Հայտարարություններ

Հայաստանի բարձրագույն կրթության Նորարարությունների մրցակցային հիմնադրամի շրջանակներում ՀՀ բուհերին դրամաշնորհների տրամադրման մրցույթ

14.01.2019

Հայաստանի Հանրապետությունը, Համաշխարհային բանկի հետ համագործակցությամբ, իրականացնում է «Կրթության բարելավում» վարկային ծրագիրը, որի շրջանակներում մեկնարկում է Նորարարությունների մրցակցային հիմնադրամի (ՆՄՀ) երկրորդ հիմնական շրջափուլը ստորև տրվող իրավասության պայմաններին բավարարող ՀՀ բուհերի համար: ՆՄՀ-ն բարձրագույն կրթության ոլորտում նորարարությունները խթանող մեխանիզմ է, որի միջոցով մրցակցային հիմունքներով ՀՀ բուհերին տրամադրվում են դրամաշնորհներ՝ նորարարական ու զարգացման ծրագրերի իրականացման և բուհերի կարողությունների հզորացման նպատակով: ՆՄՀ այս շրջափուլով բուհերին դրամաշնորհների տրամադրման գործընթացը կազմակերպվում է ՀՀ ԿԳ նախարարի կողմից 20.12.2018թ. թիվ 1173-Ա/2 հրամանով հաստատված ՆՄՀ գործարկման Ղեկավար ձեռնարկով:
ՆՄՀ-ն աջակցում է բուհերի այն ծրագրերին, որոնք ուղղված են կրթության համապատասխանության, արդյունավետության և հասանելիության բարձրացմանը:
ՆՄՀ երկրորդ հիմնական շրջափուլի համար հաստատված գերակա ուղղությունները հետևյալն են.
1. Հիմնարար գիտական, տեխնոլոգիական, ինժեներական, մաթեմատիկական (STEM - science, technology, engineering and mathematics)
2. Տնտեսաիրավագիտական:
Միջդիսցիպլինար բնույթը և գիտություն-կրթություն-բիզնես եռանկյունու տրամաբանության մեջ ներկայացված լինելը կդիտվի իբրև հայտի առավելություն:
ՆՄՀ-ի միջոցներով ֆինանսավորվող ծրագրերի տեսակներն են.
• Կոնսորցիումային ծրագրեր, որոնք կնպաստեն սերտ համագործակցությանը` համատեղ ծրագրերի մեջ միավորելով պետական և ոչ պետական բուհերի, մասնավոր ձեռնարկությունների և կազմակերպությունների, գիտահետազոտական հաստատությունների, որոնք կարող են լինել ինչպես տեղական կազմակերպություններ, այնպես էլ օտարերկրյա: Կոնսորցիումը պետք է բաղկացած լինի առնվազն մեկ բուհից և մեկ գործարար ոլորտի և/կամ գիտահետազոտական ընկերությունից: Կոնսորցիումային ծրագրի շրջանակներում տրամադրվող դրամաշնորհի գումարը առավելագույնը 600,000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ է:
• Պետական բուհերի ծրագրեր, որոնք ուղղված են առանձին պետական բուհերի, այդ թվում նաև նրանց մարզային մասնաճյուղերի առանձնահատուկ խնդիրների լուծմանը` ռազմավարական զարգացման առաջնահերթությունների և կրթական ոլորտում նորարար լուծումների հիման վրա: Այս տիպի դրամաշնորհային ծրագրերը հասցեագրված են նաև մայրաքաղաքի և մարզային բուհերի միջև առկա մասնատվածության/անհամաչափ զարգացման խնդիրների լուծմանը: Տվյալ բուհի մարզային մասնաճյուղ(եր)ը դրամաշնորհային ծրագրում ընդգրկելը (եթե այդպիսիք կան), կդիտվի որպես առավելություն դրամաշնորհային ծրագրերի գնահատման ժամանակ: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ բուհի մասնաճյուղը չունի առանձին իրավաբանական անձի կարգավիճակ, բուհի մասնաճյուղը չի կարող առանձին հայտ ներկայացնել: Տրամադրվող դրամաշնորհի գումարը առավելագույնը 300,000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ է:
• Ոչ պետական բուհերի ծրագրեր, որոնք ուղղված են ոչ պետական բուհերի առանձնահատուկ խնդիրների լուծմանը, կարողությունների զարգացմանը և նորարար ծրագրերի իրականացմանը: Փոքր բուհերի կոնսոլիդացիային նպաստելու և բուհերի միջև համագործակցությունը խթանելու նպատակով ոչ պետական բուհերը խրախուսվում են ներկայացնել համատեղ ծրագրեր: Տրամադրվող դրամաշնորհի գումարը առավելագույնը 300,000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ է:
Դրամաշնորհային բոլոր ծրագրերը պետք է իրականացվեն 24 ամսվա ընթացքում: Ներկայացվող բոլոր ծրագրերի համար պարտադիր է հաստատության կողմից առնվազն 10 տոկոս համաֆինանսավորումը:
ՆՄՀ երկրորդ հիմնական շրջափուլին հայտ ներկայացնելու համար բուհերը պետք է բավարարեն հետևյալ իրավասության չափանիշներին.
• ինստիտուցիոնալ հավատարմագրման կամ ինստիտուցիոնալ պայմանական հավատարմագրման առկայություն,
• հաստատված ռազմավարական ծրագրի (և/կամ բիզնես պլանի` կոնսորցիումի մասնակից համապատասխան կազմակերպությունների համար) առկայություն, առնվազն ներկայացվող ՆՄՀ դրամաշնորհային ծրագրի տևողության համար, ինչը կերաշխավորի, որ դրամաշնորհային հայտում ներկայացված առաջնահերթություններն ու նպատակները համահունչ են ռազմավարական առաջնահերթություններին,
• ՆՄՀ դրամաշնորհառու հանդիսացած բուհերի համար՝ ՆՄՀ իրականացված դրամաշնորհային ծրագրի համար աուդիտի չփոփոխված եզրակացություն,
• ՆՄՀ դրամաշնորհառու չհանդիսացած բուհերի համար՝ ֆինանսական կառավարման և ներքին վերահսկողության համակարգի ստուգման բավարար արդյունքներ` ներկայացված հայտի փաստաթղթերի փաթեթում - ՆՄՀ դրամաշնորհային հայտում հիմնական հայտատու նշվող բուհերը հայտերի պատրաստման փուլում պետք է անցնեն ֆինանսական կառավարման և ներքին վերահսկողության համակարգի ստուգում: Ֆինանսական կառավարման և ներքին վերահսկողության համակարգի ստուգման աշխատանքների նկարագիրը հասանելի է ստորև: Ստուգումը պետք է իրականացվի ԿԾԿ կողմից ընդունելի աուդիտորների կողմից, որոնց ցանկը նույնպես ներառված է ստուգման աշխատանքների նկարագրում: Բուհերը հայտի պատրաստման ընթացքում պատասխանատու են տվյալ ցանկից որևէ ընկերությանը դիմելու, վերջինիս կողմից նշված ստուգումը անցկացնելու և արդյունքները ըստ պատշաճի ստանալու համար: Այն բուհերի հայտերը, որոնք ստուգման արդյունքներով կստանան կատեգորիա Ա կամ Բ խմբի խնդիրներ և թերություններ արձանագրող հաշվետվություն, կդիտվեն իբրև ոչ իրավասու: Կատեգորիա Գ խմբի խնդիրները որևէ ազդեցություն չեն ունենա բուհի` հայտ ներկայացնելու իրավասության վրա, սակայն գնահատման ընթացքում տվյալ բուհը կխրախուսվի ուղղել/կարգավորել հայտնաբերված խնդիրները:
ՆՄՀ-ին դիմելու համար դրամաշնորհային հայտի ձևը, Ղեկավար ձեռնարկը՝ կից բոլոր հավելվածներով, ինչպես նաև բուհերի Ֆինանսական կառավարման և ներքին վերահսկողության համակարգի ստուգման աշխատանքային նկարագիրը, դրամաշնորհային ծրագրերի ընթացքում բողոքների կարգավորման մեխանիզմը և դիմելու վերաբերյալ մանրամասն տեղեկատվությունը տրված են կցված փաստաթղթերում:

Դրամաշնորհային հայտ ներկայացնելու վերջնաժամկետը ս.թ. ապրիլի 16-ն է:
Տվյալ ժամկետից ուշ ներկայացված հայտերը չեն դիտարկվի:
Լրացուցիչ հարցերի և պարզաբանումների համար կարող եք դիմել «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ, հասցե՝ ք. Երևան, Ս. Վրացյան 73, կամ զանգահարել (010) 57-56-90, ներքին (50),(51),(52),(53),(54) հեռախոսահամարներով:

 

Նորություններ

07.12.2019 ԿԾԿ ԾԻԳ-ի աջակցությամբ այսօր դասապրոցեսի անբաժանելի մասն են կազմում ՏՀՏ գործիքներն ու վիրտուալ հարթակը Այսօր Հայաստանի շատ դպրոցներում, աշակերտները դասը սկսելուն պես նախ մոտենում են համակարգիչներին և միանում են ցանցին՝ թեմատիկ առաջադրանքներ կատարելու համար,իսկ ուսուցիչներից շատերն էլ գործնական աշխատանքների իրականացման այլընտրանքային ձև՝ ընտրում են ՏՀՏ գործիքներն ու վիրտուալ հարթակը: Տևական ժամանակ առցանց միջոցներից օգտվելը տարերային բնույթ էր կրում, էլեկտրոնային բովանդակությունն էլ ճնշող մեծամասնությամբ հայալեզու չէր ու հարմարեցված չէր հանրակրթության ուսումնական ծրագրերին:Այսօր... 23.11.2019 ԿԾԿ ԾԻԳ-ի ուշադրության կենտրոնում հանրակրթության պետական եւ առարկայական չափորոշիչների վերանայման գործընթացն է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի (ԿԳՄՍ) նախարարությունը սկսել է հանրակրթության պետական եւ առարկայական չափորոշիչների վերանայման գործընթացը։Այս համատեքստում նոյեմբերի 22-ին ԿԳՄՍ նախարարությունում մեկնարկել է «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ի` «Կրթության բարելավում» վարկային ծրագրի շրջանակում, կազմակերպված երկօրյա աշխատաժողովը, որն ուղղված է կրթության բովանդակության վերանայմանն ու բարեփոխմանը: Նշենք , որ հանրակրթության պետական եւ առարկայական չափորոշիչների... 22.11.2019 Ամփոփիչ մշտադիտարկում ՀՊՄՀ-ում 2016 թվականի դեկտեմբերին «Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարան» հիմնադրամում (ՀՊՄՀ) «Կրթության բարելավում» վարկային ծրագրի Նորարարությունների մրցակցային հիմնադրամի (ՆՄՀ) երկրորդ (հավելյալ) շրջափուլի շրջանակներում մեկնարկել էր «Նախադպրոցական և տարրական կրթության արդիականացում ժամանակի պահանջներին համապատասխան մասնագետների պատրաստման միջոցով» դրամաշնորհային ծրագրի իրականացումը: Այսօր արդեն դրամաշնորհային ծրագրի աշխատանքներն ամփոփվել...