, կամ էլ. փոստով (ysulsvacancy@gmail.com) մինչև ս.թ. դեկտեմբերի 20-ը, ժամը 15:00 ներառյալ:
Լրացուցիչ տեղեկությունների համար խնդրում ենք դիմել վերոհիշյալ հասցեով, էլեկտրոնային հասցեով, կամ հետևյալ հեռախոսահամարով. (+37411) 300 – 111/206:

 


«Երևանի Վ. Բրյուսովի անվան լեզվահասարակագիտական համալսարան» հիմնադրամ

Դիմող` (անուն աղգանուն)
հասցե`(…………… ……..)
հեռախոս` (……….)
Էլ. փոստ` (……..)

 

 

Դիմում

Սույնով ցանկություն եմ հայտնում մասնակցել «Լեզվական և կրթական տեխնոլոգիաների «ՀայԼինգվոՏեք» գերազանցության կենտրոնի ստեղծում» դրամաշնորհային ծրագրի շրջանակներում «ՀայԼինգվոՏեք» կենտրոնի ստեղծման և գործարկման մասնավորապես՝ գիտակրթական միջոցառումների սրահի և ուսանողների տեխնոլսարանի լաբորատոր սարքավորումների, Համընթաց թարգմանության և թեստավորման լինգաֆոնային կաբինետի սարքավորումների և համակարգչային ծրագրերի տեխնիկական նկարագրերի մշակման և աջակցության նպատակով անհատ խորհրդատուի ընտրության մրցույթին:

Կից ներկայացնում եմ տվյալներ իմ աշխատանքային փորձի և կրթության մասին:

Դիմող` (անուն, ազգանուն)

<<…>> ……........... 2019թ.

 

 

 

 

 


 

Նորություններ

22.09.2026 Նոր կրթօջախ Շատջրեքում․ բացվել է համայնքի նորակառույց դպրոցը Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է եղել Գեղարքունիքի մարզի Շատջրեք բնակավայրի նորակառույց միջնակարգ դպրոցի բացման արարողությանը: Վարչապետին ուղեկցել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։ Ծրագրի իրականացման համար Կառավարությունը հատկացրել է ավելի քան 820 մլն դրամ։ Արդյունքում՝ կառուցվել է 144 տեղ հզորությամբ տիպային (մոդուլային) դպրոցի նոր շենք: Քանդվել է դպրոցի հին շենքը, բարեկարգվել բակը, տեղադրվել է 67 կվտ հզորությամբ ֆոտովոլտային կայան: Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել ելույթով և... 17.09.2026 Հանդիպում Համաշխարհային բանկի ներկայացուցիչների հետ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալներ Աննա Բաբաջանյանն ու Քրիստինա Թաթարյանն այսօր հանդիպել են Համաշխարհային բանկի կրթական ծրագրերի պատասխանատու Ինգա Աֆանասևայի հետ: Նախարարի տեղակալները ողջունել են հյուրերին՝ կարևորելով Համաշխարհային բանկի գործընկերային աջակցությունը ՀՀ կրթության ոլորտի բարեփոխումներում։ Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀՀ կառավարության նոր ծրագրի առաջնահերթություններն ու տեսլականը՝ կրթության ոլորտում շարունակվող բարեփոխումների համատեքստում,... 04.09.2026 Շրջայց Կարեն Դեմիրճյանի անվան թիվ 139 ավագ նորակառույց դպրոցում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շրջայց է կատարել Երևանի Նոր Նորք վարչական շրջանի Կարեն Դեմիրճյանի անվան թիվ 139 ավագ նորակառույց դպրոցում ծանոթացել կատարված աշխատանքներին և ստեղծված պայմաններին: Դպրոցը կառուցվել է Կառավարության <<Մինչև 2026 թվականը կառուցվող, հիմնանորոգվող կամ վերակառուցվող 300 դպրոցներ>> ծրագրի շրջանակում։ Վարչապետին ուղեկցել են փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը, Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը,...