Հայտարարություններ

«Կրթության բարելավում» վարկային ծրագրի շրջանակներում «Նորարարությունների մրցակցային հիմնադրամի» ֆինանսական աջակցությամբ իրականացվող «Լեզվական և կրթական տեխնոլոգիաների «ՀայԼինգվոՏեք» գերազանցության կենտրոնի ստեղծում» ծրագրի շրջանակներում «Հաշվողական լեզվաբանություն» բակալավրական ՄԿԾ-ի վերաբերյալ միջազգային փորձի ուսումնասիրության նպատակով անհատ խորհրդատուի ընտրության մրցույթի

17.10.2019

Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանը (այսուհետ՝ ԵՊԼՀ) իրականացնում է «Լեզվական և կրթական տեխնոլոգիաների «ՀայԼինգվոՏեք» գերազանցության կենտրոնի ստեղծում» դրամաշնորհային ծրագիրը (այսուհետ՝ Ծրագիր)` «Կրթության բարելավում» վարկային ծրագրի շրջանակներում իրականացվող «Նորարարությունների մրցակցային հիմնադրամի» ֆինանսավորմամբ:
Ծրագրի նպատակն է զարգացնել լեզվահասարակագիտական մասնագիտությունների ոլորտում տեխնոլոգիահենք կրթությունն ու հետազոտությունը Հայաստանում՝ պատրաստելով մասնագետներ «Հաշվողական լեզվաբանություն», «Համընթաց թարգմանություն», «Կրթության գնահատում և թեստավորում» միջոլորտային մասնագիտություններով: Ծրագիրը նաև նպատակ ունի զարգացնել թվային միջավայրում հայերենի լիարժեք օգտագործումը և ներդնել հայերենի իմացության մակարդակների գնահատման գործիքակազմ: Ծրագրի իրականացումը կխթանի կրթություն-հետազոտություն-նորարություն կապը:
Ծրագրի նպատակների իրագործումը ապահովելու համար նախատեսվում է.
• ներդնել բակալավրի «Հաշվողական լեզվաբանություն» և մագիստրոսի «Համընթաց թարգմանություն» ՄԿԾ-երը, խթանել «Կրթության գնահատում և թեստավորում» նորաստեղծ ՄԿԾ-ի իրականացումը,
• հիմնել «ՀայԼինգվոՏեք» գիտաուսումնական կենտրոն` իր տեխնոպարկով, որի գործունեությունը կներառի հաշվողական լեզվաբանության, բնական լեզվի մշակման և թեստավորման ոլորտներում հետազոտությունների իրականացումը՝ դիտարկելով հայերենը որպես թիրախային լեզու, և «ՀայԼինգվոՏեք»-ի հետազոտական-նորարական աշխատանքների արդյունքներն արտացոլել ներդրվող ՄԿԾ-երում՝ ստեղծելով հետադարձ կապ:
Խորհրդատվական ծառայության մատուցումը նախատեսվում է իրականացնել 1 անհատ խորհդատուի ներգրավմամբ, որը իր պայմանագրի ժամանակահատվածում կիրականացնի ներքոնշյալ աշխատանքները՝ 2 փուլով:
Առաջին փուլ
- Ուսումնասիրել և վերհանել ԱՊՀ, ԱՄՆ և Արևմտյան Եվրոպայում «Հաշվողական լեզվաբանություն» բակալավրական ՄԿԾ-ներ իրականացնող համալսարանները և կազմել համապատասխան ցանկ,
- Հստակ մեթոդաբանությամբ կատարել «Հաշվողական լեզվաբանություն» բակալավրական ՄԿԾ իրականացնող համադրելի համալսարանների ընտրություն,
- Ուսումնասիրել և վերլուծել ԱՊՀ, ԱՄՆ և Արևմտյան Եվրոպայի ընտրված համալսարանների «Հաշվողական լեզվաբանություն» բակալավրական ՄԿԾ-ները,
- Կազմել համեմատական աղյուսակ ԱՊՀ, ԱՄՆ և Արևմտյան Եվրոպայի համալսարանների կողմից առաջարկվող «Հաշվողական լեզվաբանություն» բակալավրական ՄԿԾ-ների առանձնահատկությունների վերաբերյալ, ներկայացնել ուժեղ և թույլ կողմերը,
- Համեմատության և վերլուծության հիման վրա, կազմակերպել մասնագիտական քննարկում ԵՊԼՀ-ի Կրթության մանկավարժության և մեթոդիկայի ֆակուլտետի ներկայացուցիչների հետ՝ ԵՊԼՀ-ում ներդրվող կրթական ծրագրի մոդելը ուրվագծելու նպատակով,
- Համեմատության և վերլուծության, ինչպես նաև ԵՊԼՀ-ի մասնագիտական ուղղվածության առանձնահատկությունների և մասնագիտական ներուժի առկայության հիման վրա, դուրս բերել առաջարկություններ և երաշխավորություններ ԵՊԼՀ-ում «Հաշվողական լեզվաբանություն» բակալավրական ՄԿԾ-ի ներդրման վերաբերյալ,
- Փուլի ավարտին պատրաստել և ներկայացնել համապատասխան հաշվետվություն: Մշակված փաստաթղթերի նախագծերի վերաբերյալ Ծրագրի ղեկավարի կողմից նկատառումների ու առաջարկությունների առկայության դեպքում` փաստաթղթերը լրամշակել և ներկայացնել հաստատման:
Երկրորդ փուլ
- Ուսումնասիրել «Հաշվողական լեզվաբանություն» բակալավրական ՄԿԾ-ն մշակող աշխատանքային խմբի (ԱԽ) կողմից մշակված ՄԿԾ-ի կառուցվածքը, մոդուլների ցանկը և ձևակերպված ուսումնառության վերջնարդյունքները,
- Կատարել մշակված ՄԿԾ-ի բենչմարքինգ ԱՊՀ, ԱՄՆ-ի և Արևմտյան Եվրոպայի ընտրված համալսարանների համապատասխան կրթական ծրագրերի, ինչպես նաև ՀՀ Որակավորումների ազգային շրջանակի համապատասխան մակարդակի նկարագրիչների հետ,
- Ներկայացնել բենչմարքինգի արդյունքները և համապատասխան առաջարկություններ՝ մշակված «Հաշվողական լեզվաբանություն» բակալավրական ՄԿԾ-ի կառուցվածքը, մոդուլների ցանկը և ուսումնառության վերջնարդյունքների ձևակերպումները բարելավելու համար,
- Փուլի ավարտին պատրաստել և ներկայացնել համապատասխան հաշվետվություն: Մշակված փաստաթղթերի նախագծերի վերաբերյալ Ծրագրի ղեկավարի կողմից նկատառումների ու առաջարկությունների առկայության դեպքում` փաստաթղթերը լրամշակել և ներկայացնել հաստատման:

Աշխատանքների կատարման ժամանակացույց (Կարող է ճշգրտվել պայմանագրի ստորագրման ժամանակ, կախված պայմանագրի ամսաթվից)
Խորհրդատուի աշխատանքները կիրականացվեն 2 փուլով՝ հետևյալ ժամանակացույցի համաձայն.
• առաջին փուլ՝ 2019թ. դեկտեմբեր- 2020թ. հունվար (2 ամիս)
• երկրորդ փուլ՝ 2020թ. հունիս (1 ամիս)
Ակնկալվող արդյունքները
Ծառայության մատուցման արդյունքում յուրաքանչյուր փուլի ավարտին խորհրդատուն պետք է ներկայացնի համապատասխան փուլում կազմված ներքոնշյալ արդյունքները.
Փուլ I
- ԱՊՀ, ԱՄՆ և Արևմտյան Եվրոպայում «Հաշվողական լեզվաբանություն» բակալավրական ՄԿԾ-ներ իրականացնող համալսարանների ցանկ,
- ԱՊՀ, ԱՄՆ և Արևմտյան Եվրոպայում «Հաշվողական լեզվաբանություն» բակալավրական ՄԿԾ-ներ իրականացնող համադրելի համալսարանների ընտրության մեթոդաբանություն,
- ԱՊՀ, ԱՄՆ և Արևմտյան Եվրոպայի ընտրված համալսարանների «Հաշվողական լեզվաբանություն» բակալավրական ՄԿԾ-ների վերլուծություն,
- Համեմատական աղյուսակ ԱՊՀ, ԱՄՆ և Արևմտյան Եվրոպայի համալսարանների կողմից առաջարկվող «Հաշվողական լեզվաբանություն» բակալավրական ՄԿԾ-ների, դրանց առանձնահատկությունների, ուժեղ և թույլ կողմերի վերաբերյալ,
- ԵՊԼՀ-ի Կրթության մանկավարժության և մեթոդիկայի ֆակուլտետի ներկայացուցիչների հետ ֆոկուս խմբերի արդյունքների հիման վրա՝ առաջարկություններ և երաշխավորություններ ԵՊԼՀ-ում «Հաշվողական լեզվաբանություն» բակալավրական ՄԿԾ-ի ներդրման վերաբերյալ,
- «Հաշվողական լեզվաբանություն» բակալավրական ՄԿԾ-ն մշակող ԱԽ-ի կողմից մշակված ՄԿԾ-ի կառուցվածքի, մոդուլների ցանկի և ձևակերպված ուսումնառության վերջնարդյունքների բարելավման վերաբերյալ առաջարկություններ:
- Հաշվետվություն մշակված փաստաթղթերի նախագծերի վերաբերյալ՝ ներառյալ Ծրագրի ղեկավարի կողմից նկատառումների ու առաջարկությունների առկայության դեպքում` փաստաթղթերի լրամշակված և ամփոփված տարբերակները:
Փուլ II
- Մասնագիտական կարծիք «Հաշվողական լեզվաբանություն» բակալավրական ՄԿԾ-ն մշակող աշխատանքային խմբի (ԱԽ) կողմից մշակված ՄԿԾ-ի կառուցվածքի, մոդուլների ցանկի և ձևակերպված ուսումնառության վերջնարդյունքների վերաբերյալ,
- Հաշվետվություն մշակված ՄԿԾ-ի ԱՊՀ, ԱՄՆ-ի և Արևմտյան Եվրոպայի ընտրված համալսարանների համապատասխան կրթական ծրագրերի, ինչպես նաև ՀՀ Որակավորումների ազգային շրջանակի համապատասխան մակարդակի նկարագրիչների հետ բենչմարքինգի վերաբերյալ,
- Բենչմարքինգի արդյունքներ և համապատասխան առաջարկություններ՝ մշակված «Հաշվողական լեզվաբանություն» բակալավրական ՄԿԾ-ի կառուցվածքը, մոդուլների ցանկը և ուսումնառության վերջնարդյունքների ձևակերպումները բարելավելու համար,
- Հաշվետվություն մշակված փաստաթղթերի նախագծերի վերաբերյալ՝ ներառյալ Ծրագրի ղեկավարի կողմից նկատառումների ու առաջարկությունների առկայության դեպքում` փաստաթղթերի լրամշակված և ամփոփված տարբերակները:
Որակավորման նվազագույն պահանջներն են.
Խորհրդատուն պետք է բավարարի որակավորման և փորձի հետևյալ նվազագույն պահանջներին.
- բարձրագույն կրթություն լեզվաբանության, բանասիրության կամ հայերեն/օտար լեզու մասնագիտությամբ մանկավարժության ոլորտում,
- առնվազն 5 տարվա աշխատանքի փորձ կրթության ոլորտում, որից առնվազն 3 տարվա դասավանդման փորձ բուհում,
- միջազգային և օտարերկրյա կազմակերպությունների կողմից ֆինանսավորվող ծրագրերում աշխատանքի փորձը ցանկալի է
- կրթական ծրագրի և (կամ) դասընթացի նկարագրի կազմման, վերապատրաստման ծրագրի, գնահատման և դասավանդման մեթոդների մշակման և կիրառման փորձ,
- հայերենի՝ գերազանց, իսկ ռուսերենի և անգլերենի՝ լավ իմացություն,
- համակարգչային ծրագրերով աշխատելու գերազանց հմտություններ:
Գնահատման չափանիշներ
Խորհրդատուի ընտրությունը իրականացվելու է մրցութային հանձնաժողովի կողմից ըստ հետևյալ գնահատման չափանիշների.
Չափանիշը Առավելագույն միավորը
Որակավորում և հմտություններ՝
- բարձրագույն կրթություն լեզվաբանության, բանասիրության կամ հայերեն/օտար լեզու մանսագիտությամբ մանկավարժության ոլորտում,
- հայերենի՝ գերազանց, իսկ ռուսերենի և անգլերենի՝ լավ իմացություն,
30
Ընդհանուր փորձառություն՝
- առնվազն 5 տարվա աշխատանքային փորձ կրթության ոլորտում, որից առնվազն 3 տարվա դասավանդման փորձ բուհում,
- համակարգչային ծրագրերով աշխատելու գերազանց հմտություններ:
30
Հատուկ փորձառություն՝
- կրթական ծրագրի և (կամ) դասընթացի նկարագրի կազմման, վերապատրաստման ծրագրի, գնահատման և դասավանդման մեթոդների մշակման և կիրառման փորձ,
- միջազգային և օտարերկրյա կազմակերպությունների կողմից ֆինանսավորվող ծրագրերում աշխատանքային փորձը ցանկալի է:
40

«Խորհրդատուի ընտրությունը կիրականացվի «Ուղեցույց. ՄԶՎԲ վարկերի և ՄԶԸ փոխառությունների և դրամաշնորհների շրջանակներում Համաշխարհային Բանկի Փոխառուի կողմից խորհրդատուների ընտրություն և վարձույթ» («Խորհրդատուների ուղեցույց», 2011թ. հունվար, վերանայված 2014 հուլիս) «Անհատ խորհրդատուի ընտրություն» ընթացակարգի համաձայն»:

Դիմող թեկնածուները դիմումին կից (դիմումի ձևը կցվում է) պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը.
 ինքնակենսագրական տվյալները (CV), որը պետք է պարունակի դիմողի վերաբերյալ հետևյալ տեղեկությունները` անունը, ազգանունը, ծննդյան թիվը, կրթությունը, մասնագիտությունը, մանրամասն աշխատանքային փորձը, աշխատանքների ցանկը և այլ անհրաժեշտ տեղեկատվություն:
 Կրթությունը հիմնավորող փաստաթղթեր:

Համապատասխան փորձ ունեցող մասնագետները կարող են դիմել աշխատանքային օրերին «Երևանի Վ. Բրյուսովի անվան լեզվահասարակագիտական համալսարան» հիմնադրամ` ք. Երևան, Թումանյան 42 հասցեով, 2303 սենյակ, կամ էլ. փոստով (ysulsvacancy@gmail.com) մինչև ս.թ. հոկտեմբերի 30-ը, ժամը 17:00 ներառյալ:
Լրացուցիչ տեղեկությունների համար խնդրում ենք դիմել վերոհիշյալ հասցեով, էլեկտրոնային հասցեով, կամ հետևյալ հեռախոսահամարով. (+37411) 300 – 111/206:


 

Նորություններ

22.09.2026 Նոր կրթօջախ Շատջրեքում․ բացվել է համայնքի նորակառույց դպրոցը Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է եղել Գեղարքունիքի մարզի Շատջրեք բնակավայրի նորակառույց միջնակարգ դպրոցի բացման արարողությանը: Վարչապետին ուղեկցել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։ Ծրագրի իրականացման համար Կառավարությունը հատկացրել է ավելի քան 820 մլն դրամ։ Արդյունքում՝ կառուցվել է 144 տեղ հզորությամբ տիպային (մոդուլային) դպրոցի նոր շենք: Քանդվել է դպրոցի հին շենքը, բարեկարգվել բակը, տեղադրվել է 67 կվտ հզորությամբ ֆոտովոլտային կայան: Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել ելույթով և... 17.09.2026 Հանդիպում Համաշխարհային բանկի ներկայացուցիչների հետ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալներ Աննա Բաբաջանյանն ու Քրիստինա Թաթարյանն այսօր հանդիպել են Համաշխարհային բանկի կրթական ծրագրերի պատասխանատու Ինգա Աֆանասևայի հետ: Նախարարի տեղակալները ողջունել են հյուրերին՝ կարևորելով Համաշխարհային բանկի գործընկերային աջակցությունը ՀՀ կրթության ոլորտի բարեփոխումներում։ Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀՀ կառավարության նոր ծրագրի առաջնահերթություններն ու տեսլականը՝ կրթության ոլորտում շարունակվող բարեփոխումների համատեքստում,... 04.09.2026 Շրջայց Կարեն Դեմիրճյանի անվան թիվ 139 ավագ նորակառույց դպրոցում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շրջայց է կատարել Երևանի Նոր Նորք վարչական շրջանի Կարեն Դեմիրճյանի անվան թիվ 139 ավագ նորակառույց դպրոցում ծանոթացել կատարված աշխատանքներին և ստեղծված պայմաններին: Դպրոցը կառուցվել է Կառավարության <<Մինչև 2026 թվականը կառուցվող, հիմնանորոգվող կամ վերակառուցվող 300 դպրոցներ>> ծրագրի շրջանակում։ Վարչապետին ուղեկցել են փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը, Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը,...