Հայտարարություններ

«Կրթության բարելավում» վարկային ծրագրի Նորարարությունների մրցակցային հիմնադրամի (ՆՄՀ) երկրորդ հիմնական շրջափուլի շրջանակներում Կենսաբանություն (Կենսաքիմիա, Գենետիկա) ուղղությամբ մասնագիտական աջակցություն ցուցաբերելու նպատակով անհատ խորհրդատուի ընտրության մրցույթի՝ 2019 թ. սեպտեմբերի 12-ին տրված հայտարարության ժամկետի երկարացում

23.09.2019

Կենսաբանություն (Կենսաքիմիա, Գենետիկա) ոլորտի անհատ խորհրդատուի ընտրության մրցույթ

Հայաստանի Հանրապետությունը, Համաշխարհային բանկի Միջազգային զարգացման ընկերակցության հետ համագործակցությամբ, իրականացնում է «Կրթության բարելավում» վարկային ծրագիրը, որի շրջանակներում ընթացքի մեջ են Նորարարությունների մրցակցային հիմնադրամի (ՆՄՀ) զարգացման աշխատանքները: ՆՄՀ-ն բարձրագույն կրթության ոլորտում նորարարությունները խթանող մեխանիզմ է, որի միջոցով մրցակցային հիմունքներով դրամաշնորհներ են տրամադրվում՝ ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատություններում նորարարական ու զարգացման ծրագրերի իրականացման և բուհերի կարողությունների հզորացման նպատակով: Ներկայումս ընթացքում են ՆՄՀ երկրորդ հիմնական շրջափուլով դրամաշնորհառու բուհերի դրամաշնորհային ծրագրերը: Բուհերի կողմից դրամաշնորհային ծրագրերի իրականացման ընթացքում անհրաժեշտ մասնագիտական խորհրդատվության տրամադրման համար (գնման ենթակա ապրանքների և ծառայությունների տեխնիկական բնութագրերի դիտարկում, տեխնիկական գնահատման համապատասխանության դիտարկում, մասնագիտական աջակցություն մշտադիտարկման ընթացքում) նախատեսվում է ներգրավել համապատասխան փորձագետների: Կենսաբանություն (Կենսաքիմիա, Գենետիկա) ոլորտի փորձագետի հիմնական պարտականությունները ներառում են հետևյալ աշխատանքները.

Փորձագետի աշխատանքների հիմնական շրջանակը հետևյալն է.
• Աջակցել ԿԾԿ ԾԻԳ-ին՝ տրամադրելով անհրաժեշտ մասնագիտական խորհրդատվություն՝ ՆՄՀ տվյալ դրամաշնորհային ծրագրերի գնումների գործընթացի իրականացման ընթացքում, ներառյալ.
- Գնման ենթակա ապրանքների տեխնիկական հատկորոշիչների և գնման մեթոդի, ինչպես նաև ներկայացված տեխնիկական առաջարկների/հայտերի ու պահանջվող տեխնիկական հատկորոշիչների համապատասխանության և գնի դիտարկում:
- Խորհրդատուների ընտրության նպատակով կազմված աշխատանքների նկարագրերի, ինչպես նաև անհրաժեշտության դեպքում ընտրության մեթոդի դիտարկում:
• Աջակցել ԿԾԿ ԾԻԳ-ին՝ տրամադրելով անհրաժեշտ փորձագիտական եզրակացություն ՆՄՀ տվյալ դրամաշնորհային ծրագրերի իրականացման ընթացքում, ներառյալ.
- ՆՄՀ տվյալ դրամաշնորհային ծրագրերի շրջանակներում փուլային հաշվետվությունների հետ ներկայացված արդյունքների դիտարկում, ըստ անհրաժեշտության:
- Նախարարության և ԿԾԿ ԾԻԳ-ի ներկայացուցիչների հետ համատեղ մշտադիտարկման այցերի իրականացում վերոնշյալ բուհեր:
- ՆՄՀ տվյալ դրամաշնորհային ծրագրերի իրականացման վերաբերյալ ընդհանուր մասնագիտական-փորձագիտական եզրակացության տրամադրում:
Ներկայումս պահանջվում է մեկ փորձագետ Կենսաբանություն (Կենսաքիմիա, Գենետիկա) ուղղությամբ:
ՆՄՀ դրամաշնորհային ծրագրերի իրականացման ընթացքում մասնագիտական աջակցություն ցուցաբերելու նպատակով անհատ խորհրդատուի որակավորման նվազագույն պահանջներն են.
Որակավորումը (առավելագույնը 30 միավոր)
- Բարձրագույն կրթություն Կենսաբանության (Կենսաքիմիա, Գենետիկա) ոլորտում
- Անգլերենի իմացություն
Ընդհանուր փորձը (առավելագույնը 30 միավոր)
- ՀՀ բարձրագույն կրթական համակարգի լավ իմացություն
- ՀԲ գնումների/ֆինանսական ընթացակարգերի իմացությունը կդիտվի որպես առավելություն
Աշխատանքային փորձի համապատասխանությունը ոլորտում (առավելագույնը 40 միավոր)
- Առնվազն հինգ տարվա աշխատանքային փորձ համապատասխան ոլորտում
- Միջազգային կազմակերպությունների հետ աշխատանքային փորձը կդիտվի որպես առավելություն
Փորձագետի աշխատանքը նախատեսվում է իրականացնել ՆՄՀ տվյալ դրամաշնորհային ծրագրերի իրականացման ընթացքում: Խորհրդատուների ընտրությունը կիրականացվի «Համաշխարհային բանկի վարկառուների կողմից խորհրդատուների ընտրության և վարձման ուղեցույց»-ի ընթացակարգերի համաձայն:
Հետաքրքրված թեկնածուները կարող են լրացուցիչ տեղեկատվություն ստանալ ստորև նշված հասցեով, երկուշաբթիից մինչև ուրբաթ (բացառությամբ տոն օրերի), հետևյալ աշխատանքային ժամերին՝ 11:00-13:00 և 14:00-17:00: Հետաքրքրված անձիք պետք է ներկայացնեն դիմում (ձևը կցվում է) և մանրամասն ինքնակենսագրություն (Curriculum Vitae), ինչպես նաև ինքնակենսագրության մեջ արտացոլված տվյալները հիմնավորող համապատասխան փաստաթղթեր:
Հետաքրքրվածության հայտը պետք է ներկայացվի ներքոնշյալ հասցեով կամ էլ-փոստով՝ մինչև 2019 թ. սեպտեմբերի 27-ը, ժամը 17:00-ը ներառյալ:
«Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ
Ս. Վրացյան 73, Երևան 0070, ՀՀ
Հեռ. (+37410) 57-56-90 (27, 50)
E-mail: info@cfep.am, cfep@arminco.com
Կայքի հասցե՝ www.cfep.am


 

Նորություններ

01.09.2026 Շնորհավո՛ ր Գիտելիքի և դպրության օր   Սիրելի՛ աշակերտներ, ուսուցիչներ, մանկավարժներ, կրթության ոլորտի ներկայացուցիչներ, ՀՀ ԿԳՄՍՆ կրթական ծրագրերի կենտրոն ԾԻԳ-ը շնորհավորում է Գիտելիքի և դպրության օրվա առթիվ՝ մաղթելով նոր ուսումնական տարվա արդյունավետ, ստեղծագործ և հաջողություններով լի մեկնարկ։ Սեպտեմբերի 1-ը կրթության կարևորությունն արժևորելու, նոր նպատակներ սահմանելու և ապագայի նկատմամբ մեր պատասխանատվությունը վերահաստատելու խորհրդանշական օրն է։ Կրթության զարգացումը մեր երկրի կայուն և երկարաժամկետ առաջընթացի... 28.08.2026 Տավուշի մարզում շարունակվում են ԲՏՃՄ առարկաներ դասավանդող ուսուցիչների վերապատրաստումները ԲՏՃՄ առարկաների դասավանդման որակի բարելավման և ուսումնական գործընթացում ժամանակակից լաբորատոր հնարավորությունների առավել արդյունավետ կիրառման նպատակով վերապատրաստումները շարունակվում են նաև ՀՀ Տավուշի մարզում։ Վերապատրաստումների հերթական փուլն անցկացվում է մարզի հանրակրթական դպրոցներում՝ ուսուցիչներին հնարավորություն տալով գործնական միջավայրում ծանոթանալ լաբորատոր սարքավորումներին և դրանց կիրառման առանձնահատկություններին։ Օգոստոսի 17-24-ը վերապատրաստումներ են իրականացվել Իջևանի թիվ 5 և... 26.08.2026 ԲՏՃՄ առարկաների դասավանդման արդիականացման և ուսումնառության արդյունավետության բարձրացմանն ուղղված վերապատրաստումների հերթական փուլն անցկացվում է Երևանում։ Օգոստոսի 24-ին վերապատրաստումները մեկնարկել են Երևանի, թիվ 51, թիվ 93 և թիվ 6 հիմնական դպրոցներում։ Դասընթացների ընթացքում ուսուցիչներին հնարավորություն է ընձեռվում խորացնելու մասնագիտական գիտելիքները և զարգացնելու գործնական հմտությունները՝ դրանք հետագայում ուսումնական գործընթացում առավել արդյունավետ կիրառելու նպատակով։ Վերապատրաստման կարևոր բաղադրիչներից է գործնական աշխատանքների կազմակերպումը։ Մասնակիցներն ընդգծում են, որ դասընթացի ընթացքում ձեռք են բերել նոր գիտելիքներ և գործնական...