Հայտարարություններ

Հետաքրքրվածության հայտի ներկայացման հրավեր (Խորհրդատվական ծառայություններ - կազմակերպության ընտրություն)

15.11.2018

Ծրագրի անվանումը՝
«Նախադպրոցական և տարրական կրթության արդիականացում ժամանակի պահանջներին համապատասխան մասնագետների պատրաստման միջոցով» Կրթական ծրագիր
Ֆինանսավորման աղբյուրը՝
Հայաստանի բարձրագույն կրթության Նորարարությունների մրցակցային հիմնադրամ

Խորհրդատվական ծառայության անվանումը` վիրտուալ պլատֆորմի և էլեկտրոնային գրադարանի մշակման և ներդրման խորհդատվական ծառայություն
Փաթեթի համարը (համաձայն գնումների պլանի)` տող 8

<<Խ.Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարան>> հիմնադրամը Հայաստանի բարձրագույն կրթության Նորարարությունների մրցակցային հիմնադրամի միջոցներից ստացել է դրամաշնորհ, և նախատեսվում է այդ միջոցների մի մասն օգտագործել խորհրդատվական ծառայությունների մատուցման դիմաց:

Տվյալ խորհրդատվական ծառայությունը (այսուհետ` Ծառայություններ) ներառում է հետևյալ աշխատանքները.

• Մշակել վիրտուալ էլեկտրոնային պլատֆորմ և էլեկտրոնային գրադարան
• Տեղադրել էլեկտրոնային պլատֆորմը և էլեկտրոնային գրադարանը ՀՊՄՀ-ի սերվերի վրա,
• Փորձարկել և գործարկել Էլեկտրոնային պլատֆորմը և էլեկտրոնային գրադարանը
• Տրամադրել շահագործման ընթացիկ խորհրդատվություն և առնվազն 24 ամիս երաշխիքային սպասարկում՝ համակարգի գործառույթների ընթացիկ բարելավման և փոփոխման նպատակով։
Խորհրդատվկան աշխատանքները կիրականացնի 6,5 ամսվա ընթացքում՝ 4 փուլով:

<<Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարան>> հիմնադրամը համապատասխանող Խորհրդատվական ընկերություններին (այսուհետ` Խորհրդատուներ) հրավիրում է ներկայացնել Ծառայությունների մատուցման հետաքրքրվածության հայտ: Հետաքրքրված կազմակերպություններըպետք է տրամադրեն տեղեկություններ` ցույց տալով, որ վերոնշյալ Ծառայությունների մատուցման համար իրենք ունեն պահանջվող որակավորումները և համապատասխան փորձ:

Դիմող կազմակերպությունը պետք է բավարարի փորձի և որակավորման հետևյալ պայմաններին.

• Կազմակերպության ընդհանուր փորձ
- ՏՀՏ ոլորտում առնվազն 3 տարվա գործունեություն
- Կայքերի, հարթակների ծրագրավորման առնվազն 3 տարվա փորձ
• Կազմակերպության հատուկ փորձ
• Կրթության ոլորտին առնչվող էլեկտրոնային նյութերի/հարթակի մշակման փորձ

• Աշխատակազմի որակավորում
- Կազմակերպությունը էլ-պլատֆորմի և էլ-գրադարանի աշխատանքների համար պետք է ներգրավի որակյալ աշխատակազմ՝ առնվազն երկու ծրագրավորող և առնվազն մեկ վեբ-դիզայներ։
 Ծրագրավորողներին ներկայացվող պահանջներ՝
- Ծրագրավորման առնվազն 3 տարվա աշխատանքային փորձ
- Ուսումնական պլատֆորմի կամ համանման ուսումնական կայքի ծրագրավորման փորձ
- Օտար լեզվի՝ ռուսերեն կամ անգլերեն, իմացություն
 Վեբ-դիզայներին ներկայացվող պահանջներ՝
- Վեբ-դիզայնի առնվազն 3 տարվա աշխատանքային փորձ
- Պլատֆորմի կամ համանման կայքի վեբ դիզայնի աշխատանքների փորձ
- Օտար լեզվի՝ ռուսերեն կամ անգլերեն, իմացություն
Խորհրդատվական կազմակերպությունը կգնահատվի հետևյալ կերպ.
- Կազմակերպության ընդհանուր փորձը – 30 միավոր
- Կազմակերպության հատուկ փորձը - 40 միավոր
- Աշխատակազմի որակավորումը -30 միավոր

Կազմակերպությունը դիմումին կից պետք է ներկայացնի հետևյալ փաստաթղթերը.
- պետական գրանցման վկայականի և կանոնադրության պատճենները,
- տեղեկանք կազմակերպության գործունեության ժամանակահատվածի մասին և այդ ընթացքում իրականացրած համապատասխան բնույթի աշխատանքների ցանկը` ներառյալ պայմանագրի առարկան (նկարագրությունը), պայմանագրի արժեքը, ժամկետները և պատվիրատու կազմակերպության անվանումը և իրավաբանական հասցեն, հիմնական աշխատակազմի անձնական թերթիկները (CV), որոնք պետք է պարունակեն աշխատակցի վերաբերյալ հետևյալ տեղեկությունները` անունը, ազգանունը, ծննդյան թիվը, կրթությունը, մասնագիտությունը, մանրամասն աշխատանքային փորձը: Աշխատակազմի յուրաքանչյուր անդամի անձնական թերթիկը պետք է ստորագրված լինի այդ անդամի և կազմակերպության պատասխանատուի կողմից:

Խորհրդատվական ընկերության ընտրությունը կիրականացվի համաձայն «Համաշխարհային բանկի վարկառուների կողմից Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի փոխառություններով և Միջազգային Զարգացման Ընկերակցության վարկերով ու դրամաշնորհներով խորհրդատուների ընտրության և վարձման ուղեցույցի» (Խորհրդատուների ուղեցույց) Խորհրդատուի որակավորման հիման վրա ընտրության մեթոդի:
Համապատասխան փորձ ունեցող կազմակերպությունները կարող են դիմել «Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարան» հիմնադրամ ք. Երևան, Տիգրան Մեծի փող. 17 հասցեով, (էլ. փոստ. interdep@aspu.am¬) մինչև 2018թ. դեկտեմբերի 3-ը ժամը 17:00-ն:
Լրացուցիչ տեղեկությունների համար խնդրում ենք դիմել վերոհիշյալ հասցեով կամ (+37410) 597086 հեռախոսահամարով:
 

Նորություններ

22.09.2026 Նոր կրթօջախ Շատջրեքում․ բացվել է համայնքի նորակառույց դպրոցը Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է եղել Գեղարքունիքի մարզի Շատջրեք բնակավայրի նորակառույց միջնակարգ դպրոցի բացման արարողությանը: Վարչապետին ուղեկցել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։ Ծրագրի իրականացման համար Կառավարությունը հատկացրել է ավելի քան 820 մլն դրամ։ Արդյունքում՝ կառուցվել է 144 տեղ հզորությամբ տիպային (մոդուլային) դպրոցի նոր շենք: Քանդվել է դպրոցի հին շենքը, բարեկարգվել բակը, տեղադրվել է 67 կվտ հզորությամբ ֆոտովոլտային կայան: Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել ելույթով և... 17.09.2026 Հանդիպում Համաշխարհային բանկի ներկայացուցիչների հետ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալներ Աննա Բաբաջանյանն ու Քրիստինա Թաթարյանն այսօր հանդիպել են Համաշխարհային բանկի կրթական ծրագրերի պատասխանատու Ինգա Աֆանասևայի հետ: Նախարարի տեղակալները ողջունել են հյուրերին՝ կարևորելով Համաշխարհային բանկի գործընկերային աջակցությունը ՀՀ կրթության ոլորտի բարեփոխումներում։ Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀՀ կառավարության նոր ծրագրի առաջնահերթություններն ու տեսլականը՝ կրթության ոլորտում շարունակվող բարեփոխումների համատեքստում,... 04.09.2026 Շրջայց Կարեն Դեմիրճյանի անվան թիվ 139 ավագ նորակառույց դպրոցում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շրջայց է կատարել Երևանի Նոր Նորք վարչական շրջանի Կարեն Դեմիրճյանի անվան թիվ 139 ավագ նորակառույց դպրոցում ծանոթացել կատարված աշխատանքներին և ստեղծված պայմաններին: Դպրոցը կառուցվել է Կառավարության <<Մինչև 2026 թվականը կառուցվող, հիմնանորոգվող կամ վերակառուցվող 300 դպրոցներ>> ծրագրի շրջանակում։ Վարչապետին ուղեկցել են փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը, Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը,...